National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.06.2009
Ավարտվեցին ՀՀ 2008 թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում

Հունիսի 5-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, խմելու եւ ոռոգման ջրի, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտներին առնչվող ՀՀ 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ընդհանուր գծերով ներկայացրեց այս ոլորտներին բյուջետային հատկացումները եւ դրանց կատարողականը:

Պարոն Ջանջուղազյանը տեղեկացրեց նաեւ, որ  2008 թվականին գրանցվել է պետական բյուջեի եկամուտների աճ ինչպես հարկային, այնպես էլ ոչ հարկային եկամուտների գծով: Այդ ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները կազմել են 785.4 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 21.5%-ը, նախատեսված 21.2%-ի փոխարեն: 2008 թվականին հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են 621.1 մլրդ դրամ` ՀՆԱ-ի նկատմամբ կազմելով 17%:

2008 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 810.6 մլրդ դրամ` նախատեսված 769.7 մլրդ դրամի դիմաց եւ կազմել ՀՆԱ-ի 22.2%-ը:

Պետական բյուջեով նախատեսվել էր ստանալ 746 մլրդ դրամ եկամուտներ, որից 711.1 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 34.9 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Սակայն հետագայում Կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացրել է շուրջ 57.7 մլրդ դրամով (7.7%-ով)` կազմելով 803.7 մլրդ դրամ, որից 764.7 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 39 մլրդ դրամը` պաշտոնական տրանսֆերտների գծով (ճշտված ծրագիր):

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի եկամուտների 76%-ն ապահովվել է հարկային եկամուտների հաշվին:

2007 թվականի համեմատ հարկային եկամուտներն աճել են 18.8%-ով կամ 94.8 մլրդ. դրամով: Մաքսային սահմանին գանձված հարկային եկամուտները 2007 թվականի նկատմամբ ավել են եղել 34.7%-ով կամ 74.2 մլրդ դրամով, իսկ ներքին շրջանառությունից գանձված հարկերը` 7.1%-ով կամ 20.6 մլրդ դրամով: Մաքսային սահմանին գանձված հարկերի աճի նման բարձր տեմպը պայմանավորված է եղել ինչպես սահմանին հարկվող ներմուծման ծավալների աճով, այնպես էլ մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված 8 լայնածավալ միջոցառումներով: Այսպես, գանձումների աճի տեմպը 5.1 %-ային կետով գերազանցել է ներմուծման աճի տեմպը:

2008 թվականին պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 318.3 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, որը 55 մլրդ դրամով կամ 20.9%-ով ավել է, քան 2007 թվականին:

Ակցիզային հարկից մուտքերը հաշվետու տարում կազմել են շուրջ 45.9 մլրդ դրամ: Աճը 2007 թվականի համեմատ կազմել է 10.4% կամ ավելի քան 4.3 մլրդ դրամ:

2008 թվականին պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 86.2 մլրդ դրամ շահութահարկ: 2007 թվականի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 14.2%-ով կամ 10.7 մլրդ դրամով:

2008 թվականին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 53.7 մլրդ դրամ եկամտահարկ: Եկամտահարկի մուտքերը 14.8%-ով կամ 6.9 մլրդ դրամով գերազանցել են 2007 թվականի ցուցանիշը:

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե մուտքագրված հաստատագրված վճարները (առանց ծխախոտի արտադրանքի, ներմուծվող բենզինի ու դիզելային վառելիքի հաստատագրված վճարների) կազմել են ավելի քան 20.3 մլրդ դրամ:

2008 թվականին պետական տուրքը կազմել է շուրջ 22.3 մլրդ դրամ՝ 2007 թվականի 21.9 մլրդ. դիմաց: Աճը կազմել է 1.8%:

2008 թվականին պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 105 մլրդ դրամ` 100.1%-ով ապահովելով ծրագիրը:

Առանձին ոլորտների վերաբերյալ 2008 թվականի բյուջեի հաշվետվություններ ներկայացրին նաեւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ ոլորտի ֆինանսավորման համար նախատեսված 403 մլն դրամից ծախսվել է 400 մլն դրամը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշեց, որ 164 մլն դրամ է հատկացվել ոլորտին, որից 144,6 մլն դրամը ուղղվել են աշխատավարձերին:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ բնագավառի ծախսերը կազմել են ավելի քան 18.4 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրի կատարումը 94.3%-ով: Ընդ որում, կատարվել են 84.1 մլրդ դրամի ծախսեր: 65.7 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից: Ծրագրից շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը  նշեց, որ ոլորտին հատկացումներն ու դրանց ծախսերը կատարվել են  երեք ուղղություններով` տրանսպորտի, կապի եւ ճանապարհաշինության: Ընդհանուր առմամբ նախատեսված 21 ծրագրերից չեն կատարվել 3-ը, մեկն էլ մասամբ է կատարվել:

2008 թվականի ընթացքում տրանսպորտի բնագավառի ծախսերը կազմել են ավելի քան 46.9 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի կատարումը 78.8%-ով: 2008 թվականի պետական բյուջեից 11.9 մլրդ դրամ է տրամադրվել պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը` ապահովելով 99.9% կատարողական: Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման ծախսերը կազմել են շուրջ 6.2 մլրդ դրամ` ապահովելով նախատեսված ծախսերի 99.7%-ը:

2008 թվականի ընթացքում կապի ոլորտում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 543.2 մլն դրամ` 100%-ով ապահովելով ծրագրի կատարումը:

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի տեղեկացմամբ` ոլորտին հատկացվել է 20,6 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը կազմել են 17,974 մլրդ դրամ: Նախարարը ներկայացրեց նաեւ կապիտալ ծախսերի առանձին բաղադրիչները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը զեկուցեց, որ նախատեսված ծրագրերից թերակատարվել է երկուսը: Առաջինը պատվարների անվտանգության ծրագիրն է, որով նախատեսվում է Մարմարիկի ջրամբարի կառուցումը. ծրագիրը եւս մեկ տարով երկարաձգվել է եւ նախատեսվում է 2009 թ. ավարտել 22-23 մլն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարը: Երկրորդ թերակատարումը վերաբերում է Շիրակի մարզի ներդրումային ծրագրին: Թերակատարման պատճառն այն է, որ մրցույթում հաղթած կազմակերպությունը հրաժարվել է պայմանագրից եւ ստիպված են եղել նոր մրցույթ կազմակերպել: Պարոն Անդրեասյանը հավաստիացրեց, որ հաջորդ տարի ծրագիրն ավարտված կլինի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը տեղեկացրեց, որ նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերը 59,8 մլն են, նախարարության աշխատակազմինը` 574 մլն դրամ: Ամբողջությամբ իրականացվել են 18 ծրագրեր:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց հարկաբյուջետային հատվածը:

2008 թ. պետական բյուջեի հարկային եկամուտը կազմել է 615 մլրդ դրամ: Աննախընթաց աճ է գրանցվել նաեւ մաքսային եկամուտներում` պայմանավորված մաքսային վարչարարության բարեփոխումներով: Գրանցվել են մաքսանենգության 184 դեպքեր: 2007 թ. հարկ վճարողների թվաքանակը 2008-ին հասել է 141 հազարի, կրճատվել է նաեւ ստուգումների թվաքանակը: Առեւտրի կազմակերպման վայրերում հաշվիչ-դրամարկղային մեքենաների քանակը 400-ից հասել է 8000-ի:

Ոլորտում իրականացվել են բազում այլ բարեփոխումներ, որոնք 2009 թ. կշարունակվեն` չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում դրանք այն ակտիվությունը չեն ունենա, ինչ նախորդ տարի:

Ավարտվեցին «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:


05.06.2009
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հունիսի 5-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:...

05.06.2009
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ հունիսի 8-11-ի   ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:Չորրո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am