National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.09.2008
Շնորհավորանքներ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորանքներին սեպտեմբերի 30-ին հաջորդել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքները: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ բարձր ու պատասխանատու պաշտոնում պարոն Աբրահամյանը տարիների ընթացքում կուտակած մեծ փորձն ու հմտությունները կներդնի` խորհրդարանի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու, գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջեւ համագործակցությունն առավել սերտացնելու, երկրում իրականացվող բարեփոխումները հաջողությամբ առաջ տանելու համար:   

Լեռնային Ղարաբաղի Հանրապետյան նախագահ Բակո Սահակյանը հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք մաղթելով ԱԺ նորընտիր նախագահին` ի փառս Հայաստանի Հանրապետության բարգավաճման, վստահություն է հայտնել, որ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կհաջողվի նոր լիցք հաղորդել բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեությանը, զարգացնել եւ խորացնել Հայաստան-Արցախ խորհրդարանական կապերը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը վստահություն է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի պետական ու քաղաքական գործչի փորձառությունը ԱԺ նախագահի բարձր պաշտոնում նորովի կդրսեւորվեն` նպաստելով երկրի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, խորհրդարանական ավանդույթների ամրապնդմանն ու զարգացմանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ նոր լիցք կհաղորդվի երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությանը, կբազմապատկվեն այդ ասպարեզի ձեռքբերումները:
 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը վստահություն է հայտնել, որ պետական համակարգում աշխատանքի Հովիկ Աբրահամյանի հարուստ փորձը եւ կազմակերպական ակնառու ունակությունները լավագույնս կծառայեն ԱԺ-ի քաղաքական դերակատարության բարձրացմանը եւ կօգնեն, որ ՀՀ օրենսդրությունն առավել համահունչ դառնա ժողովրդավարական հասարակության պահանջներին: Պարոն Հարությունյանը նաեւ ակնկալել է, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ Ազգային ժողովն իր ուշադրության կենտրոնում կպահի Արցախն ու իր հիմնախնդիրները:  

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը իր եւ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորանքներ ուղղելով ԱԺ նախագահին` նշել է, որ մեր երկրում սահմանադրական ժողովրդավարության հաստատման գործում բացառիկ կարեւոր է օրենսդրության մեջ Սահմանադրության հիմնարար արժեքների ու սկզբունքների լիարժեք իրացումը, դրանց կենսագործման անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը: Պարոն Հարությունյանը վստահություն է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ Ազգային ժողովն առավել մեծ ուշադրություն կդարձնի ՀՀ Սահմանադրության անվերապահ իրականացմանը, իր լիազորությունների շրջանակներում Սահմանադրության գերակայության երաշխավորման իրական նախադրյալների ստեղծմանը` գործող օրենսդրությունն օր առաջ Սահմանադրությանը համապատասխանեցնելով:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը շնորհավորելով ԱԺ նախագահին` վստահություն է հայտնել, որ նրա փորձը եւ նվիրվածությունը հայոց պետականությանը եւ մարդկային բարձր արժանիքները էական լիցք կհաղորդեն ՀՀ Ազգային ժողովի գործունեությանը` ի շահ մեր երկրի հետագա բարգավաճման:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը ` իր եւ կազմակերպության անունից սրտանց շնորհավորելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` վստահություն  է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանը ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում: ԱԺ նախագահին եւ բոլոր պատգամավորներին պարոն Կրոտովը մաղթել է խաղաղություն ու բարեկեցություն:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը  մաղթել է արգասաբեր աշխատանք եւ նորանոր հաջողություններ` ի շահ Հայաստանի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի: 

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանը ներկայացուցչության ու իր անունից շնորհավորելով` մաղթել է հաջողություններ ու արգասաբեր աշխատանք ի բարօրություն հայրենիքի:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը շնորհավորելով պաշտոնամուտի առիթով` նշել է, որ Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ պատասխանատվություն է կրել հայ պետականության եւ հայ ժողովրդի ապագայի համար բացառիկ ու անգերագնահատելի նշանակություն ունեցող ասպարեզներում` մշտապես գործելով որպես հմուտ եւ արհեստավարժ գործիչ եւ հավատարիմ մնալով համամարդկային բարոյական սկզբունքներին ու համընդհանուր վարվելաձեւի կանոններին, վաստակելով անկեղծ հարգանք ու վստահություն: Դեպանը վստահություն է հայտնել, որ պարոն Աբրահամյանի ջանքերը այսուհետ եւս կնպաստեն հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը նորանոր հաջողություններ է մաղթել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում:
 
Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը անսպառ եռանդ ու հաջողություններ է մաղթել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին աշխատանքային գործունեության մեջ:

Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւս շնորհավորել է Աժ նախագահին` մաղթել նախանշած բոլոր ծրագրերի իրականացում, նորանոր հաջողություններ արգասաբեր եւ հայրենանվեր գործունեության մեջ:

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ քաղաքական փորձն ու հմտությունն առավել հաջողությամբ Հովիկ Աբրահամյանը կդրսեւորի իբրեւ  ԱԺ նախագահ պաշտոնավարելիս` ավելի բարձրացնելով օրենսդիր մարմնի քաղաքական հեղինակությունը հանրապետությունում ու միջազգային ասպարեզում:

Շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը `  իր եւ ՀՀ գիտությունների ակադեմիայի գիտական հասարակայնության կողմից շնորհավորելով` նա վստահություն է հայտնել, որ պարոն Աբրահամյանի հանրապետության տնտեսական եւ վարչական բարձր պաշտոններում  բազմամյա աշխատանքային փորձը եւ մարդկային նկարագիրը հնարավորություն կտան ջանքերը նպատակուղղել հանրապետությունում կատարվող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Շնորհավորանքներ են ստացվել եւ Մոսկվայից. Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար  Մակար  Նահապետյանը նշում է, որ պատասխանատու եւ իր զարգացման բարդ շրջանում Հայաստանի ժողովուրդը Հովիկ Աբրահամյանին է վստահել հանրապետության նշանակությամբ երկրորդ պաշտոնը, որը մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է: Պարոն Նահապետյանը հաջողություններ է մաղթել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հայկական պետականության ամրապնդման եւ հայրենիքի անվտանգությունն ու բարգավաճումը ապահովող խնդիրների լուծման մեջ: Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհավորելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` նշել է, որ նրան վիճակվել է հայ ժողովրդին ծառայելու բարձր պատիվը` ազատ Հայաստանի զարգացման չափազանց կարեւոր շրջանում: Պարոն Կրիվոպուսկովը վստահություն է հայտնել, որ ԱԺ նախագահը հավատարիմ լինելով Երրորդ Հանրապետության իդեալներին, արժանի ներդրում կունենա պետականության զարգացման ու բարգավաճման գործում, որի հավաստիքը նրա նախորդ գործունեությունն է, քաղաքացու ու պետական գործչի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը: Վիկտոր Կրիվոպուսկովը նաեւ հույս է հայտնել, որ կշարունակվի արդյունավետ համագործակցությունը` հանուն հայ-ռուսական հազարամյա բարեկամության, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ եղբայրական գործընկերության:

Բազմաթիվ շնորհավորանքներ են ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ՀՀ մարզերից, նախարարություններից ու տեսչություններից, բուհերի ռեկտորներից, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, տարբեր կազմակերպություններից եւ անհատներից:


30.09.2008
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՉԺՀ ազգային տոնը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հռչակման 59-րդ տարեդարձի առիթով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյին` շնորհավորելով նրան, պատգամավորներին ու Չինաստան...

30.09.2008
Խորհրդարանում կարեւորվեց կրթության որակի բարելավմանը միտված օրինագծի ընդունումը
Սեպտեմբերի 30-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ ...

30.09.2008
ԱՊՀ ՄԽՎ տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի նիստը Հայաստանում
Հոկտեմբերի 2-ին Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ հաուս» հյուրանոցում ՀՀ ԱԺ փախնախագահ Արեւիկ Պետրոսյանի բացման խոսքով աշխատանքները կսկսի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսության եւ ‎ֆինանսների հանձնաժողովի նիստը: Աշխատանքային խումբը նոր խմբագրությամբ կքննարկի «Բաժնետիրական ընկերությունների մասին» մո...

30.09.2008
Ազգային ժողովի արտահերթ նիստ 2008 թ. հոկտեմբերի 2-ին
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, 2008 թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` ՀՀ նախագահի սահմանած օրակարգով:ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ Օ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am