Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ հունիսի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:
Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 10 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 51 հարց, միջազգային 6 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հունիսի 8-ի ԱԺ նիստում: