National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
15.05.2009
Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի 32-րդ լիագումար նիստերին, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ է գտնվում  ՀՀ Ազգայի ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ  Վարդան Խաչատրյանը:

Մայիսի 13-ին տեղի է ունեցել նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որի  ընթացքում քննարկվել են  ՀԱՊԿ խորհրդի 2009 թվականի փետրվարյան արտահերթ նստաշրջանի արդյունքների եւ դրանց իրավական ապահովման խնդիրների մասին, միջպետական համագործակցության ամրապնդման հիմնական միջոցառումների ծրագրի իրավական ապահովման մասին, միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀԱՊԿ անդամ-երկրների տարածքում միգրացիոն գործընթացների մասին, ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ զինծառայողների, անվտանգության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների  սոցիալական եւ իրավական երաշխիքների ապահովման Համաձայնագրի նախագծի մշակման եւ այլ հարցեր:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է Արեւիկ Պետրոսյանի թեկնածությունը`  որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

 ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում բարձր է գնահատվել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում  ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության իրականացրած նախաձեռնությունը: Խորհուրդը հավանության է արժանացրել եւ որոշել գործնականում կիրառել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀԱՊԿ մասնակից երկրների խորհրդարանական պատվիրակությունների  համաձայնեցված դիրքորոշման մշակման հայկական նախաձեռնությունը:

 Մայիսի 13-ին տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ  ՄԽՎ խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են  ԱՊՀ որոշ երկրներում դիտորդական առաքելությանը ԱՊՀ ՄԽՎ ներկայացուցիչների մասնակցության, ԱՊՀ ՄԽՎ 2008 թվականի գործունեության արդյունքների,  ԱՊՀ մասնակից-երկրների հակակոռուպցիոն եւ մի շարք այլ հարցերում համագործակցության  Համաձայնագրի նախագծի վերաբերյալ հարցերը:
 Մայիսի 14-ին տեղի ունեցել ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանն ընտրվել է այդ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպություններում ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանական պատվիրակությունների համատեղ գործողությունների համակարգման, 2010-ին ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության  մասին հարցերը:

Մայիսի  14-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ 32-րդ նստաշրջանը: Օրակարգի գլխավոր հարցի` «ԱՊՀ երկրներում ժամանակակից երիտասարդական քաղաքականության օրենսդրական հիմնադրույթների ձեւավորման մասին» զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը:  
 
Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ նիստը լուրջ դերակատարում կունենա ԱՊՀ երկրների համագործակցության ամրապնդման գործում եւ կնպաստի ԱՊՀ պետությունների կայուն զարգացմանը:

«Կարծում եմ, երիտասարդների խնդիրների վերաբերյալ համատեղ քննարկումները, փորձի փոխանակումը, միասնական մշակված քայլերը կնպաստեն ազատամիտ քաղաքացիական գիտակցության ձեւավորմանը, ինչը թույլ կտա առավել ամբողջությամբ օգտագործելու երիտասարդների ստեղծագործական ներուժը: Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականությունը, որ պետության կարեւորագույն գործառույթներից է, ունի ռազմավարական նշանակություն:  Այն կոչված է ստեղծելու ազգային եւ համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ պատասխանատվության խոր գիտակցում ունեցող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման իրավական, տնտեսական եւ կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ, ինչը երիտասարդների սոցիալական կայացման երաշխիքը կդառնա, հնարավորություն տալով լիարժեքորեն կիրառել նրանց ստեղծագործական ներուժը` ի շահ հասարակության»:

