National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.06.2007
Աշխատանքները սկսեց չորրորդ գումարման Ազգային ժողովը

Հունիսի 7-ին սկսվեց Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն` մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստը վարում էր տարիքով ավագ պատգամավորը` Ռաֆիկ Պետրոսյանը: Նախագահողի հայտարարությամբ`ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ ՀՀ ԱԺ չորրորդ գումարման առաջին  նստաշրջանի բացումը: ԱԺ կանոնակարգի 34-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն` առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսք ասացին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց.

«Վեհափառ Տեր
Հարգելի պատգամավորներ
Տիկնայք եւ պարոնայք

Առաջին հերթին, իհարկե, կցանկանայի շնորհավորել դահլիճում ներկա մեր ժողովրդի ընտրյալներին` ընտրվելու կապակցությամբ, եւ շնորհավորել բոլորիս չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:

Անկասկած, մեծ իրադարձություն է,եւ մեծ քայլ է կատարվել ընտրությունների արդյունքում երկրի ժողովրդավարացման ուղղությամբ: Եվակնհայտէ, որ սա նաեւմեծ ներդրումէ երկրի կայունության ապահովման գործում, քանի որ խորհրդարանի լեգիտիմության հարցն անթերի է: Ես կարծում եմ` սա կարեւոր գրավականներից է` կայուն եւ արդյունավետաշխատանքի համար: Բարձր եմ գնահատումայն հանգամանքը, որ ձեւավորված է համոզիչ խորհրդարանական մեծամասնություն, ընտրվել է, կարծում եմ, հետաքրքիր ձեւաչափ,եւ համոզմունք ունեմ, որ այդ ձեւաչափը հնարավորությունէ տալու արդյունավետ աշխատել երկար տարիներ: Երկրում ձեւավորվում են քաղաքական համագործակցության մեխանիզմներ: Մի քանի տարի առաջ կոալիցիոն համաձայնագրեր կամ գրավոր պայմանագրերի ձեւով քաղաքական ուժերի մեջ հարաբերությունների ձեւավորում ուղղակի չկար: Այս երեւույթը ժողովրդավարական ավանդույթներ է ձեւավորում, եւ դուք` ներկաներդ, այս կարեւորգործընթացի ուղղակի մասնակիցն եք: Հիմա անհրաժեշտ է արագ ձեւավորելխորհրդարանի ղեկավար մարմինները, ձեւավորել կառավարությունը եւ, իհարկե, հնարավորինս արագ հաստատել նրա գործունեությունը: Պետք է հիշենք բոլորս, որ սահմանադրական բարեփոխումներից հետո այս գործընթացների համար պատասխանատվությունը մեծապես ձեզ` ժողովրդի ընտրյալների վրա է: Անցյալում նախագահի դերակատարությունը այս գործընթացներում Սահմանադրությամբ եղել է ավելի մեծ: Եվ պետք է հիշենք նաեւ, որ իշխանության գործունեությունը չի կարող ընդհատվել, եւ` հատկապես գործադիր իշխանության: Երկրում կան բազմաթիվ գործեր, որոնք սպասում են ձեր եւ կառավարության որոշումներին: Սպասելիքները նոր խորհրդարանից չափազանց մեծ են, երկրի անցած տարիների արագ աճը շատ ավելի մեծ պահանջներ է ներկայացնում եւ խորհրդարանին, եւ նոր կառավարությանը` պարտավորեցնում է աշխատել ավելի լավ: Եվ մի քանի տարիանցպետք է բոլորս գիտակցենք, որ հաշվետու ենք լինելու, եւ բոլորը փորձելու են համեմատել անցած չորս տարին եւ շատ սպասվելիք հինգ տարիների արդյունքները: Հայաստանը նավթ չարտահանող երկրների մեջ ամենից զարգացող երկիրն է, ամենից արագ զարգացող երկիրը, եւ, իհարկե, բոլորիս ցանկությունը պետք է լինի այդ տեմպերը պահպանել եւ այն վարկանիշը, որը երկիրը ձեռք է բերել, ամրապնդել: Հասկանալի է նաեւ, որ ապահովել զարգացման նման տեմպեր շատ ավելի դժվար է լինելու, քանի որ բազան ավելի է աճում, բայց չեմ կարծում, որ դա անհնար է: Եվ հաջողության գրավականը բարեփոխումների շարունակությունն է, այսօր մենք կոչում ենք սպասվելիք բարեփոխումները` իբրեւ երկրորդ սերնդի բարեփոխումներ, որոնք պահանջում են եւ քրտնաջան աշխատանք, եւ ավելի մեծ արհեստավարժություն` արդյունավետ աշխատելու համար: Հատկապես մեզ սպասվում են բարեփոխումներ մի շարք շատ զգայուն ոլորտներում` կրթության, սոցիալական ոլորտում կենսաթոշակային համակարգի, գիտության, մշակույթի: Այս ուղղություններում դեռ անելիքները բավականին մեծ են` բարեփոխումներ իրականացնելու առումով: Իհարկե, օրակարգում շարունակում են մնալ հարկային վարչարարության բարեփոխումները, եւ ամենից կարեւոր հարցերից մեկը`արդար մրցակցային դաշտի ձեւավորումը Հայաստանի Հանրապետությունում:

Անելիքները շատ են, ես ցանկանում եմ նոր խորհրդարանին հաջողություններ, համոզմունք ունեմ, որ կա բավարար կամք, կա արհեստավարժության բավարար մակարդակ եւ աշխատասիրություն` հաջողության հասնելու համար: Բոլորիս ցանկանում եմ հաջողություն եւ արգասաբեր աշխատանք:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիոսն ասաց.

«Մեծարգո նախագահ
Հարգարժան պատգամավորներ եւ ներկաներ

Ողջունում եւ շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով:

Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ եւ ի խորոց սրտի հայցով աղոթք վերառաքում առ Աստված. «Յաւել ի մեզ, Տէր Ամենակալ, զհաւատ, զյոյս, զսէր եւ ամենայն գործս առաքինութեան» (ժամագիրք): «Ավելացրու մեզանում, Տեր Ամենակալ, հավատը, հույսը, սերը եւ ամենայն առաքինի գործերը»:

Մեր հայրերի շուրթերին դարերով անձանձիր հնչած աղոթքն է այս, որը զորություն է պարգեւել մեր ժողովրդին արարելու ու հարատեւելու, եւ որով ծնունդ են առել մեր հաղթանակներն ու նվաճումները պատմության մեջ: Հավատով, հույսով, սիրով եւ առաքինի գործերով է վերականգնվել ու կայացել մեր անկախ պետականությունը եւ կյանքի են կոչվել բոլոր այն ձեռքբերումները, որոնք մնայուն են լինելու:

Ինքնիշխան պետականության վերահաստատումից ի վեր Ազգային Ժողովը կարեւոր նպաստ է բերել պետականաշինության գործին, օրենքներ է մշակել հանուն մեր երկրում որոշիչ վերափոխումների իրականացման, հոգեւոր, տնտեսական եւ ընկերային կյանքի բարեփոխման, կրթության, գիտության ու մշակույթի առաջընթացի: Դուք, մեծարգո պատգամավորներ, կոչված եք օրենսդիր բարձր իշխանությամբ ծառայելու մեր Հայրենիքին ու ժողովրդին այնպիսի ժամանակում, երբ մեր ժողովուրդը ավելի մոտ է տեսնում հզոր ու բարօր Հայրենիքի, ապահով ու երջանիկ կյանքի իր տեսիլքը: Ավելի պակաս ջանքեր ու ավելի պակաս նվիրում չպիտի պահանջվեն այդ ճանապարհին: Հարկ ի վերա ձեր կա` արդյունավորությամբ շարունակելու Ազգային Ժողովի առաքելությունը:

Արդ, խնդրենք, որ Տերը մեր Քրիստոս հավելի մեզանում հավատը ճշմարտադավան, հույսը` կենարար եւ սերը` հրաշագործող` բարիք ստեղծելու ու բարին գործելու, մեր պատմության հուսաբեր նոր օրը կերտելու:

Մաղթում ենք ձեզ, սիրելի պատգամավորներ, կորովաշատ ծառայություն եւ բազմարդյուն գործունեություն, որպեսզի դուք եւ մեր ողջ ժողովուրդը ուրախանանք ձեր ջանքերի առատ պտուղներով:

Թող հանապազորյա Մեր աղոթքով եւ մեր սուրբ նախնյաց բարեխոսությամբ Տիրոջ ճշմարտության հոգին միշտ առաջնորդ լինի ձեզ: Հաջողություն ձեզ եւ բարի ընթացք Ազգային Ժողովի աշխատանքներին:

Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա, պահպանեա եւ օրհնեա զՀանրապետութիւն Հայաստան աշխարհի, զաշխարհասփիւռ ժողովուրդս հայոց, այլեւ զԽորհրդարանն Հայաստանի Հանրապետութեան եւ զամենայն պատգամաւորս սորա ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիւդ Քով ի խաղաղութեան, փրկեայերեւելի եւ աներեւոյթ թշնամւոյն: Արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները, հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքիհզորացման ու բարգավաճման, երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացրեց պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անուն-ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության անվանումը: Կատարվեց պատգամավորների գրանցում, որից հետո նախագահողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը`

ա. հաշվիչ հանձնաժողովի ընտրություն

բ.Ազգային ժողովի նախագահի ընտրություն

գ.Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ

դ.մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

ե.մշտական հանձնաժողովների կազմավորում

զ.կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ օրակարգի վերջին հարցի քննարկմանը նվիրված նիստի օրըկհայտարարիԱզգային ժողովի նախագահը:

Ազգային ժողովը որոշեց 7 հոգիանոց հաշվիչ հանձնաժողով ընտրել` երկու պատգամավոր ՀՀԿ խմբակցության եւ մեկական պատգամավորմյուս խմբակցությունների եւ անկախ պատգամավորների կազմերից: ՀՀԿ խմբակցությունը առաջադրեց Սամվել Նիկոյանի եւ Հակոբ Հակոբյանի թեկնածությունները, ԲՀԿ խմբակցությունը` Վահագ Մաքսուդյանի, ՀՀԴ խմբակցությունը` Արամայիս Գրիգորյանի, անկախ պատգամավորները` Լեւոն Խաչատրյանի թեկնածությունները. հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» խմբակցությունները չէին մասնակցում առաջին նստաշրջանի աշխատանքին, ուստի եւ չէին կարող ներկայացնել իրենց թեկնածուներին: Հաշվիչ հանձնաժողովն իրկազմից հաննձնաժողովի նախագահ ընտրեց Սամվել Նիկոյանին, իսկ քարտուղար` Լեւոն Խաչատրյանին:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորներն անդրադարձան օրակարգային երկրորդ` Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցին: ՀՀԿ խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի թեկնածությունը: Իր ելույթում Տիգրան Թորոսյանն ասաց.

«ՀՀ մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, ՀՀ հարգարժան վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, նախ ես ուզում եմ բոլոր պատգամավորներին շնորհավորել այն մեծ պատվի համար, որ արժանացել են մեր ժողովրդի կողմից` ընտրվելով ՀՀ ԱԺ պատգամավոր: Ուզում եմ բոլորիս շնորհավորել նաեւ այն բանի առթիվ, որ խորհրդարանական ընտրությունները բավարարում էին ժողովրդավարության չափանիշներին: Սա նոր որակ է մեր ընտրություններում, կարծում եմ, թեեւ մշտապես ասվել է ընտրություններից հետո, որ մենք պատրաստ ենք ամեն ինչ անելու, որ հաջորդ ընտրությունները լինեն ավելի լավը, քան այս խորհրդարանական ընտրությունները:

Հարգելի գործընկերներ, քանի որ դահլիճում ներկա պատգամավորներից գրեթե բոլորի հետ կամ աշխատել ենք երկու գումարման խորհրդարաններում, կամ անցած գումարման խորհրդարանում, նաեւ խորհրդարանից դուրս հաճախակի շփումներ ենք ունեցել, ես կուզենայի այս ելույթի ժամանակ անդրադառնալ միայն մի քանի հարցերի, որոնք, կարծում եմ, հիմնախնդիրներ են չորրորդ գումարման խորհրդարանի համար:

