National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
11.02.2009
Քննարկումներ աշխատանքային խմբում

ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 11-ի նիստում,  խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի եւ խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, կրկին անդրադարձավ  քրեական օրենսգրքի երկու հոդվածներին:         

Դավիթ Հարությունյանն առաջարկեց քրեական օրենսգիրքը համալրել նոր` 301/1 հոդվածով, որով  տարանջատվում են իշխանությունը յուրացնելուն ուղղված եւ չուղղված գործողությունները եւ դրանց համար նախատեսվում տարբեր պատժաչափեր: Նոր հոդվածով որպես առանձին հանցատեսակ Է ամրագրվում  «ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, որեւէ իշխանական գործողություն կատարելը կամ չկատարելը պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն»:
 
Աշխատանքային խմբի անդամ Արծվիկ Մինասյանն առաջարկեց նկարագրված դեպքում նույնպես կիրառել քրօրենսգրքի 300-րդ հոդվածը` համապատասխան տարբերակումներով: Աշխատանքային խմբի անդամները կարծում են, որ հասարակության  համար վտանգավոր լինելու տեսանկյունից այս եւ 300-րդ հոդվածով նկարագրվող հանցագործություններն անհամադրելի են: 

Զանգվածային անկարգություններին վերաբերող` 225-րդ հոդվածում աշխատանքային խմբի ղեկավարն առաջարկեց նախ ուղղակիորեն ամրագրել, թե որն է զանգվածային անկարգությունը: Ըստ քննարկվող տարբերակի, այդպիսին կդիտարկվի բռնությամբ, ջարդերով,  հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով  կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված եւ հասարակական անվտանգությանը սպառնացող խմբային գործողությունը:  Հոդվածից հանվել է «սպանությամբ զուգորդված» արտահայտությունը (սպանության մասը կկարգավորվի 104-րդ հոդվածով), ինչպես նաեւ ավելացվել նոր` զանգվածային անկարգությանը մասնակցելու համար պատժատեսակ` առավելագույնը երեք ամիս կալանք:  Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք  զանգվածային անկարգության մասին հոդվածում նկարագրված գործողություններ չեն կատարել:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կգումարվի առաջիկա շաբաթվա սկզբում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am