National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
17.02.2009
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 17-ին տեղի ունեցավ  Աժ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի նախագահությամբ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը  պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2008 թ. փետրվարի 7-ին Բրյուսելում եւ 2008 թ. հուլիսի 7-ին Երեւանում ստորագրված` ՀՀ կառավարության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ «Միջուկային անվտանգության 2007 թ. գործողությունների ծրագրի` մաս II» ֆինանսավորման  համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Եվրոպական հանձնաժողովը աջակցություն կտրամադրի ՀՀ կառավարությանը միջուկային անվտանգության 2007թ. գործողությունների տարեկան ծրագրի շրջանակներում իրականացվող մաս 2-րդ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության գործիքի ֆինանսավորմանը: Ծրագիրը նախատեսված է եվրոպական հարեւանության քաղաքականության ներքո Հյասատան-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակներում, որի առաջնային ոլորտներից է միջուկային անվտանգությունը: Տեղեկացվեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7.2 մլն եվրո դրամաշնորհ:

Ներկայացված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի  Ազգային ժողովի վավերացմանը:
 
ՀՀ  արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2007 թ. հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված «Մի կողմից` Հայաստանի Հանրապետության եւ մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին Բուլղարիայի  Հանրապետության ու Ռումինիայի միանալու մասին» արձանագրությունը:

Պարոն Կիրակոսյանի խոսքով` համաձայնագիրը հանդիսանում է ԵՄ-ի հետ համագործակցության հիմունքները հաստատող գլխավոր փաստաթուղթը, ստորագրվել է 1996 թ. եւ ուժի մեջ մտել` 1999 թ.: Նշվեց, որ 2007 թ. ԵՄ-ին անդամակցելուց հետո այս երկրների միանալը ԳՀՀ-ին դարձել է անհրաժեշտություն եւ բխում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական նկատառումներից` հաշվի առնելով, որ Բուլղարիայի եւ Ռումինիայի միջազգային հարաբերությունները ԵՄ օրենսդրության մաս են կազմում եւ ԵՄ շրջանակներում ակտիվ ներգրավված են ՀՀ-ի հետ բազմակողմ եւ բազմաբնույթ համագործակցության մեջ` այդ թվում եվրոպական հարեւանության քաղաքական երկկողմ եւ տարածաշրջանային ծրագրերում:

Հանձնաժողովի որոշմամբ  արձանագրությունը  դրական եզրակացությամբ կներկայացվի  խորհրդարանի վավերացմանը:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am