National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
29.05.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում

Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին եւ փոխդեսպան Մելանի Մոլթմանին` նրանց խնդրանքով:

Ողջունելով հյուրերին, հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ տեղյակ է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերին, ինչպես նաեւ իր ղեկավարած հանձնաժողովի եւ Գերմանիայի դեսպանության միջեւ ձեւավորված սերտ կրթամշակութային համագործակցությանը: Նշվեց, որ հանձնաժողովը հնարավորինս կաջակցի ընդունելի ծրագրերի իրականացմանը: 

Տիկին Վիկտորինը պարոն Դավթյանին շնորհավորեց պաշտոնամուտի կապակցությամբ եւ մանրամասն ներկայացրեց Գերմանիայի կողմից Հայաստանում իրականացվող կրթական, մշակութային ծրագրերը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները: Տիկին դեսպանը տեղեկացրեց, որ հունիսին գերմանական մշակույթի օրերի շրջանակում ՀՀ  Ազգային ժողովում տեղի կունենա համերգ` գերմանացի երաժիշտների մասնակցությամբ եւ  կբացվի  լուսանկարների ցուցահանդես: 

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեց տիկին Անդրեա Վիկտորինին` արդյունավետ աշխատանքի համար եւ մաղթեց հետագա  հաջողություններ:
 


29.05.2009
ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը
Մայիսի 29-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետի, պատգամավորների ու կառավարության անդամների մասնակցությամբ,  մեկնարկեցին «Հայաստան...

29.05.2009
Կին դիվանագետները` խորհրդարանում
Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կին դիվանագետների եւ Դիվանագետների կանանց ասոցիացիայի անդամների հետ, որի նախագահն է Նատալյա Նալբանդյանը:ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը ողջունեց հյուրերին եւ նրանց փոխանցեց ԱԺ նախագահ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am