National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
28.09.2006
Կարեւորվեց խորհրդարանի դերը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկո Էլոյի, Ժորժ Կոլումբիեի եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանձնաժողովի անդամներին իրազեկեց սահմանադրության փոփոխության հանրաքվեից հետո կատարված աշխատանքների մասին: Նշվեց, որ սահմանադրության եւ օրենսդրական դաշտի համապատասխանեցման նպատակով խնդիր էր դրված շուրջ 50 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարվել, 12 օրենքներ արդեն ընդունվել են: Ժողովրդավարության զարգացման տեսակետից` ընդունված օրինագծերից ԱԺ նախագահը կարեւորեց մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի, դատախազության, տեղական ինքնակառավարման, ոստիկանության, այլընտրանքային ծառայության մասին օրինագծերը եւ մանրամասնեց այն հնարավորությունները, որ ստեղծվում են կատարած փոփոխություններով: Կատարվելիք աշխատանքների առումով կարեւորվեց նաեւ այն օրենքերի ընդունումը, որոնցով կամբողջականացվի ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրական դաշտը` իբրեւ հետեւանք սահմանադրության փոփոխությունների. դրանք են` Երեւանի մասին, Վերահսկիչ պալատի մասին օրենքները, դատական նոր օրենսգիրքը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքը, որոնց նախագծերը մինչեւ տարեվերջ պատրաստ կլինեն կառավարությունում: Խորհրդարանի նախագահն անդրադարձավ նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումներին, որ արտահերթ նիստում պատգամավորներին ներկայացրել էր արդարադատության նախարարը, նշելով, որ այն ունի լուրջ թերություններ, որոնք կարող են շտկվել առաջինից երկրորդ քննարկման ընթացակարգում` լայն հասարակական քննարկում անցնելուց հետո: Այդ ընթացքում նախագիծը նաեւ կթարգմանվի եւ կուղարկվի ԵԽ` փորձագիտական եզրակացության: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ նաեւ Ընտրական օրենսգրքի քննարկումներին: Հունիսին ստացված Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական եզրակացության 60 կետերից 35-40-ով առաջարկվում էր լրամշակել նախագիծը: Ամռանը քաղաքական ուժերի հետ կազմակերպված քննարկումներում համաձայնություն ձեռք չի բերվել միայն 8 կետերի շուրջ: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ սեպտեմբերի 27-28-ին Վենետիկի հանձնաժողովի անդամների եւ խորհրդարանականների հետ քննարկումներում այդ կետերի շուրջ եւս համաձայնություն կկայանա եւ, վերջնական ամփոփումից, փորձագիտական եզրակացություն ստանալուց հետո, մինչեւ տարեվերջ Ընտրական օրենսգիրքը կընդունվի` 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար ապահովելով օրենսդրական հիմքերը:

Դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ Երեւանի մասին օրինագծի շուրջ հավելյալ մանրամասների պարզաբանումից հետո ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Ժորժ Կոլումբիեն եւ Միկո Էլոն իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված աշխատանքներից եւ կարեւորեցին խորհրդարանի դերը ժողովրդավարության զարգացման օրենսդրական հիմքերը ստեղծելու գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am