Հունվարի 30-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը` ԱԺ
փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ 2009թ. փետրվարի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 72 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի
օրակարգի նախագծում ընդգրկվել են 50 հարց, միջազգային 4 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի եւ փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն փետրվարի 2-ի ԱԺ նիստում: