National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.05.2009
Շարունակվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում նաեւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը քվեարկության դրվեց   նոր խմբագրությամբ: Լրացուցիչ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով նաեւ  ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի` ԱԺ նախորդ նիստում հնչեցրած քննադատական խոսքն այն մասին, որ հանդիսությունների պալատին չի կարելի տալ հնարավորություն` իրականացնելու քաղաքացիական ակտերի գրանցման բոլոր գործառույթները, կառավարության ներկայացրած նոր տարբերակում, բացի ամուսնությունների եւ ծնունդների գրանցումից, հանդիսությունների պալատին թույլատրվում է կատարել  միայն նույն պալատի կատարած ամուսնության ամուսնալուծության  գրանցումը եւ քաղաքացիական կացության ակտերի գրառման մեջ փոփոխությունը, լրացումը կամ ուղղումը: 

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Ստեփան Ասլանյանի, Իշխան Խաչատրյանի  հեղինակած «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: 

 Մտքերի փոխանակության ընթացքում իր տեսակետը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցությունը` ի դեմս Լարիսա Ալավերդյանի: Կարեւորելով օրինագծի ընդունումը` տիկին Ալավերդյանը հանդես եկավ առաջարկներով` ի թիվս  որոնց նպատակահարմար համարվեց «արդյունագործական գործիքներ» սահմանման հստակեցումը:

 Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Հովհաննես Մարգարյանը նշեց, որ սահմանամերձ հողատարածքներում սիրողական ձկնորսությամբ կարող են զբաղվել միայն տվյալ հողերի սեփականատերերը, իսկ արդյունագործական ձկնորսությամբ զբաղվելն արգելվում է:

Օրինագծի վերաբերյալ ՀՀ  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը    երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց  «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` նշելով, որ ստացվել է պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի դիտողությունը, որը չի ընդունվել:

Օրինագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: 

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է`  հափշտակված, ինչպես նաեւ շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով փոխադրամիջոցների ներմուծումը Հայաստան կանխելու նպատակով, ինչպես նաեւ արդեն ներմուծված փոխադրամիջոցների հետագա իրավական ռեժիմը հստակ կարգավորելու համար: Ըստ պարոն Դանիելյանի, նման մեքենաների թիվը Հայաստանում 480 է, իսկ այլ երկրների կտրվածքով այդ թիվը հասնում է 7 միլիոնի:

Պարոն Դանիելյանը հավաստիացրեց, որ օրինագիծը չի սահմանափակելու բարեխիղճ ներկրողի իրավունքները:  Փոփոխությունները սահմանում են նաեւ փոխադրամիջոցի բարեխիղճ ձեռքբերողի իրավունքները: Մասնավորապես, երկու տարվա ընթացքում մեքենայի սեփականատերը կարող է ետ պահանջել իր սեփականությունը, իսկ եթե սեփականատերը հրաժարվում է իր իրավունքից` բարեխիղճ ձեռքբերողը կարող է դիմել դատարան եւ գրանցել իր սեփականության իրավունքը:

Մեկ այլ դրույթով նախատեսվում է, որ բարեխիղճ ձեռքբերողը կարող է դատի տալ նախավերջին սեփականատիրոջը եւ պահանջել հատուցում: 

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց  հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` նկատելով, որ օրինագիծն առաջադիմական  է: Ըստ նրա` այս հարցում Հայաստանը մշակել է այնպիսի օրենսդրություն, որ մեր երկիրը չդառնա հափշտակված մեքենաների հավաքատեղի:   

Ապա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը առաջին ընթեցմամբ քննարկման ներկայացրեց «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը, որը մշակվել է` հաշվի առնելով քաղաքացիական ծառայության համակարգում տեղի ունեցող փոփոխությունները եւ գործող իրավահարաբերությունների բարեփոխման անհրաժեշտությունը:

 Օրենքում նախատեսվող փոփոխություններն առնչվում են ՀՀ  պաշտպանության նախարարության այն աշխատակիցներին, ովքեր տեղափոխվել են քաղծառայության համակարգ: 

Այս օրինագծի վերաբերյալ եւս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, ալուստ Սահակյանի, Մխիթար Մնացականյանի եւ Արման Սահակյանի նախաձեռնած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: 

Այնուհետեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` նշելով, որ առաջարկվում են սկզբունքային փոփոխություններ: Նա իրազեկեց, որ նախատեսվում է քաղծառայության համակարգում ներդնել բաց եւ փակ մրցույթների գաղափարը, ինչպիսիք գործում են այլ համակարգերում: Մրցութային եւ ատեստավորման գործընթացներում համապատասխան մարմնի դերի եւ պատասխանատվության աստիճանի բարձրացման նպատակով հանձնաժողովներում համապատասխան մարմնի ներկայացուցիչները կլինեն 3-ը, իսկ քաղծառայության խորհուրդը կունենա 1 ներկայացուցիչ: Այս պարագայում մրցույթների արդյունքում կճանաչվի 1 հաղթող: Նախատեսվում է նաեւ, որ կրտսեր պաշտոններում նշանակումներ կատարելու համար մրցույթների փոխարեն կանցկացվեն ընդհանուր բաց մրցույթներ եւ թեստավորման արդյունքում 90 եւ ավել տոկոս ստացած մասնակիցներին կտրվի 1 տարի գործողության ժամկետ ունեցող հավաստագիր:  Կրտսեր թափուր պաշտոնը կզբաղեցվի առանց մրցույթի` աշխատակազմի ղեկավարը հնարավորություն կունենա հավաստագիր ունեցող ցանկացած անձի նշանակել այդ պաշտոնում:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ մայիսի 20-ի նիստում: Օրվա վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:


 


19.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Անհրաժեշտ է խրախուսել Հայաստանի եւ Մարոկկոյի խորհրդարանականների շփումները»
Մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբդելջալիլ Սոբրիին (նստավայրը` Կիեւ):Հայաստանի խորհրդարանի նախագահն առաջարկեց խրախուսել երկու երկրների խոհրրդարանական շփումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել...

19.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Վստահ եմ, որ Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների համագործակցոթյունը կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը»
Մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:Ողջունելով Արցախի ղեկավարին Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել են կապերը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ: Այդ համատեքստում ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am