National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների փոխադարձ անկեղծ համակրանքն ամրապնդում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները»
1 / 1

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց լուսահոգի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի դերը մերձավորարեւելյան քաղաքականության պատմության մեջ: Նա շեշտեց, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որը սիրիացի ժողովուրդը ցուցաբերեց բռնագաղթված հայերին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց իր բարձրաստիճան հյուրին, որ այդ կապակցությամբ սիրիահայերի նախաձեռնությամբ Երեւանում կառուցվում է արաբ ժողովրդին երախտիքի հուշարձան:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների միջեւ առկա է փոխադարձ անկեղծ համակրանք, որն ամրապնդում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նախագահ ալ-Ասադը բարձր գնահատեց սիրիահայ համայնքի դերակատարումը ինչպես իրենց երկրի կյանքում, այդպես էլ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացման գործում: Կողմերը համաձայնեցին, որ հայ-սիրիական հարաբերությունների ներուժն ամբողջությամբiիիրացնելու գործում յուրահատուկ ներդրում կարող են կատարել երկու երկրների խորհրդարանականները:

Զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը եւ նախագահ Բաշար ալ-Ասադը նաեւ քննարկեցին հայ-թուրքական եւ սիրիա-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանների կայունությանն ու անվտանգությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:


17.06.2009
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դռնփակ նիստ գումարեց
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հունիսի 17-ին գումարվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովը քննարկեց «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկությունը: Այն  արժանացավ հանձնաժողովի դրա...

17.06.2009
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն հանդիպեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի հետ
Հունիսի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին: Հանդիպմանը ներկա էր ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:Հանդիպման ընթացք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am