Մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբդելջալիլ Սոբրիին (նստավայրը` Կիեւ):
Հայաստանի խորհրդարանի նախագահն առաջարկեց խրախուսել երկու երկրների խոհրրդարանական շփումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել Հայաստանի եւ Մարոկկոյի համագործակցությանը: Զրուցակիցերը համաձայնեցին, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ, ապա քննարկեցին համագործակցության հեռանկարները: Զրույցի ընթացքում դեսպան Սոբրին պրն. Աբրահամյանին ներկայացրեց Մարոկկոյի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: