«ԱԺ կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հունիսի 17-ին գումարվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Հանձնաժողովը քննարկեց «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկությունը: Այն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: