National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2023
Նոր իրավակարգավորումներ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում
1 / 9

Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական եւ ԵՄ ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում, որը, որպես պարտավորություն, Հայաստանը ստանձնել է ՀՀ, ԵՄ եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքի նախագծով նախատեսվում է օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում այդ կայանքներում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի եւ հաշվառման մատյանի ձեւի հաստատման Կառավարության լիազորությունը: Նոր իրավակարգավորումների արդյունքում ոլորտում հնարավոր կլինի ապահովել հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մակարդակ` համահունչ ժամանակակից գիտական պահանջներին եւ միտումներին:

Ըստ հիմնական զեկուցողի` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծերի փաթեթը լրամշակվել է. կատարվել են մի շարք տեխնիկական փոփոխություններ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am