National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.06.2009
Թափուր պաշտոնների համար նախատեսվում է բաց մրցույթ

Հունիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հեղինակած «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ նախագծով փորձ է արվել լուծում տալ խմբակցությունների փորձագետների եւ պատգամավորների օգնականների իրավական կարգավիճակի հարցին: Ներկայումս նրանք համարվում են տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք: Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նրանց աշխատանքային ստաժը համարվելու է պետական կառավարման ոլորտի ստաժ: Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` սա գործուն մեխանիզմ է խմբակցությունների, ինչպես նաեւ պատգամավորների համար` ընտրելու առավել որակյալ կադրեր, քանի որ խմբակցությունում կամ որպես պատգամավորի օգնական աշխատելու ընթացքը համարվելու է պետական համակարգ մուտք գործելու անհրաժեշտ ստաժ` ի տարբերություն գործող կարգի, երբ վերջիններիս ստաժը նրանց  թույլ չի տալիս հետագայում աշխատել որեւէ պետական մարմնում: Օրենքի գործող խմբագրությունը նախատեսում է մեխանիզմ, որի համաձայն ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այն համալրվում է փակ եւ հետո միայն բաց մրցույթի միջոցով: Գործող օրենքը նույնիսկ բաց մրցույթում հաղթող ճանաչված անձանցից առավելություն է տալիս  պետական ծառայության առավել բարձր դասային աստիճան, առավել երկար ստաժ կամ այլ առավելություններ ունեցող անձանց, ինչն Ազգային ժողովի աշխատակազմը վերածում է փակ մարմնի: Այդպիսով թափուր պաշտոնների համալրումը կատարվում է միայն առկա ռեսուրսների հաշվին` հնարավորություն չստեղծելով կադրերի ներհոսքի համար: Օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ փակ մրցույթի ինստիտուտը հանվել է եւ որպես թափուր պաշտոնների համալրման եղանակ` նախատեսվել է բաց մրցույթը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարությունը համանման օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Կառավարության օրինագծով առաջարկվում է փակ մրցույթի գաղափարը, ինչն անթույլատրելի են համարել նաեւ հունիսի 2-ին հարցի առնչությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներին մասնակցող ոլորտի պատասխանատուները: Պարոն Հարությունյանն ընդգծեց, որ ԱԺ նախագահի ներկայացրած օրինագիծը հնարավորություն է տալիս պատգամավորների օգնականներին հավակնել քաղծառայության տարբեր պաշտոնների: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության օրենքի նախագիծը լրամշակման փուլում է եւ երկրորդ ընթերցման կներկայացվի ավելի ուշ: Նա առաջարկեց հանձնաժողովին դրական եզրակացությամբ քննարկվող օրինագիծն ընդգրկել ԱԺ նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգեր, ինչն ընդունվեց միաձայն:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պայմանավորեց ՀՀ Սահմանադրության 108-րդ եւ 2008 թ. դեկտեմբերի 26-ին ընդունված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածներով, որոնց համաձայն` Երեւանը համայնք է եւ բաժանվում է  վարչական շրջանների: Փոփոխություններով Երեւանի համայնքները փոխարինվել են վարչական շրջաններով:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց եւ առաջարկեց ընդգրկել  նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց եւ առաջարկեց դրական եզրակացությամբ  առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում  ընդգրկել նաեւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի եւ Արման Սահակյանի նախաձեռնած օրինագիծը:
 
Մինչեւ 30 օրով հետաձգվեցին «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի ու ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի ներկայացրած «Պատգամավոր Մյասնիկ Ժորայի Մալխասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդության մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Պատգամավոր Սասուն Մեխակի Միքայելյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդության մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Պատգամավոր Հակոբ Վարդանեսի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդության մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պատգամավոր Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդության մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծերի քննարկումները:


03.06.2009
2008թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականը առողջապահության եւ սոցիալական ոլորտներում
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեց առողջապահության ոլորտի  2008 թ. ֆինանսավորման պատկերը եւ կատարողականը:ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը օրենսդիրներին ներկայացրեց ոլորտի ծ...

03.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում մշտապես զգացել են Նիդեռլանդների բարյացակամությունը եւ օժանդակությունը»
Հունիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Օննո Էլդերենբոշին (նստավայրը` Թբիլիսի)` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Էլդերենբ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am