National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.06.2009
Գերմանացի երաժիշտները խորհրդարանում

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում «Գերմանիայի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գերմանացի տենոր Քրիստոֆ Շեբենի եւ դաշնակահար Ստյուարտ Էմերսոնի համերգային եզրափակիչ ելույթը, որը նախաձեռնել էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը: Միջազգային ասպարեզում հաջողություն վայելող երաժիշտներն ԱԺ կանաչ սրահում կատարեցին մեծանուն կոմպոզիտորներ Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդիի, Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի եւ Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններից:

Համերգին զուգահեռ բացվել էր Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի` Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա էին  ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի անդամներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում ԳԴՀ դեսպանությանը եւ անձամբ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին` հույս հայտնեց, որ նման գեղեցիկ միջոցառումները կլինեն շարունակական: Պարոն Դավթյանն ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է.

«Տիկնայք եւ պարոնայք,

Հարգելի հյուրեր,

Ուրախ ենք ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Այն, որ այս երաժշտական ցերեկույթը, որն իրականացվում է Հայաստանում եւ Հարավային Կովկասում Գերմանիայի շաբաթվա շրջանակներում, անցկացվում է հենց Հայաստանի խորհրդարանում պատահականություն չէ: Երբ Գերմանիայի դեսպանությունը դիմեց մեզ այս առաջարկով` անմիջապես որոշեցինք ընդունել այն:

Հայ-գերմանական կապերն ունեն փառահեղ պատմություն: Դեռեւս Սրբազան Հռոմեական Կայսրության ժամանակաշրջանում արձանագրվել էին հայ-գերմանական սերտ շփումներ: Գերմանական կրթական համակարգը եւ համալսարանները մեծ դեր են կատարել հայոց պատմության նոր շրջանի հայ մտավորականների, գիտնականների, արվեստագետների եւ քաղաքական գործիչների կայացման գործում: Այդ ուսումնական հաստատությունների միջոցով եվրոպական գիտելիքն ու արժեքային համակարգը մուտք գործեցին հայ իրականություն:

Գերմանիայի 20-րդ դարի դժվարին եւ ողբերգական պատմությունը յուրահատուկ դաս է Հայաստանի եւ մեր հարեւանների համար: Գերմանիայի օրինակին պետք է հետեւեն մեր հարեւանները եւ սթափ վերագնահատեն իրենց պատմությունը: Իսկ մենք` հայերս, պետք է օրինակ վերցնենք գերմանացիներից, թե ինչպես իրենց երկրի մասնատումից հետո նրանք աննկուն եւ սկզբունքային պայքար մղեցին հանուն գերմանացի ժողովրդի ինքնորոշման եւ հասան երկու գերմանական պետությունների վերամիավորմանը:

Այլ է այսօր Եվրոպան եւ այդ փոփոխությունը պետք է տարածվի մեր տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի վրա: Գերմանիան, Եվրոպական միության առաջատարը լինելով, իր օրինակով անգամ զգալի ներդրում է կատարում Հարավային Կովկասում հարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործում: Մենք զգում ենք Գերմանիայի բարյացակամությունը եւ անգնահատելի օժանդակությունը: Վստահ ենք, որ հայ-գերմանական բարեկամությունը շարունակելու է վերընթաց զարգացում ապրել:

Հարգելի հյուրեր,

Կրկին ողջունում ենք ձեզ Ազգային ժողովում եւ մաղթում հաճելի ցերեկույթ եւ երաժշտության ունկնդրում
:

Շնորհակալություն:»

Հայաստանում ԳԴՀ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին  եւ  ներկա նախագահներ  Արմեն Աշոտյանին եւ Արտակ Դավթյանին` նախաձեռնությանն ընդառաջելու եւ  ջերմ ընդունելության համար, ինչը մեկ անգամ եւս հավաստում է երկու երկրների միջեւ առկա ջերմ հարաբերությունները, նաեւ` խորհրդարանական մակարդակով:

Տիկին Վիկտորինը տեղեկացրեց նաեւ, որ օրերս երաժիշտերը ելույթներով հանդես են եկել Եղեգնաձորում եւ Ջերմուկում եւ արժանացել ջերմ ընդունելության:
 


12.06.2009
Խորհրդարանական ճեպազրույցները
Հունիսի 12-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի հունիսի 8-11-ի քառօրյայի աշխատանքն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցներին չմասնակցեց «Օրինաց երկիր» խմբակցությունը: Հարցերն առնչվում էին մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագ...

12.06.2009
Եռօրյա այցով Երեւան կժամանեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները
Հունիսի 15-ին եռօրյա այցով Երեւան կժամանեն  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ  Ժորժ Կոլոմբիեն: Այցի ընթացքում համազեկուցողներին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am