National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
02.11.2009
Բյուջետային քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովներում

ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվեցին 2010 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քննարկվեց «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը` իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսվող ֆինանսավորման կտրվածքով:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ ՀՀ 2010 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծախ՟՟սերի ծա՟վալը ծրագրվել է 859.7  մլրդ դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի  85.7%-ը կամ 736.6  մլրդ դրա՟մը բաժին է ընկնում ըն՟թա՟ցիկ ծախ՟՟՟սե՟րին, 14.3%-ը կամ 123.0 մլրդ դրա՟մը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: 2010 թ. պետական բյուջեի նախագծի ծախ՟սա՟յին մասը 2009 թ. պե՟տա՟կան բյուջեի հաստատված մակարդակի համեմատ նվազել է  40.8  մլրդ դրամով, իսկ սպասո՟ղական կատարողականի նկատմամբ` 5, 4 մլրդ դրամով: 2010 թ. պետական բյուջեի նախագծում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով 16902 հաստիքային միավորների քանակը, որը 2009 թ. համեմատ  պակասել է  366 միավորով: Թվաքա՟նակի  պակասեցումը  պայմանավորված է ՀՀ դատական օրենսգր՟քում կատար՟ված փոփոխություններով` թվով 6 դատարանների  լուծարման հե՟տեւան՟քով վերջիններիս աշխատակազմերի առանձին աշխատակիցների կրճատմամբ,  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառա՟վարման մասին» օրենքի պահանջներին համապատասխան Երեւանի քաղաքապետարան պետական կառավարչական հիմնարկի լուծար՟մամբ, ինչպես նաեւ պե՟տա՟կան կառավարման առանձին մարմիններում կա՟ռուց՟՟վածքային փոփոխությունների հետեւան՟՟քով  աշխատող՟ների թվաքա՟նակով: Քաղաքացիական (պետական, դատական) ծառայողների, բացա՟ռությամբ ՀՀ վերահսկիչ պալատի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնա՟ժողովի քաղաքա՟ցիա՟կան ծառայողների, աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է` հիմք ընդունելով 40.0 հազար դրամ բա՟՟զա՟՟յին պաշ՟տոնային դրույքաչափը, հարկային եւ մաքսային ծառայողներինը` 55.5 հազ. դրամ, հար՟՟կա՟դիր կա՟տարողներինը` 42.0 հազար դրամ` պահպանելով 2009 թ. մակարդակը: ՀՀ վերահսկիչ պալատի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձ՟նաժողովի քաղա՟քա՟ցիական ծառայողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է` ելնելով հա՟մա՟պա՟տասխան օրենք՟ների պահանջներից: Աշխատավարձի ֆոնդը ծրագրավորվել է` հաշվի առնելով վերոնշյալ ծա՟՟ռա՟՟յողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված բնականոն աճերը: Հնարավորություն է տրվել պետական կառավարման մարմինների աշխատողների թվաքանակի կրճատման հետեւանքով պետբյուջեով նախատեսված տարե՟կան աշխա՟տավարձի ֆոնդի 10 %-ը գերազանցող ֆոնդը թողնել  մարմնի ղեկավարի տրա՟մադ՟րության տակ` աշխատողներին խրախուսելու նպատակով: ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ընդ՟հանուր գումարը պետբյուջեի նախագծում ծրագրավորված է 50222.6 մլն դրամի չափով, որը 2008 թ. բյուջե՟տային տարվա փաստացի, 2009 թ. բյուջետային տարվա համար հաստատված եւ 2009 թ. սպասողական կատարողականի հա՟մապա՟տաս՟խան ցուցանիշների նկատմամբ կազմում է համապատասխանաբար` 112.2%,  93.5% եւ 98.7%: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2010 թ. համար ծրագրավորվել է 30361.8 մլն  դրա՟մի չա՟փով, որը ընթացիկ տարվա սպասողական կատարողականից պակաս է 263.1 մլն դրամով:

Պետական կառավարման առանձին ճյուղերում նախատեսված բյուջետային հատկացումները ներկայացրին ոլորտների պատասխանատուները: Ներկայացված տվյալներով պարզ դարձավ, որ բոլոր ոլորտներում էլ ընթացիկ տարվա համեմատ արձանագրվել է հատկացումների նվազում:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանը տեղեկացրեց, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի համար նախատեսվել է 2 մլրդ 717 մլն 112 հազար դրամ: 2009 թ. հաստատված բյուջեի համեմատ ընթացիկ տարում նախագահի աշխատակազմի բյուջետային հատկացումները պակասել են շուրջ 25 տոկոսով: Ավարտելով խոսքը` պարոն Զաքարյանը հավաստիացրեց, որ Նախագահի աշխատակազմը շարունակելու է հետեւողական քայլերը` բյուջետային միջոցները խնայելու եւ ծախսերը կրճատելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի համար նախատեսվող ծախսերը, տեղեկացրեց, որ կոմունալ եւ կապի ծախսերի համար կառավարությունից լրացուցիչ գումար է պահանջվել, քանի որ նոր մասնաշենքի կառուցմամբ պայմանավորված ծախսերը կրկնապատկվել են: ԱԺ աշխատակազմի ղեկավարն արձանագրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` արտաքին քաղաքականության բնագավառում համապատասխան որակի քարոզչություն իրականացնելու հստակ հանձնարարականը` հավելելով, որ ԱԺ-ն փորձում է մասնակից լինել այդ քարոզչությանը պատվիրակությունների, պատվիրակություններին տրվող նյութերի ու գործուղումների միջոցով: Նշվեց, որ գործուղումների եւ ներկայացուցչական ծախսերի համար հատկացումների ավելացման խնդրանքը փոխանցվել է կառավարություն: Պարոն Ղարիբջանյանն անդրադարձավ նաեւ ԱԺ նոր մասնաշենքի կահավորման եւ հին մասնաշենքի հիմնանորոգման խնդիրներին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ պետական բյուջեով հատկացումներ չկան կապիտալ ծախսերի եւ ավտոմեքենաների ձեռքբերման գծով: Տեղեկացվեց, որ 20 մլն դրամ մշտապես կառավարության պահուստային ֆոնդից էր հատկացվում մարդասիրական օգնության համար, այս տարի այդ ցուցանիշը արտացոլվել է բյուջետային հատկացումներում:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը հաղորդեց, որ ԱԱԽ-ի աշխատակազմի պահպանում հոդվածով նախատեսված է հատկացնել 293 մլն 39.5 հազար դրամ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր 2010 թ պետական բյուջեով նախատեսված չեն: Աշխատավարձերի համար տրամադրված գումարները նույնն են, ինչ եղել է 2009-ին, կապի ծառայությունների գծով ընթացիկ տարվա 18 մլն-ի փոխարեն գալիք տարում նախատեսվում է 10 մլն դրամ:

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ բյուջեով գումարներ չեն հատկացվել Գորիսի եւ Արմավիրի քրեակատարողական հիմնարկների կառուցման ուղղությամբ, սակայն կա պայմանավորվածություն` դատաիրավական բարեփոխումների գծով Եվրամիության կողմից հատկացված գումարների մի մասը տրամադրել հիմնարկների կառուցմանը: Քրեակատարողական ծառայության 2010 թ. պահպանման ծախսերը նախատես՟վել են 5,229.7 մլն դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Քրեակատարողական ծառայության 2010 թ. պահպանման ծախսերը 2009 թ. հաստատված բյուջեի նկատմամբ նվազել են 1,842.8 մլն դրամով, իսկ ընթացիկ տարվա սպասողական կատարողականի նկատմամբ` 197.3 մլն դրամով: Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարները գալիք տարում ծրագ՟րավորվել են 3,112.9 մլն դրամի չա՟փով, որը 2009 թ. պետական բյուջեի եւ 2009 թ. սպասողական կատարողականի նկատմամբ ավել է նախատեսվել 7.1 մլն դրամի չափով: 

ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանն իրազեկեց, որ աշխատակազմի պահպանման ծախսերի համար հատկացվել է 687 մլն դրամ, որից 564 մլն դրամը կազմում է աշխատավարձի ֆոնդը, իսկ մնացյալ 120 մլն դրամը կնպատակաուղղվի աշխատանքային գործունեության կազմակերպմանը:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը, ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակազմի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը եւս ներկայացրին համապատասխան ոլորտների բյուջետային հատկացումները:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի  եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց հանրապետության մարզերի եւ համայնքների բյուջեներին  նախատեսվող ֆինանսական    օժանդակությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին  տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարձրացման եւ տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջեւ առկա բեւեռացումը մեղմելու համար կներդրվի ֆինանսական համահարթեցման նոր համակարգ:

Առաջիկա տարում համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը նախատեսվել է 32,488.0 մլն դրամ: Համայնքներին 2010 թվականին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը գերազանցում է ՀՀ  2009 թվականի պետական բյուջեով հաստատված եւ սպասողական տարեկան համապատասխան ցուցանիշները` 4,650.9 մլն դրամով կամ 16.7 տոկոսով, իսկ 2008 թվականի փաստացի մակարդակը` 11,152.07 մլն դրամով կամ 52.3 տոկոսով: ՀՀ  2010 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրել ընդհանուր գումարով 32,413.6 մլն դրամի դոտացիաներ:

ՀՀ  2010 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել են ընդհանուր գումարով շուրջ 201.4 մլն դրամի չափով բնապահպանական սուբվենցիաների հատկացումներ:  Երեւանի քաղաքային համայնքի ծրագրերի իրականացման նպատակով նախատեսված է հատկացնել 6,4 մլրդ դրամ ընդհանուր գումարով սուբվենցիա:

2010 թվականին պետական բյուջեով Երեւան քաղաքին նախատեսվում է հատկացնել 9 094 312,7 հազ. դրամ ֆինասական համահարթեցման դոտացիա , Արագածոտնի մարզին` 1 518 847,6 հազ. դրամ, Արարատի մարզին` 2 921 047,4 հազ. դրամ, Արմավիրի մարզը կստանա  2 941 259,2 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզը` 2 861 307,8 հազ. դրամ, Լոռու մարզին կհատկացվի 3 052 706,5 հազ. դրամ, Կոտայքի մարզին կտրամադրվի 2 842 085 ,7 ,հազ. դրամ,  Շիրակի մարզը կստանա  3 251 650,5 հազ. դրամ, Սյունիքի մարզին կհատկացվի 1 857 961 ,8 հազ. դրամ, Վայոց ձորի մարզը կստանա 658 691, 1 հազ. դրամ, Տավուշի մարզին կհատկացվի 1 413 793,1 հազ. դրամ ֆինանսական համահարթեցման դոտացիա:  Պարոն Սաֆարյանը նկատեց, որ կա մեկ առանձնահատկություն. ի տարբերություն նախկինի, առաջիկա տարում մինչեւ 300 բնակիչ ունեցող համայնքներին տրվող ֆինանսական դոտացիայի չափը ավելացել է եւ կկազմի 3,5 մլն դրամ, ինչը արդյունք  է ոլորտի նոր օրենսդրության:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց Երեւանի ծախսային ուղղությունները, նշելով, որ դրանք հիմնականում պահպանվել են: Ապարատի պահպանման համար կհատկացվի 547 մլն դրամ սուբվենցիա, վերգետնյա  տրանսպորտի համար 276 մլն դրամ, մետրոպոլիտենի համար` 2 մլրդ 340 դրամ, մշակույթի ոլորտում` 515 մլն դրամ,  կրթության ոլորտում` 15, 409 մլն, Երեւանի համաքաղաքային ծախսերի համար`4, 980 մլն դրամ: 

Ներկայացնելով մարզերին տրվող ֆինանսական միջոցները` մարզպետները նշում էին, որ թեեւ նախատեսված գումարները մեծ չեն, սակայն բավարար են մարզերում նախատեսված ծրագրերի իրականացման եւ ապարատների պահպանման ծախսերը հոգալու համար: Մարզպետներից ոմանք տեղեկացրին, որ առկա որոշ հիմնախնդիրների լուծման համար փորձում են գտնել այլընտրանքային ուղիներ:


02.11.2009
Հայտարարություն
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին. ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (թվով չորս) Թափուր պաշտոնին ներկայացվող պահանջներ Ազգային հանձնաժողովի ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am