Տպել
30.01.2009
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Հունվարի 30-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ: 

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ  նստաշրջանի օրակարգի եւ 2009թ. փետրվարի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման ԱԺ  հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 72 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 50 հարց, միջազգային 4 պայմանագիր: 

Չորրորդ  գումարման ԱԺ հինգերորդ  նստաշրջանի եւ փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն փետրվարի 2-ի ԱԺ նիստում:


30.01.2009
Գարնանային նստաշրջանից առաջ նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները
Հունվարի 30-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Արտյուշա Շահբազյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի եւ Արման Սահակյանի «ՀՀ տոների եւ հիշատակի օրեր...