National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
28.09.2006
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողների հանդիպումները խորհրդարանում

Սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկո Էլոն, Ժորժ Կոլումբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն Ազգային ժողովում հանդիպեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանհետ: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Հանդիպման առանցքում Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրական դաշտի բարեփոխմանը, իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, ԶԼՄ-ների ազատությանը առնչվող հարցերն էին:

Պարոն Կոլումբիեն նշեց, որ Եվրոպայի Խորհուրդըմեծ կարեւորություն է տալիսՀայաստանում 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը, ինչը մեծ նշանակություն կունենա Հայաստանում ժողովրդավարությանզարգացման հարցում: Պարոն Կոլումբիեն կարեւորեց նաեւ Հայաստանում բազմակարծության եւ ԶԼՄ-ների ազատության հարցը, անդրադարձավ խորհրդարանում քննարկվող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին` կարեւորելովօրինագծի քննարկումները ԵԽ եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ` մինչեւ երկրորդ եւ երրորդ ընթերցումներով ընդունումը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրության կատարելագործման հարցին` նշեց, որ կարեւորօրենքներըընդունվում են առանց լուրջ քննարկումների: Նրա կարծիքովօրենքները չեն կատարվում եւ Սահմանադրության դրույթները ոտնահարվում են: Նա նշեց, որ «Ազգային միաբանություն» խմբակցությունը մասնակցել է Ընտրական օրենսգրքի լրամշակմանը` ներկայացնելով 21 առաջարկություն, որոնցից չի ընդունվել միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու առաջարկը:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկկո Էլոն, Ժորժ Կոլումբիեն եւքարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն հանդիպեցին ԱԺ պետական-իրավական հարցերի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հյուրերի խնդրանքով ներկայացրին ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգը, ձեւավորումը, գործունեության ոլորտը, նպատակը, գործառույթներն ու իրավասությունները: Նշվեց, որ սահմանադրական փոփոխություններով արդեն չորրորդ գումարման Ազգային ժողովում նախատեսվում է ունենալ մինչեւ տասներկու մշտական հանձնաժողովներ` ներկա վեցի փոխարեն: Ներկայացվեց նաեւ արտահերթ նիստերի եւ նստաշրջանների հրավիրման, օրինագծերի ընդունման ընթացակարգը:

Հյուրերի խնդրանքով ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն անդրադարձան նաեւ Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ընթացքին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, դատական իշխանություն եւ գործադիր իշխանություն հարաբերություններին:

Ե ԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Միկկո Էլոն կարեւորեց անկախ փորձագետների մասնակցությունը օրինագծերի մշակման գործընթացում` դիտարկելով այն ժողովրդավարության հաստատման կարեւոր գործոն: Զուգահեռներ անցկացվեց Հայաստանի, Ֆրանսիայի եւ Ֆինլանդիայի խորհրդարանական հանձնաժողովների միջեւ:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Ժորժ Կոլումբիենեւ Միկո Էլոն հանդիպեցին նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի` «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

«Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ներկայացրեց ընդդիմության դիրքորոշումը եվոպական արժեքների մասին` ասելով, որ «Հայաստանում եվրաինտեգրումը այլընտրանք չունի»: Խոսելով ԵԽ-ում մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման մասին` ընդդիմադիր ուժի ղեկավարն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին: Նա
զեկուցողների ուշադրությունը հրավիրեց 2003 թ. ընտրությունների վրա, որոնց արդյունքում հասարակությունը, ըստ պրն. Դեմիրճյանի, կորցրել է վստահությունը ապագա ընտրությունների նկատմամբ: Այդ վստահությունն ինչ-որ չափով վերականգնելու նպատակով ընդդիմադիրներն անհրաժեշտ են համարում պատժել ընտրությունների կեղծարարներին,վերաբացել «Ա1+» հեռուստաընկերությունը, եւ, ընդհանրապես, անկախ լրատվամիջոցների նկատմամբ բռնության դեպքերը բացառել: Խմբակցության անդամ Վազգեն Մանուկյանի կարծիքով` եվրոպական կառույցների օգնությամբ աստիճանաբար ժողովրդավարությունը կարելի է վերադարձնել Հայաստան, այլապես կարող էպայթյուն լինել, ինչը ցանկալի չէ, եզրակացրեց նա: «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Կորյուն Առաքելյանըխոսեց լրատվական շրջափակման մասին, որը կիրառվում է ընդդիմության նկատմամբ:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովիզեկուցողներԺորժ Կոլումբիեն եւ Միկո Էլոն հանդիպեցին Ազգային ժողովի կոալիցիոն խմբակցությունների եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Գրիգոր Ղոնջեյանի, Գեղամ Մանուկյանի եւ Մկրտիչ Մինասյանի հետ:

Հանդիպմանը քննարկվեց երկու հիմնական հարց` ինչպե՞ս են ընթանում սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրական փոփոխությունները եւ ի՞նչ է արվում առաջիկա` 2007 թ. տեղի ունենալիք խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրությունները արդար ու թափանցիկ անցկացնելու համար:

Խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները տեղեկացրին, որ խորհրդարանում ակտիվ աշխատանքներ են տարվում օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ. արդեն ընդունվել են մի շարք օրենքներ ու փոփոխություններ, որոնցից կարեւորվեց հատկապես Սահմանադրական դատարանի մասին օրենքը, քննարկման փուլում են դատաիրավական համակարգին վերաբերող մի շարք օրենքներ, «ԱԺ կանոնակարգ» օրենքը, նշվեց, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկվում է Ընտրական օրենսգիրքը, որը Ազգային ժողովը կաշխատի ավարտել մինչեւ նստաշրջանի ավարտը, մշակվում են կառավարության եւ Երեւան քաղաքի մասին օրենքները:

Խմբակցությունների ներկայացուցիչները հավաստիացրին, որ այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչներն են իրենք,անելու են կարելվույնը գալիք ընտրությունները արդար ու թափանցիկ անցնելու համար, աշխատելու են ապահովել բազմակարծություն եւ բնակչության իրազեկման հնարավոր բարձր մակարդակ:


28.09.2006
Կարեւորվեց խորհրդարանի դերը
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկո Էլոյի, Ժորժ Կոլումբիեի եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:ԱԺ ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am