National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.09.2007
Ազգային ժողովում շարունակվում են քննարկումները 2006 թ. պետական բյուջեի կատարողականի շուրջ

ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային ու  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ արտաքին քաղաքական գործունեության բնագավառի ծախսերը 2006 թ. կազմել են ավելի քան 7.7 մլրդ դրամ` ապահովելով 97.0% կատարողական: Գումարի հիմնական մասն ուղղվել է ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանմանը (4.1 մլրդ դրամ), միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներին (945.7 մլն դրամ) եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանը (839 մլն դրամ): Ինչպես մեկնաբանեց պարոն Ջանջուղազյանը, ծրագրից շեղումն առաջացել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների (կատարողականը` 93.2%), արտասահմանյան պաշտոնական գործուղումների (88%), արտասահմանյան առեւտրային ներկայացուցչությունների պահպանման (69.4%) եւ դեսպանությունների շենքերի գնման (58.7%) ծրագրերի գծով տնտեսումների արդյունքում: Տեղեկացվեց, որ արտաքին քաղաքական գործունեության մյուս ծրագրերը ֆինանսավորվել են ամբողջ ծավալով. 2005 թ. համեմատ արձանագրվել է արտաքին քաղաքական գործունեության ծախսերի նվազում 18.2%-ով, որը պայմանավորված է պետական կառավարման մարմինների պահպանման, միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարման եւ միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով 2006 թ. բյուջեով նախատեսված ծախսերի կրճատմամբ: Ոլորտի գործադիր իշխանության մարմինների պահպանման ծրագրով նախատեսված ծախսերը կատարվել են 98.9%-ով, իսկ 2005 թ. համեմատ 43.4%-ով նվազումը պայմանավորված է նախորդ տարվա պետական բյուջեից կապիտալ ակտիվների ձեռքբերման նպատակով միջոցների հատկացմամբ: Գլխավոր գանձապետն ասաց, որ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչության պահպանման նպատակով հաշվետու տարում նախատեսվել է 30 մլն դրամ,  «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ում Հայաստանի կապի սպայի գործունեության ապահովման համար` 19,9 մլն դրամ, Հայաստանի ռազմական կցորդների պահպանման նպատակով` 97,5 մլն դրամ: Արտասահմանում առեւտրային ներկայացուցչությունների պահպանման համար նախատեսված 85 մլն դրամի փոխարեն արձանագրվել է 69.42% կատարողական: Դեսպանությունների շենքերի գնման համար նախատեսված 200 մլն դրամից օգտագործվել է 117 մլն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության բյուջետային հատկացումները, փաստեց, որ բյուջեի կանոնավոր վճարումները եւ դեսպանատներին, եւ աշխատակազմին նպաստել են նախարարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Տեղեկացվեց, որ վիզաներից եւ հյուպատոսական ծառայություններից նախատեսվող 1 մլրդ 880 մլն դրամ եկամուտի փոխարեն բյուջե է ներմուծվել 2 մլրդ 450 մլն` արձանագրելով 30 տոկոսի գերակատարում: Պարոն Օսկանյանը խորհրդարանականներին հաղորդեց, որ 2006 թ. դեսպանատան շենքեր են ձեռք բերվել Վիեննայում, Աթենքում եւ Սոֆիայում:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարումը:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2006 թ. պետական բյուջեով նախատեսված չի եղել որեւէ ծրագիր, որն անմիջականորեն կապված կարող էր լինել եվրաինտեգրման գործընթացին: Փոխնախարարը ներկայացրեց Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանում իրականացվող «Պարենային աջակցության» ծրագիրը, որը արդյունավետ նախագիծ է համարվել եվրոպական կառույցների կողմից: Համագործակցության տեսակետից 2005 թ. որակական փոփոխություն է տեղի ունեցել. եթե մինչ այդ Եվրահանձնաժողովը աջակցում էր պետական բյուջեին կոնկրետ ծրագրեր իրականացնելու նպատակով, ապա 2005-2006 թթ. համար կնքված հուշագրի շրջանակներում նախատեսվել է ֆինանսական աջակցություն պետական բյուջեին: Պարոն Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ կառավարությունը եւ Եվրահանձնաժողովը համաձայնության են եկել առաջիկայում նախատեսվող միջոցառումների շուրջ, որոնք ենթադրում են ֆինանսական միջոցների օգտագործում պետական բյուջեից: Հաշվետու տարում ավելի քան 5.0 մլրդ դրամ դրամաշնորհ է նախատեսվել Եվրամիության կողմից իրականացվող «Պարենային ապահովություն» ծրագրի շրջանակներում, որի դիմաց պետական բյուջե մուտքագրվել է շուրջ 4.8 մլրդ դրամ: Նշվեց, որ այդ միջոցներն օգտագործվել են տարբեր ուղղություններով` գյուղատնտեսության, ջրային տնտեսության, սոցիալական ոլորտների, վիճակագրական ծառայության համար: Տեղեկացվեց, որ ծրագիրը ներառում է նաեւ անշարժ գույքի կադաստրի համակարգը:

Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը խոսեց ոլորտի բովանդակային մասից` նշելով, որ Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակությունը տարբերվում է տարբեր երկրներից Հայաստանին տրվող օժանդակության ձեւերից. Եվրամիության օժանդակությունը   բարեփոխումներին աջակցության բնույթ ունի, ինչը համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների քաղաքականությանը: Խոսելով պարենային անվտանգությունից` փոխնախարարը նշեց, որ դրա կարեւոր բաղադրիչներից է բյուջետային հատկացումների գծով կառավարման բարելավումը: Պարոն Բայբուրդյանը նշեց, որ 2006 թ.-ից սկսված Եվրոպական հարեւանության քաղաքականության հնգամյա ծրագրի գործնական   կարեւոր արդյունքներից մեկը կլինի այն, որ Հայաստանն իր մասնաբաժինը կստանա Եվրամիության ներքին շուկայում:


06.09.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 6-ին Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված 6 օրինագծերից  4-ի քննարկումը հետաձգվեց: Քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ 2006 թ. պետական բյուջեի գիտությ...

06.09.2007
Դելիի գլխավոր նախարարն Ազգային ժողովում
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Դելիի գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Րինա Պանդեյը եւ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահություն հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am