National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.11.2009
Բյուջետային հատկացումները առողջապահության եւ սոցիալական ոլորտներում

Նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում շարունակվեցին բյուջետային քննարկումները:

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի   մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2010 թ. առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները` նշելով, որ բնակչության առողջության պահպանումը պետությունը դիտարկում է ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներից: ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը (առանց ՀՀ առողջապահության նախարարության պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) կազմում են 54,094.0 մլն դրամ: Ծախսերը նվազել են ՀՀ 2009 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 10,850.3 մլն դրամով, իսկ ՀՀ 2009 թ. պետական բյուջեի սպասվելիք կատարո՟ղականի նկատմամբ` 1,263.2 մլն դրամով:

ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն իրազեկեց, որ 2010թ. աշխատավարձի ցուցանիշների փոփոխություններ տեղի չեն ունեցել:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մանրամասն ներկայացրեց  առողջապահության ոլորտի ծրագրային քաղաքականությանն առնչվող ֆինանսական հատկացումները` ընդգծելով, որ ՀՀ կառավարության 2010 թ. բյուջետային քաղաքականությունը կայուն զարգացման նախադրյալներ կստեղծի բնակչության առողջության պահպանման եւ բարելավման համար: Նախարարը տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտի հատկացումների 21 մլրդ դրամը նախատեսված է  ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի, իսկ 21.2 մլրդ դրամը  հիվանդանոցային բուժօգնության  ծրագրերի ֆինանսավորմանը:

«Արտահիվանդանոցային ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 21,033.3 մլն դրամ: 2009 թ. համեմատ ծախսերը պակասել են  84.9 մլն դրամով: «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրի համար  նախատեսվում է 8,048.5 մլն դրամ` 2009 թ. 8063,8 մլն դրամի դիմաց: Տեղեկացվեց, որ բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կազմում է 77,0 հազ.դրամ, իսկ միջին բուժանձնակազմի  աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը` 49,3 հազ.դրամ: Լեռննային եւ բարձր լեռնային բնակավայրերում տեղամասային սկզբունքով աշխատող բուժանձնակազմի  նկատմամբ 10%  եւ 20% հավելումներ:

«Հիվանդանոցային ծառայություններ» ծրագրի համար նախատեսվել է 21198.6 մլն դրամ, որը պակաս է 2009 թ. համապատասխան ցուցանիշից 250.0 մլն դրամով կամ 1.2 տոկոսով:  Նշվեց, որ 2010 թ. կպահպանվի 2009 թ. օգոստոսի 1-ից բարձրացված բուժօգնության գների մակարդակը: Պետական պատվերի շրջանակներում  2010 թ. պետական բյուջեով նախատեսվում է 215223 դեպք` 2009 թ. 222444 դեպքի դիմաց:

Պարոն Քուշկյանը տեղեկացրեց, որ «Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ» ծրագիրն  իր մեջ ներառում է նաեւ այլ ծրագրեր, որոնցից «Բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկա՟կան օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 32093 հի՟վանդանոցային դեպքի բուժում մոտ 3482.0 մլն դրամ գումարով՝ 2009 թ. միեւնույն քանակի դեպքերի եւ մոտ 3417.0 մլն դրամի դիմաց: «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջա՟նակ՟նե՟րում տրամադրվել է 28830 հիվանդանոցային դեպքի բուժում 2502.6 մլն դրամ գումարով, 2009 թ. 30478 դեպքերի եւ 2539.2 մլն դրամի դիմաց:  Նշվեց, որ «Բժշկական, մոր եւ մանկան կենտրոնների ծառայություններ» ծրագիրն իր մեջ     ներառում է նաեւ «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագ՟իրը, որով նախատեսվում  է 52264 դեպք 5697.0 մլն դրամ գումարով` 2009 թ. 54709 դեպքերի եւ 5609.0 մլն դրամի դիմաց, ընդհանուր առմամբ դեպքերը կնվազեն 2445-ով, այդ թվում` մանկաբարձական բուժօգ՟նու՟թյան գծով դեպքերը կավելանան 404-ով, իսկ հղիության ախտաբանության հետ կապված դեպքերը կպակասեն 2849-ով: «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագ՟իրը, որով նախատեսվում է 31360 հիվանդանոցային դեպքի բուժում մոտ 3126.1 մլն դրամ գու՟մարով՝ 2009 թ. 32903 դեպքերի եւ 3170.5 մլն դրամի դիմաց:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը տեղեկացրեց, որ 2010թ. նախատեսվում է իրականացնել առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագիրը:

Ազգային ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծով սոցիալական ապահովության, նպաստների ու թոշակների գծով ֆինանսավորման հարցն էր:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյան, ներկայացնելով 2010 թ. սոցիալական ոլորտում կառավարության գործունեության հիմնական սկզբունքները, նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը (առանց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պահպանման) կկազմեն 239 843.7 մլն. դրամ կամ 2010 թ. պետական բյուջեի ծախսերը 2009 թ. ճշտված բյուջեի նկատմամբ նվազում են 9 084.6 մլն. դրամով, իսկ 2009 թ. սպասողական կատարողականի նկատմամբ 9731.1 մլն. դրամով:

Տեղեկացվեց, որ ծերություն խմբի համար ծրագրվել է տրամադրել 179,639,787.2 մլն դրամ, ընտանիքի անդամներ եւ զավակներ խմբի համար` 42,527,951.5  մլն. դրամ: 2010 թ. սոցիալական ապահովության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել նաեւ Սոցիալական պաշտպա՟նության ոլորտի կառավարման վարկային ծրագիրը: «Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրով ծախսը կկազմի շուրջ 31023.0 մլն դրամ՝ 2009 թ. 32324.3 մլն դրամի դիմաց: Նվազումը 2009 թ.  նկատմամբ կազմում է շուրջ 1303.0 մլն. դրամ: 2010 թ. համար պահպանվել է 2009 թ. միջին ամսեկան նպաստի չափը` 23350 դրամ, նպաստառու ընտանիքների թիվը կնվազի` կազմելով 110700 ընտանիք (2009թ.` 114000 ընտանիք): «Մինչեւ 2 տարեկան երեխայի  խնամքի նպաստ» ծրագրով նախատեսվում է 1740.5 մլն. դրամի չափով ծախս (2009 թ. շուրջ 1296.0 մլն. դրամ): Ծախսերի աճը 2009 թ. նկատմամբ կազմում է 444.5 մլն. դրամ: 2010 թ. նպաստառուների թիվը կկազմի 8058 մարդ, 2009թ. 6000 մարդու դիմաց: Կպահպանվի նպաստի ամսական չափը` 18.0 հազ. դրամ (ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի  60%):  

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը առավել մանրամասն ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության համար նախատեսված բյուջետային ֆինանսավորումը:

«Սպայական անձնակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների  կեն՟սա՟թո՟շակներ»  ծրագրով նա՟խա՟տես՟վում է 20163.3 մլն դրամի չափով ծախս (2009թ.` 21316.7  մլն. դրամ): «Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նա՟խա՟տես՟վում է 2864.1 մլն դրամի չափով ծախս (2009թ.` 3290.5  մլն. դրամ): Վերոնշյալ երկու ծրագրերում էլ ընթացիկ տարվա համեմատ ծախսերի նվազումը նախարարը պայմանավորեց հաշման՟դա՟մութ՟յան 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամ կենսաթոշակառուների, ինչպես նաեւ կերակրողին կորցնելու գծով նշանակված կենսաթոշակառուների ընտանիքների  անդամների թվաքանակներում  01.07.2009թ. դրությամբ ճշտված ցուցանիշներով:  Անփոփոխ է թողնվել բազային կենսաթոշակի ամսեկան չափը` 5800 դրամ:

«Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նա՟խա՟տես՟վում է 6514.4 մլն դրամի չափով ծախս (2009թ.` 6283.0 մլն. դրամ): Ծախսերի  աճը 2009 թ. նկատմամբ 231.4 մլն. դրամով պայ՟մա՟նավորված է կենսաթոշակառուների թվաքանակի աճով` 1982 մարդ (2009թ.`48142  մարդ): Անփոփոխ է թողնվել  կենսաթոշակի հիմնական չափը` 8000 դրամ:

«Ապահովագրական կենսաթոշակներ» ծրագրով նա՟խա՟տես՟վում է 148 015.6 մլն դրամի չափով ծախս (2009թ.` 147 526.3 մլն. դրամ): Ծախսերի  աճը 2009 թ. նկատմամբ 489.3 մլն. դրա՟մով պայմանավորված է ըստ առանձին միջակայքերի միջին աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերի հաշվարկման բանաձեւով հաշվարկված հա՟վել՟ման միջին չափերի, մինչեւ 25  եւ 25-ից ավել տարվա ապահովագրական ստաժ ունեցող, ինչ՟պես նաեւ հաշմանդամության 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուների թվաքանակ՟ում ճշտված ցուցանիշներով: Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 25738.4 դրամ` 2009 թ. 25534.2 դրամի դիմաց: Անփոփոխ են թողնվել կեն՟սա՟թոշակի հիմնական` 8000 դրամ եւ ապահո՟վագրա՟կան ստաժի մեկ տարվա արժեքի` 450 դրամ չա՟փերը:

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստ»  ծրագրով նախատեսվում է 4276.1 մլն դրամի չափով ծախս (2009 թ. 4077.6 մլն դրամ): Ծախսերը 2009 թ. համեմատ աճել են 198.5 մլն. դրամով: Երեխաների ընդհանուր թիվը 2010 թ. կկազմի 40609 կամ 462 մարդով ավելի, որից 3-րդ եւ ավելի երեխաների թիվը` 5910 երեխա (2009 թ. 40147 երեխա, որից 3-րդ եւ ավելի երեխաների թիվը 5448): Կպահպանվի 2009թ. համար նախատեսված նպաստի չափը. 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան  դեպքում 50.0 հազ. դրամ ու 3-րդ եւ ավելի երեխա ունենալու դեպքում` 430.0 հազ. դրամ;

«Հղիության եւ ծննդաբերության նպաստի վճարում» ծրագրով նախատեսվում է 2047.3 մլն դրամի չափով ծախս: Պահպանվել է 2009 թ. համար հաստատված ծախսը:

Բյուջետային քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն նոյեմբերի 5-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am