National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.09.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 6-ին Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված 6 օրինագծերից  4-ի քննարկումը հետաձգվեց:


Քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ 2006 թ. պետական բյուջեի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներին վերաբերող  կատարողականի հաշվետվությունը:

Հանձնաժողովը նպատակահարմար չգտավ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Գալուստ Սահակյանի հեղինակած «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի հերթական ընթերցումով քննարկումը:

Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ ընդունվեց հանձնաժողովի կանոնակարգի նախագիծը, դրական եզրակացություն տրվեց պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հարցին:

Քննարկվեց նաեւ երրորդ գումարման Ազգային ժողովում անավարտ մնացած չորս օրենքի նախագծերը չորրորդ գումարման Ազգային ժողովում հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության հարցը:

Հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը տեղեկացրեց, որ ինքը առարկություններ ունի երկրորդ ընթերցում անցած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, օրինագծում կան  թերություններ, այն լրամշակման կարիք ունի, բայց քանի որ ոլորտը կանոնակարգված չէ, օրենքի ընդունման անհրաժեշտությունը դառնում է օրախնդիր:

ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը նշեց, որ գուցե օրենքը լրամշակման կարիք ունի, ոչինչ կատարյալ չի լինում, բայց մեր եւ Եվրախորհրդի բազմաթիվ փորձագետների առաջարկների հաշվառումով արված է առավելագույնս մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից. առաջին անգամ է, որ օրենքով սահմանվում են օպերատիվ գործունեության տեսակներն ու եղանակները:

ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում այս օրենքի ընդունումը մի քանի անգամ ձախողվել է, միշտ էլ եղել են մտահոգություններ որոշ դրույթների վերաբերյալ, բայց նկատի ունենալով, որ նախորդների համեմատությամբ այն բավականաչափ մշակված է, գործընկերներին առաջարկեց օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տալ:

Հանձնաժողովը նպատակահարմար գտավ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագծի հերթական ընթերցմամբ հետագա քննարկումը, իսկ «Անվտանգության մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի հերթական ընթերցումով քննարկումը համարեց ոչ նպատակահարմար:

Հանձնաժողովը որոշեց «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին մեկ անգամ եւս անդրադառնալ մինչեւ ԱԺ լիագումար նիստը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի, պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներով: Դրա արդյունքում դատախազությանը նախաքննություն իրականացնելու  իրավասություն չի վերապահվում, որի հետեւանքով դատախազության մարմինների քննչական հաստիքները կրճատվել եւ դրանց մեծ մասը հատկացվել է ՀՀ ոստիկանությանը: Նախագծով նախատեսվում է ոստիկանության պաշտոնների խումբը լրացնել բարձրագույն խմբի նոր պաշտոնով` պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ: Նախաքննական մարմինն առավել արդյունավետ եւ օպերատիվ կառավարելու համար նպատակահարմար է քննչական գլխավոր վարչության պետի կարգավիճակը հավասարեցնել ոստիկանության պետի տեղակալի կարգավիճակին: Նախագծով նախատեսվում է նաեւ մինչեւ 2007 թ. դեկտեմբերի 1-ը ոստիկանության քննչական մարմնի պաշտոններում ծառայության անցնելու հնարավորություն տալ տարկետման  հիմքով զինվորական ծառայությունից ազատված անձանց, որի հիմնական նպատակը դատախազության փորձառու աշխատակիցներին ոստիկանությունում ծառայության անցնելու հնարավորություն տալն է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ներկայացված օրինագծին`  նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

«Պետական սուրհանդակային ծառայության մասին» նույնանուն երկու օրինագծերի քննարկումը հեղինակների բացակայության պատճառով հետաձգվեց:


06.09.2007
Ազգային ժողովում շարունակվում են քննարկումները 2006 թ. պետական բյուջեի կատարողականի շուրջ
ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային ու  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակ...

06.09.2007
Դելիի գլխավոր նախարարն Ազգային ժողովում
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Դելիի գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Րինա Պանդեյը եւ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահություն հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am