National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.06.2009
Ազգային ժողովը կրկին բացել էր դռները

Հունիսի 15-ին Ազգային ժողովի դռները կրկին բացվել էին: Խորհրդարանի  բակում  կազմակերպվել էր Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացվել էին 7-ից 12 տարեկան երեխաների՝ կերպարվեստի եւ կիրառական արվեստի շուրջ 90 գործեր։
 
Ողջունելով հավաքվածներին ցուցադրության բացման կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց,  որ պաշտոնը սստանձնելուց ի վեր իր կարգախոսներից մեկն է` «Ամեն ինչ երեխաների համար»: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ Գեղագիտական դաստիարակության կենտրոնի սաները հենց ՀՀ ԱԺ այգում են անցկացնում իրենց ցուցահանդեսը եւ բոլորի համար հասու դարձնում իրենց իրագործած հրաշքը: Պրն. Աբրահամյանը շեշտեց, որ այս միջոցառումը ունի մեծ խորհուրդ, քանի որ դրանով ոգեկոչվում է Հենրիկ Իգիթյանի վառ հիշատակը, նրա անուրանալի ներդրումը հայ արվեստի զարգացման գործում: Նա նաեւ ասաց, որ ԱԺ դռները բացելը դարձել է բարի ավանդույթ ու ապագայում եւս ՀՀ ԱԺ-ն առիթը բաց չի թողնելու իր այգու դռները բոլորի առջեւ բացելու համար: Այդ համատեքստում նա կարեւորեց ԱԺ եւ հասարակության առօրյա աշխույժ շփումների անհրաժեշտությունը: Հայաստանի խորհրդարանի նախագահը նշեց, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է եւ պետք է ծառայի անկաշկանդ քննարկումների եւ առողջ քննադատություն հնչեցնելու համար: Պրն. Աբրահամյանն իր պատրաստակամությունը հայտնեց ազատ քննարկումներ անցկացնել յուրաքանչյուր հարցի շուրջ, որը վերաբերում է հայոց պետականության եւ երկրի զարգացմանը:

 Կերպարվեստի ստուդիա-քոլեջի տնօրեն Սամվել Բաղդասարյանը նկատեց, որ ԱԺ նախագահի նախաձեռնությունը խորհրդարանի այգում վերածվել է մշակութային տոնի՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նույնպես կիրականացվեն նման համատեղ ծրագրեր։ Ավելի քան 200 աշխատանքներից ընտրվել են 90-ը, աշխատանքների թեման շրջապատող աշխարհն է, բնությունը,  նաեւ հայ մեծերը՝ Կոմիտաս, Չարենց, Վազգեն Վեհափառ։

Ինչպես նշեց կենտրոնի փոխտնօրեն Արմինե Իգիթյանը, ցուցահանդեսում ներկայացված են Գեղագիտական դաստիարակության  ազգային կենտրոնի կերպարվեստի եւ կիրառական արվեստի ստուդիաների սաների աշխատանքները. այն նվիրված է Հ. Իգիթյանի հիշատակին։ Նրա խոսքերով, մեզ շրջապատող աշխարհն ու իրականությունը երեխաներն զգում են ավելի լավ, այն ներկայացնում են ավելի հստակ, անկեղծ ու վառ գույներով։
 
 Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Ցուցասրահ 1»-ի տնօրեն Արմինե Անտիկյանը նշեց, որ ԱԺ-ն արդեն մի քանի ամիս իրականացնում է մշակութային տարբեր ակցիաներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, արդեն ավանդույթ է դարձել նաեւ խորհրդարանում մշակույթի գործիչներին, մշակութային կազմակերպություններին հյուրընկալելը։ «Ազգային ժողովը կարեւորում է մեր վաղվա օրը։ Երկրի ապագան կերտվում է հենց այն շինհրապարակում, որը կոչվում է մշակույթ»,-եզրափակեց նա:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գնահատեց այն երեւույթը, որ արդեն ավանդույթ է ձեւավորվում ու Ազգային ժողովի երկաթե դարպասները բացվում են հասարակության ու երեխաների առջեւ ներկայացնելու իրենց գեղագիտական ամփոփ աշխարհը` հատկապես Հենրիկ Իգիթյանի կենտրոնի սաների աշխատանքներով: «Այսօր  ներկայացվում են մեր ազգային արվեստի հպարտություններից մեկի սաների աշխատանքները ու չենք կարող չհիշատակել Հենրիկ Իգիթյանին, մի մարդու, որը իսկապես իր ամբողջ կյանքը նվիրեց երեխաներին եւ այսօր դրա վառ ապացույցն ու արդյունքը ցուցադրված է, իհարկե մասամբ, այս հրաշալի պուրակում»:


 


15.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի»
Հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:Ողջունելով իր արցախցի գործընկերոջը Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել է շփումը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջ...

15.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Տեղյակ եմ բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից»
Հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Հուշամատյան» իրավապաշտպան, պատմա-լուսավորչական եւ բարեգործական ընկերության վարչության անդամներին: Հանդիպմանը մասնակցեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, պատգամա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am