Չորրորդ գումարման խորհրդարանի աշխատանքներով, կարծում եմ, մեր երկրում սկսվում է մի նոր շրջափուլ. անցած 15 տարիների ընթացքում իր անկախությունը վերագտած Հայաստանի Հանրապետությունը կարողացավ ստեղծել պետականության բոլոր կառույցները, պետականության բոլոր հիմքերը, կարողացավ վերջին 6-7 տարիների ընթացքում ապահովել հիրավի աննախընթաց տնտեսական աճ ոչ միայն մեր երկրի համար, այլեւ հետխորհրդային երկրների մեջ, եւ, ընդհանրապես, կարծում եմ մեր մակրոտնտեսական ցուցանիշները վերջին 6-7 տարիների ընթացքում այնպիսիք են, որ մենք կարող ենք դրանով հպարտանալ բոլոր երկրների առումով: Երրորդ գումարման խորհրդարանը, կարծում եմ, կատարեց իր կարեւոր առաքելությունը: Ամենակարեւորը դրանց մեջ սահմանադրական փոփոխություններն էին, որոնք նոր հնարավորություններ են բացում մեր երկրի զարգացման համար: Առաջին հերթին այդ հնարավորությունները վերաբերում են հասարակական-քաղաքական կյանքում բարեփոխումներին: Ցավոք, պետք է արձանագրել, որ նաեւ Սահմանադրության մեջ եղած որոշ կաշկանդումների պատճառով մեր հասարակական-քաղաքական կյանքում զարգացումները բարեփոխումների առումով ավելի մեծ էին, քան տնտեսական բարեփոխումները: Եւ այսօր` բազմապատկելու համար տնտեսական կյանքում մեր երկրի հաջողությունները, անհրաժեշտ է հասարակական-քաղաքական կյանքում բարեփոխումները արագացնել, նոր թափ հաղորդել դրանց: Այս ենթատեքստում չափազանց կարեւոր է բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացումը: Համոզված եմ, որ սահմանադրական փոփոխությունները խորհրդարանին տալով նոր հնարավորություններ, նոր որակներ, նոր լիազորություններ, ստեղծում են դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները: Եվ, ահա, այս առումով չորրորդ գումարման խորհրդարանի առաքելությունը չափազանց կարեւոր է:

Երկրորդ կարեւոր հանգամանքը` հասկանալի պատճառներով տնտեսական բարեփոխումների մեջ առաջնահերթ էր մակրոտնտեսական զարգացման ապահովումը, եւ այս տեսակետից, նույնքան հասկանալի պատճառներով, մեր երկրում սոցիալական խնդիրների բարեփոխումները որոշակի հետ էին մնում, այս նոր շրջափուլը, կարծում եմ, պետք է բնորոշվի նաեւ սոցիալական ոլորտի բարեփոխումների որակական առաջընթացով:

Եվ երրորդը, ինչ վերաբերում է երկրի զարգացմանը: Ավելի քան համոզված եմ, որ տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովմամբ, հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխումների ակտիվացմամբ մենք լիարժեք հնարավորություններ կստեղծենք նաեւ մեր ժողովրդի բարեկեցության մեծացման համար, որովհետեւ այն խնդիրները, որոնք այսօր մեր առջեւ ծառացած են, լիարժեքորեն տալու են այդ հարցերի պատասխանը ներկայացնելու հնարավորությունը:

Եւս մեկ հանգամանք` նոր որակներ, նոր լիազորություններ ստացած Ազգային ժողովը պետք է ունենա համապատասխան աշխատակազմ: Ես կարծում եմ չորրորդ գումարման խորհրդարանի կարեւոր առաքելություններից մեկն էլ խորհրդարանի աշխատակազմի անհրաժեշտ որակի ապահովումն է: Ես չեմ ուզում դժգոհել ԱԺ աշխատակազմից, սակայն ուզում եմ ասել, որ խորհրդարանը պարտավոր է աշխատակազմի առաջ դնել որակական նոր խնդիրներ եւ հետեւողական լինել, որ աշխատակազմը կարողանա այդ խնդիրները լուծել: Պատիվ է աշխատել ԱԺ աշխատակազմում, սա պիտի գիտակցի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատող, աշխատակազմում յուրաքանչյուր աշխատող պիտի ունենա խորը գիտելիքներ, պիտի ունենա մեծ կարողություններ, որովհետեւ խորհրդարանի աշխատակազմը երկրում պետք է լինի այն կենտրոններից մեկը, որն ապահովում է բարձր որակի փորձագիտական աշխատանք: Սա երկրորդ հիմնական խնդիրն է, երկրորդ առաքելությունն է, որ կարծում եմ, որ խորհրդարանը պետք է կատարի:

Երրորդ` մենք ունենք հիմնախնդիրներ, որոնց ընթացքը շարունակվում է, խոսքը ԼՂ հիմնախնդրի մասին է, եւ այստեղ եւս, համոզված եմ, խորհրդարանն ունի մեծ դերակատարություն եւ կա անհրաժեշտություն` աշխատանքներն էլ ավելի ակտիվացնելու այս ուղղությամբ, ապահովելու անհրաժեշտ որակ բոլոր ուղղություններով: Խորհրդարանն այսօր ունի բազմաթիվ միջազգային կառույցներում իր պատվիրակությունները. եւ, համոզված եմ, որ այդ պատվիրակությունների լավ աշխատանքի համար, մասնավորապես ԼՂ խնդրի հետ կապված, անհրաժեշտ է նաեւ, որ հենց խորհրդարանում կատարվի մեծ ծավալի աշխատանք:

Ահա այս հիմնական խնդիրներն են, որոնք ծառացած են չորրորդ գումարման խորհրդարանի առաջ, դրանք բարդ խնդիրներ են եւ մեզանից յուրաքանչյուրից, բոլոր խմբակցություններից, խորհրդարանի ղեկավարությունից պահանջվում է ամենօրյա լարված եւ ակտիվ աշխատանք: Ես ուզում եմ հույս հայտնել, որ բոլորս, գիտակցելով մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ, գիտակցելով մեր առաքելությունը, կկարողանանք պատվով կատարել մեր խնդիրները»:

ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանն ու Մյասնիկ Մալխասյանը բարձր գնահատեցին Տիգրան Թորոսյանի մարդկային, քաղաքացիական հատկանիշները, աշխատասիրությունը, սկզբունքայնությունը, պահանջկոտությունը, գործը մինչեւ վերջ տանելու անկոտրում կամքը, միջազգային կազմակերպություններում կատարած արգասավոր աշխատանքն ու փորձը եւ պատգամավորներին առաջարկեցին պաշտպանել Տիգրան Թորոսյանի թեկնածությունը` քվեարկելով նրա օգտին:

Անցկացվեցին Ազգային ժողովի նախագահի փակ գաղտնի քվեարկություններ, որոնց արդյունքները ներկայացրեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: 112 կողմ եւ 2 դեմ քվեարկության արդյունքներովԱզգային ժողովի նախագահի պաշտոնում վերընտրվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին վստահության, իսկ քաղաքական ուժերին` սերտ համագործակցության համար եւ հավաստիացրեց, որ նոր որակով քաղաքական ծրագրերը, որոնք շուտով կքննարկվեն Ազգային ժողովում, առաջիկա 5 տարիների ընթացքում որակապես կփոխենժողովրդի կյանքը, կբարձրացնեն մեր քաղաքացիների կեմսամակարդակը:

Ազգային ժողովի պատգամավորները շարունակեցին քննարկել օրակարգային երրորդ` Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունների հարցը:

ԱԺ ն ախագահի տեղակալների պաշտոնների համար ՀՀԴ խմբակցությունը առաջադրեց Վահան Հովհաննիսյանի, իսկ ԲՀԿ խմբակցությունը` Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նոր խոստումներ չտվեց, միայն սրամտորեն նկատեց, որ ինքն աշխատելու է անել այն, ինչ արել է նախորդ չորս տարիներին. եթե պատգամավորները գտնում են, որ ինքը լավ է աշխատել, կընտրեն: Բանախոսը գոհունակությամբ նշեց, որ ստեղծվել է նոր քաղաքական մշակույթ. թշնամանք քարոզող քաղաքական ուժերին «այո» չասաց, իսկառողջ քննադատությամբ արդյունք ակնկալող քաղաքական ուժերին «այո» ասաց ժողովուրդը: Ծայրահեղությունը Հայաստանում ապագա չունի, իսկ քաղաքական ասպարեզի հստակեցումը նպաստավոր դաշտ է ստեղծում երկրի հետագա զարգացման համար: Այդ առաջընթացին բոլորը պետք է նպաստեն, որտեղ, անշուշտ, ինքն էլ իր լուման կունենա:

ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը, բարձր գնահատելով օրենսդիր մարմնի դերը երկրի զարգացման գործում, հատկապես կարեւորեց ժողովրդին հուսախաբ չանելու, նրա ակնկալիքներն իրականություն դարձնելու ընտրյալ մարմնի վճռականությունը: Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը 1995-1999 թթ. պատգամավոր է եղել, օրենսդիր մարմնում աշխատելու փորձ ունի, ինչը ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու դեպքում առավել օգտակար կարող է լինել ԱԺ աշխատանքները կազմակերպելու գործում:

ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը հավաստիացրեց, որ Իշխան Զաքարյանի ունակությունները լավագույնս են դրսեւորվել հասարակական-քաղաքական եւ պետական ծառայության տարբեր ոլորտներում, իսկ նրա աշխատանքային փորձն ու մարդկային հատկանիշները առաջադրված պաշտոնում դրսեւորվելու հիմք են:

Անցկացվեցին Ազգային ժողովի նախագահի տեղակալների փակ գաղտնի քվեարկություններ, որոնց արդյունքները ներկայացրեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: 110 կողմ եւ 2 դեմ քվեարկության արդյունքներով Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնումվերընտրվեց ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: ԱԺ նախագահի տեղակալի մյուս թեկնածուն` Իշխան Զաքարյանը, այդ պաշտոնում ընտրվեց 102 կողմ, 9 դեմ եւ 1 ձեռնպահ արդյունքով:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ օրակարգային չորրորդ` մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Մշտական 9 հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրումները նույնպես քաղաքական համաձայնության արդյունք էին եւ ունեին հետեւյալ տեսքը`

արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Արմեն Ռուստամյան,

գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերիմշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Հրանուշ Հակոբյան,

եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Ավետ Ադոնց,

պետական-իրավական հարցերի մշտական հաձնաժողովի նախագահի թեկնածու` Դավիթ Հարությունյան,

մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Արեւիկ Պետրոսյան,

պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Արթուր Աղաբեկյան,

սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Արա Բաբլոյան,

տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Վարդան Այվազյան,

ֆինանսավար կային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Գագիկ Մինասյան:

Մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներն իրենց ելույթներում անդրադարձան հանձնաժողովների գործունեության ոլորտներին, կատարելիք աշխատանքներին, պատասխանատվությանը եւ հավաստիացրին, որ ընտրվելու դեպքում պատվով կկատարեն իրենց պարտականությունները:

Արմեն Ռուստամյանի գնահատմամբ` պետք է պահպանել լավագույնը, որին հասել է հանձնաժողովը արտաքին հարաբերությունների ոլորտում, հանդես գա միասնական ճակատով, խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով փորձի լուծել կարեւորագույն շատ խնդիրներ եւ դիմագրավի նոր մարտահրավերներին, ուշադրության կենտրոնում պահի տարածաշրջանային անվտանգության, արտաքին տնտեսական հարաբերությունների ու սփյուռքի հետ կապերի ամրապնդման ու զարգացման  խնդիրները:

Հրանուշ Հակոբյանը խոսեց գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտներում կատարելիք աշխատանքների մասին` ցանկանալով տեսնել միասնական հետեւողական աշխատանք եւ ակնկալելով «տղամարդկանց ջենթլմենություն ու կանանց համերաշխություն»:

Ավետ Ադոնցը ներկայացրեց իր մոտեցումները Եվրամիության եւ Եվրախորհրդի հետ կապերի էլ ավելի զարգացման, եվրոպական օրենսդրության հետ ՀՀ օրենքների ներդաշնակեցման անհրաժեշտության մասին` հույս հայտնելով, որ եվրոպական կառույցներում իր աշխատանքային փորձը կօգնի իրականաց նել վերը նշված նպատակները:

Դավիթ Հարությունյանի կարծիքով` երկրի տնտեսական աճը կարող է շարունակվել, եթե իրականացվեն քաղաքական բարեփոխումներ, ինչում կարեւոր է լինելու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դերը: Պետք է խուսափել գերկարգավորումից եւ ապահովել հետադարձ կապը: Պարոն Հարությունյանը հավաստիացրեց, որ հանձնաժողովը կգործի քաղաքական բազմակարծության սկզբունքով:

Արեւիկ Պետրոսյանը ներկայացրեց մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների, գենդերային հարցերի, ազգային փոքրամասնությունների, կուսակցությունների, հասարակական միավորումների եւ հանձնաժողովի իրավասության այլ ոլորտների հետ կապված հիմնախնդիրների լուծման իր մոտեցումները:

Արթուր Աղաբեկյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում իր գործունեությունը անմիջականորեն կապված է եղել Ազգային ժողովի հետ, ներկայացրել է բազմաթիվ օրենքների նախագծեր, իրազեկ է օրենսդրականաշխատանքին եւ գործադիր ոլորտի հիմնախնդիրներին, եւ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում կարդարացնի ընտրողների վստահությունը:

Արա Բաբլոյանը կարեւորեց սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերը որպես ազգային անվտանգության հիմնախնդիրներ եւ հավաստիացրեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելո ւ դեպքում հետեւողական է լինելու դրանք կյանքի կոչելու:

Վարդան Այվազյանը,խոսելով երկրիտնտեսական աճի բարձր ցուցանիշների մասին, կարեւորեց նրա հետագա զարգացման խնդիրը, եւ հույս հայտնեց, որ խորհրդարանում վեց տարիների իր փորձը կօգնի պատշաճ կերպով լուծելու հանձնաժողովի առջեւ դրված խնդիրները:

Գագիկ Մինասյանը նպատակահարմար համարեց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կիսելը եւ նոր` տնտեսական հարցերի հանձնաժողով ձեւավորելը, քանի որ գործունեության ոլորտը բավական ընդգրկուն էր: Այսուհետ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հնարավորություն կունենա ավելի արդյունավետ աշխատել հատկապես բյուջետային խնդիրների լուծման ուղղությամբ: Նա հավաստիացրեց, որ իր աշխատելու սկզբունքները չեն փոխվելու` խարսխված լինելով համագործակցության եւ բազմակարծության հաշվառման վրա:

Առաջադրված 9 թեկնածուներն էլ փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ընտրվեցին համապատասխան հանձնաժողովների նախագահներ:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նաեւ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվակազմիեւ ձեւավորման կարգի մասին ԱԺ որոշումը, որը ԱԺ կանոնակարգի 25-րդ հոդվածի համաձայն`սահմանում է, որ ՀՀ չորրորդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրի թվաքանակը հավասար է պատգամավորների ընդհանուր թվաքանակի շուրջ մեկ իններորդին եւ առաջարկում է հանձնաժողովները ձեւավորել հետեւյալ սկզբունքով`

ա.ՀՀԿ խմբակցությունից` ութ հանձնաժողովներում 7-ական պատգամավոր, մեկում` 8 պատգամավոր,

բ.ԲՀԿ խմբակցությունից` վեց հանձնաժողովներում 3-ական պատգամավոր, երեքում` 2-ական պատգամավոր,

գ.ՀՀԴ խմբակցությունից` վեց հանձնաժողովներում 2-ական պատգամավոր, երեքում` 1-ական պատգամավոր,

դ.«Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցություններից` մեկական պատգամավոր,

ե.խմբակցություննե րում չընդգրկված պատգամավորներից` հանձնաժողովներում մեկական պատգամավոր, մեկում` 2 պատգամավոր:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կազմը ձեւավորվելուց եւ գործունեության ծրագիրը ներկայացվելուց հետո ԱԺ պատգամավորները լրացուցիչ կտեղեկացվեն հաջորդ նիստի անցկացման ժամկետի մասին, որտեղ կքննարկվի կառավարության ծրագրին հավանություն տալու մասին օրակարգային վերջին հարցը:

Ավարտվեց Ազգային ժողովի չորրորդ գումարման առաջին նստաշրջանի հունիսի 7-ի նիստը:


07.06.2007
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների կենսագրությունները
ՀՀ ԱԺ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ծնվել է 1960 թ. մարտի 1-ին, Արարատի  շրջանի Զանգակատուն գյուղում: 1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը: Ֆիզիկոս: 1983-1984թթ. ծառայել է խորհրդային բա...

07.06.2007
ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանի կենսագրությունը
Ծնվել է 1961 թ., հոկտեմբերի 21-ին,Արարատի մարզի Զովաշեն գյուղում: 1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը եւ աշխատանքի է անցե լ «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դասախոսությունների կազմ...

07.06.2007
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1956 թ. ապրիլի 14-ին, Երեւանում: 1973-1978 թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978 թթ. Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով` ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների եւ ֆրանսերենի տե...

07.06.2007
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1956 թ. օգոստոսի 16-ին, Երեւանում: 1978 թ. ավարտել է  Մոսկվայի մանկավարժական համալսարանը: Պատմաբան: Հնագետ: Պատմական գիտությունների թեկնածու: 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980-1989 թթ. «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ, 1989 թ. ԳԱ հնագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am