National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.06.2009
Մամլո ասուլիս Ազգային ժողովում

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 29-ի մամլո ասուլիսում լրատվամիջոցների ներկայացուցիչներին հաշվետվություն ներկայացրեց ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքների վերաբերյալ:

Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽԽՎ-ում արդեն 4 բանաձեւ է ընդունվել` 1609, 1620, 1643 եւ վերջինը` հունիսի 24-ին ընդունված 1677: Ըստ տիկին Զոհրաբյանի` ԵԽԽՎ 1677 բանաձեւով բեկում մտցվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում: Նա գտնում է, որ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներումը էական ազդեցություն ունեցավ երկրում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու համար, ինչը արձանագրված է նաեւ ԵԽԽՎ 1677 բանաձեւում. «2008թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց  նկատմամբ ընդհանուր համաներում ընդունելու միջոցով ՀՀ իշխանությունները  կատարել են 2008 թ. փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի վերաբերյալ վեհաժողովի  ներկայացրած առանցքային պահանջը»: ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ վեհաժողովի պահանջներին համահունչ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են հաղթահարելու քաղաքական ճգնաժամը եւ ճգնաժամի հետեւանքները ու նոր էջ բացելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում. տիկին Զոհրաբյանը  կարեւոր ձեռքբերում է համարում նման գնահատականը: Նրա կարծիքով` բոլոր խնդիրները չէ, որ լիովին հաղթահարված են, սակայն ամենակարեւոր եւ լուրջ քայլը արված է մարտիմեկյան իրադարձություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու տեսանկյունից, այժմ պետք է նոր դաշտ բացել քաղաքական երկխոսության համար: Ըստ տիկին Զոհրաբյանի` 1677 բանաձեւով ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ համաներումով ՀՀ իշխանությունները կրկին երկխոսության առաջարկ են անում իրենց քաղաքական ընդդիմախոսներին։ Նա հուսով է, որ իշխանությունների քաղաքական ընդդիմախոսները կօգտվեն բաց երկխոսության առաջարկից եւ մնացած խնդիրները կլուծվեն միասնական ուժերով:

ԵԽԽՎ-ի բանաձեւի հաջորդ առանցքային դրույթը մարտյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին է առնչվում: Վեհաժողովը իր բանաձեւում ափսոսանք է հայտնում առ այն, որ փաստահավաք խումբը չկարողացավ ներքին տարաձայնությունների պատճառով կատարել իր առջեւ դրված խնդիրը, բայց հուսով է, որ դա կկարողանա իրականացնել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը: Իբրեւ հանձնաժողովի անդամ` տիկին Զոհրաբյանը վստահեցրեց, որ լուրջ աշխատանք է տարվում հանձնաժողովում եւ հանրությանը պետք է ներկայացվի այնպիսի եզրակացություն, որը կբավարարի ոչ միայն իշխանությանը կամ  ընդդիմությանը, այլ կլինի հնարավորինս հավաստի եւ ընդունելի հանրության առավել մեծ հատվածի համար: Վեհաժողովը արձանագրել է նաեւ, որ դեռեւս բացահայտված չեն եւ տրված չեն պատասխանները 10 մահվան դեպքերի առնչությամբ, եւ այդ կարեւոր առաքելությունը իր ուսերին պիտի վերցնի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ու «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի առաջարկներին, որոնց տակ ստորագրել էին Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունների ներկայացուցիչները, փաստահավաք խմբի լուծարմանը, 2008 թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը, ԵԽԽՎ 1677 բանաձեւի առանձնահատկություններին, համաներմանը եւ այլն:

Տիկին Զոհրաբյանը չմեկնաբանեց Զարուհի Փոստանջյանի արարքը` փաստելով, որ վերջինս այդ քայլով արդեն իսկ արձանագրել է իր ամենամեծ պարտությունը:

Խոսելով համաներումից` հանձնաժողովի նախագահը նշեց, որ մարտի մեկի իրադարձություններից հետո երկրում ստեղծվել էր լարված ներքաղաքական իրավիճակ, ինչը հաղթահարելու համար ՀՀ նախագահը կարեւոր քայլ իրականացրեց. այս պահի դրությամբ 215 հոգի ազատ են արձակվել:

Նաիրա Զոհրաբյանի հաղորդմամբ` ԵԽԽՎ-ն բեկումնային է գնահատել «ՀՀ քրեական օրենսգրքի» 225 եւ 300 հոդվածների փոփոխությունը եւ ՀՀ նախագահի կողմից համաներման քայլը: ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ Հայաստանը շարունակում է մնալ սովորական մոնիտորինգի ընթացակարգի տակ, ինչն էլ ենթադրում է հետեւել  հետագա գործընթացներին: Հղում կատարելով ՀՀ նախագահի մայիսի 28-ի ելույթից (ինչ-որ պահի պետք է կանգնել եւ ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից)` Նաիրա Զոհրաբյանը հավաստեց, որ ԵԽԽՎ 1677 բանաձեւը տալիս է ամեն ինչ նոր էջից սկսելու բոլոր հիմքերը, այն իշխանությունների կողմից երկխոսության առաջարկ է քաղաքական ընդդիմախոսներին եւ հուսով է, որ վերջիններս կընդունեն այդ առաջարկը եւ բազում չլուծված խնդիրներ կդառնան քաղաքական օրակարգի հարց ու համատեղ ուժերով լուծում կստանան: Նա, մեջբերելով հատված ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի ելույթից, այն է` ծայրահեղ դրսեւորումները երբեք որեւէ կոնստրուկտիվ մթնոլորտ չեն կարող ձեւավորել, ընդգծեց, որ ընդդիմախոսները պետք է ձերբազատվեն ծայրահեղ դրսեւորումներից, քանի որ անլուծելի խնդիրներ չկան, ցանկացած խնդիր կարելի է լուծել, եթե կա երկխոսության պատրաստակամություն:   

Վեհաժողովը ԵԽԽՎ 1677 բանաձեւում մարտյան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի վրա է դրել այն խնդիրների լուծման պահանջը, որոնք փաստահավաք խումբը չկարողացավ լուծել մարդկային տարաձայնությունների եւ քաղաքական խնդիրների պատճառով: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ հանձնաժողովի անդամների համար եւս կարեւոր է մահվան 10 դեպքերի  բացահայտումը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, ինչի համար կա կամք եւ ցանկություն: 1677 բանաձեւում կարեւորվում է նախագահի այն առաջարկը, ըստ որի գլխավոր դատախազը հաշվետվություն պետք է ներկայացնի ժամանակավոր հանձնաժողովին մահվան 10 դեպքերի կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ հանձնաժողովի անդամները փորձելու են հանրությանը ներկայացնել սպառիչ եւ հավատ ներշնչող եզրակացություն: Նաիրա Զոհրաբյանը դիմելու է մարտյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին` այս ամռանը եւս արձակուրդի չմեկնելու եւ աշխատանքները շարունակելու առաջարկով: Նա նաեւ դիմելու է հանձնաժողովին` առաջիկա նիստերին հատուկ միջոցներ կիրառած ոստիկաններին հրավիրելու առաջարկով: Նրա գնահատմամբ` իրավապահ համակարգի գործողությունների առնչությամբ հանձնաժողովը խնդիրներ է տեսնում, որոնց վերաբերյալ գնահատականներ կտրվեն վերջնական եզրակացության մեջ: Նա տեղեկացրեց, որ փաստահավաք խումբը 2000 էջի սահմաններում աշխատանք է փոխանցել մարտյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Նշվեց, որ յուրաքանչյուր փաստաթուղթ հանձնաժողովում ուսումնասիրվելու է: Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ փաստաթղթերը պետք է հրապարակվեն` կասեցնելու համար փաստաթղթերը կոծկելու վերաբերյալ հնչող մտահոգությունները:

  



29.06.2009
Ազգային ժողովի նախագահը մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության հանդիսավոր արարողությանը
Հունիսի 29-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկեցին «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության եզրափակիչ փուլի մրցումները։Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը...

29.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Կարեւորում եմ Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը»
Հունիսի 29-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղային:Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի նախագահն իր գոհունակությունը հայտնեց վերջերս արձանագրված հայ-սիրիական շփումների ակտիվացման կապակցությամբ: Նա կարեւորեց Հայաստանում Սիրիայի մշակույթի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am