National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.06.2009
Եռօրյա այցով Երեւան կժամանեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները

Հունիսի 15-ին եռօրյա այցով Երեւան կժամանեն  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ  Ժորժ Կոլոմբիեն: 

Այցի ընթացքում համազեկուցողներին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի,  ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Ա նախարար Էդվարդ Նալբանդյանի,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ԵԽ անդամ-երկրների դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Համազեկուցողները Երեւանում կհանդիպեն նաեւ  Լեւոն Տեր-Պետրոսյանի, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների, փաստահավաք խմբի նախկին անդամների, դատապաշտպանների, ազատազրկված որոշ անձանց կանանց հետ:



12.06.2009
Խորհրդարանական ճեպազրույցները
Հունիսի 12-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի հունիսի 8-11-ի քառօրյայի աշխատանքն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցներին չմասնակցեց «Օրինաց երկիր» խմբակցությունը: Հարցերն առնչվում էին մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագ...

12.06.2009
Գերմանացի երաժիշտները խորհրդարանում
Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում «Գերմանիայի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գերմանացի տենոր Քրիստոֆ Շեբենի եւ դաշնակահար Ստյուարտ Էմերսոնի համերգային եզրափակիչ ելույթը, որը նախաձեռնել էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am