2007 թվականից ՀՀ-ում երիտասարդական պետական քաղաքականության մշակման եւ իրականացման պետական լիազոր մարմինը  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է: Ըստ Ա. Պետրոսյանի, երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման կարեւորագույն տարրերից է իրավական դաշտը: Բանախոսը նշել է, որ ներկա պահին ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացված «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«ՀՀ -ում  Երիտասարդական քաղաքականությունը  իրականացվում է «ՀՀ Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգերի» հիման վրա:  Այն հստակեցնում, որոշարկում է պետական, երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, նրա սկզբունքները, նպատակները եւ հիմնական դրույթները: 2007 թվականին լայն հանրությանն էր ներկայացվել «Հայաստանի երիտասարդության մասին Ազգային զեկույցը»:  2008 թվականին «Ազգային զեկույցի» շնորհանդեսը տեղի ունեցել Եվրոպայի խորհրդում: Զեկույցը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից  հավանության արժանացած «2008-2010թթ. Հայաստանի Հանրապետության  պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության» մշակմանը»,- ասել է Ա. Պետրոսյանը, հավելելով, որ ռազմավարությունը սահմանում է գերակայություն կառավարության գործողությունների նկատմամբ պետական երիտասարդության քաղաքականության բնագավառում: Դրանցից բանախոսն առանձնացրել է մասնավորապես բարձրագույն որակյալ կրթություն ստանալու ապահովումը, զբաղվածություն եւ աշխատատեղերի ստեղծումը, երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, երիտասարդների առողջ ապրելակերպի խթանումն ու հոգեւոր, մշակութային, հայրենասիրական դաստիարակությունը:

Նկատելով, որ այսօր անհնար է կառուցել բաց, դեմոկրատական հասարակություն առանց երիտասարդների ակտիվ մասնակցության, ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀՀ կառավարությունը  ողջունում է երիտասարդների մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում: Ըստ ԱԺ փոխնախագահի, գրեթե բոլոր  հեղինակավոր կուսակցություններն ունեն երիտասարդական օղակներ: Երիտասարդների` քաղաքականության մեջ կայացման գործում մեծ դերակատարում ունեն երիտասարդական հասարակական կազմակերպությունները: Այսօր Հայաստանում գրանցված են շուրջ  3 հազար հասարակական կազմակերպություններ, որոնց կեսը կազմում են երիտասարդական կազմակերպությունները կամ կազմակերպություններ, որոնք զբաղվում են երիտասարդության հարցերով:

Բանախոսը նկատել է, որ արդյունավետ երիտասարդական քաղաքականության իրականացումը ենթադրում է ֆինանսական մեծ ծախսեր եւ Հայաստանում բազմաթիվ երիտասարդական ծրագրերի իրականացման նպատակով բյուջետային միջոցներին զուգահեռ առանձին տողով հատկացումներ եւս կատարվում են: Ըստ ԱԺ փոխնախագահի, օգտագործվում են նաեւ այլընտրանքային աղբյուրներ (տեղական եւ միջազգային հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ եւ այլն): Ա. Պետրոսյանը հատկապես առանձնացրել է Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործունեությունը, որը վերջին 8 տարիների ընթացքում իրականացրել է 1 մլն 600 հազար դոլար արժողության երիտասարդական ծրագրեր: Բանախոսը նշել է, որ  Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցում է նաեւ միջազգային եւ համահայկական համագործակցության զարգացմանը: «Մեր երկրում զարգացած է սկաուտական շարժումը, որն արդեն 95 տարվա պատմություն ունի: Համահայկական սպորտային միության կողմից ամեն տարի Հայաստան են ժամանում երիտասարդ հայեր աշխարհի տարբեր անկյուններից: Նրանք մասնակցում են զբոսաշրջության, կրթական, ուսուցողական եւ մշակութային միջոցառումների, կազմակերպում սպորտային մրցաշարեր, օլիմպիադաներ եւ այլն: Կառավարությունը աջակցում է նաեւ միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը` միջկառավարական համաձայնագրերի ստորագրմամբ: Իրականացվում են համատեղ ծրագրեր, փորձի փոխանակում, ինչպես նաեւ երիտասարդների ինտեգրում միջազգային երիտասարդական շարժումներին, ներգրավում ռեգիոնալ եւ միջազգային կրթահամակարգ, գիտատեխնիկական, երիտասարդական ծրագրեր»,- եզրափակել է ԱԺ փոխնախագահը: 
 

        


15.05.2009
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ մայիսի  18-21-ի   ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը...

15.05.2009
Գումարվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
Մայիսի 15-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկեց միջազգային 1 պայմանագիր:Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արամ Թանանյանը ներկայացրեց 2008 թվական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am