National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
12.02.2009
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Իսրայելի դեսպանին

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ դեսպան Շեմի Ցուրին:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորելով պարոն Ցուրին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնեց, որ նրա դիվանագիտական հարուստ փորձը լավ հիմք կհանդիսանա հայ-իսրայելական հարաբերությունները ակտիվացնելու ու զարգացնելու համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել համագործակցության խորացմանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում: Նա շնորհավորեց դեսպանին  փետրվարի 10-ին Իսրայելում տեղի ունեցած Կնեսետի ընտրությունների կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ առաջիկայում կսերտանան միջխորհրդարանական հարաբերությունները` նշելով, որ Ազգային ժողովում գործում է Իսրայելի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որի ակտիվ աշխատանքը  նույնպես կարող է նպաստել հարաբերությունների զարգացմանը: Պարոն Աբրահամյանի համոզմամբ խորհրդարանների միջեւ գործակցության ակտիվացումը,  փոխայցերը եւ  համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը երկու երկրների հարաբերություններին նոր որակ ու մակարդակ կհաղորդեն:

Հայաստանում Իսրայելի դեսպան Շեմի Ցուրը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր ջանքերը կգործադրի իսրայելահայկական հարաբերությունները հնարավորինս զարգացնելու համար` թե քաղաքական, թե տնտեսական, թե գիտամշակութային կապերի խորացման առումով: Նա իրազեկեց, որ փետրվարյան խորհրդարանական ընտրություններից հետո «Կադիմա» եւ «Լիկուդ» կուսակցությունները հավաքել են առավելագույն ձայներ, իսկ ընդհանուր առմամբ Կնեսետում ներկայացված կլինեն տասը կուսակցություններ. առաջիկա շաբաթների ընթացքում կձեւավորվի նաեւ կառավարությունը: Պարոն Ցուրը եւս կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը` ընդգծելով բոլոր մակարդակներով փոխայցերի կարեւորությունը եւ այս համատեքստում նշեց, որ Իսրայելի նոր խորհրդարանում նույնպես կստեղծվի իսրայելահայկական բարեկամության պատգամավորական խումբ:

Կարեւորվեց Երուսաղեմում դարեր շարունակ գործող Հայոց պատրիարքարանի ներկայությունը եւ հայ համայնքի գործունեությունը: Կողմերը անդրադարձան տարածարջանում տիրող իրավիճակին` շեշտելով  խնդիրները խաղաղ ճամապարհով լուծելու կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am