National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
05.12.2023
Խորհրդարանը քննարկել է ՀՌՀ անդամի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածությունների ընտրության հարցը
1 / 7

Դեկտեմբերի 5-ի ԱԺ հերթական նիստում խորհրդարանը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, ներկայացնելով թեկնածուի կենսագրական տվյալները, փաստել է, որ նա սովորել եւ ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Բանասիրական գիտությունների թեկնածու է, գրքերի եւ բազմաթիվ հոդվածների, ակնարկների հեղինակ: Հասմիկ Հակոբյանը «Գրանիշ գրական համայնք» ՀԿ-ի հիմնադիր նախագահն է:

Ըստ պատգամավորի՝ Հասմիկ Հակոբյանն արդյունավետ կաշխատի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում:

Նշվել է նաեւ, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ կողմ է քվեարկել Հասմիկ Հակոբյանի թեկնածությանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Հասմիկ Հակոբյանն իր ելույթում նշել է. «Մասնագիտական գործունեությունից զատ՝ հետապնդել եմ մի ընդգրկուն նպատակ՝ մեր երկրում բարձրացնել ընթերցանության մակարդակը՝ որպես վերջնարդյունք ունենալ կարդացող, գիտելիքի վրա հենված, փաստարկված, վերլուծող, քննադատական մտածողությամբ օժտված, հանդուրժող հասարակություն»: Ըստ նրա՝ կրթված ու հանդուրժող հասարակություն ունենալու գործում առանցքային դերակատարություն ունի կրթական համակարգը, մասնավորապես, դպրոցը, հեռուստատեսությունն ու ռադիոն:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:

Նա պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են ոլորտի խնդիրներին:

Մտքերի փոխանակությանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ներկայացրել է իր դիտարկումները հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի վերաբերյալ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն անդրադարձել է պատգամավորի կողմից բարձրաձայնված թուրքական ռադիոընկերությունների՝ մեր երկրի տարածքում հեռարձակման խնդրին:

Խորհրդարանի փոխնախագահը փաստել է, որ նախորդ տարի Կառավարությունը 3 միլիարդ դրամ է հատկացրել ռադիոմոնիտորինգային սարքավորումների համար: «Ինչի՞  համար է սա արվում, քանի որ ռադիոհաճախականությունների, ռադիոալիքների ուժգնության չափման անհրաժեշտ սարքավորումներն արդեն հնացել էին եւ չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք մեծ ներդրում ենք արել եւ ձեռք ենք բերել ժամանակակից սարքավորումներ»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Նունե Հախվերդյանի թեկնածությունը:

ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հաջորդ թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Նունե Հախվերդյանը 1985-1998 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Թեկնածուն լրագրող է, արվեստի քննադատ եւ մեդիավերլուծաբան:

Նունե Հախվերդյանն իր ելույթում անդրադարձել է մի շարք խնդիրների, անընդունելի համարել ընդդիմադիր եւ իշխանամետ լինելու հանգամանքի շահարկումը: Նա կարեւորել է ինքնաբավ լինելը, որը, ըստ նրա, ծնում է պատասխանատվություն: Խոսելով լրատվամիջոցների հեղինակության մասին՝ նա նշել է. «Ցանկացած ուժեղ պետությունում կայուն լրատվական դաշտ կլինի, եթե լրատվամիջոցը լինի ինքնաբավ կառույց, թե՛ ֆինանսապես, թե՛ քաղաքական իր համակրանքներից բավական ազատ է: Նա նաեւ նշել է, որ լրագրող լինելով հասկանում է լրատվական դաշտում տիրող իրավիճակը: Նունե Հախվերդյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Մտքերի փոխանակությանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարեւոր է համարել կանանց ներգրավվածությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում: Նա անդրադարձել է նաեւ ոլորտի այլ խնդիրների:


05.12.2023
Մեր առաջնային խնդիրը տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության ապահովումն է. Ռուստամ Բաքոյան
Կարեւորում եմ Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական միության դերը Հայաստանին վերաբերող հարցերում: Ինչպես արդարացիորեն նկատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդարանը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հայերին բաժին հասած բոլոր փորձությունների ժամանակ խոսել է ու խոսել է ճշմարտությ...

05.12.2023
Խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հակոբ Միհրանյանի թեկնածությունը: Այ...

05.12.2023
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությունը: «Սա մեր առաջին այցն է Հայաստան: Այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին նման բարդ ժամա...

05.12.2023
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Գիտենք, թե ինչ է վերապրել հայ ժողովուրդը վերջին շրջանում: Հայաստան ենք եկել արտահայտելու Ֆրանսիայի քաղաքացիների եւ Եվրոպական խորհրդարանի համերաշխությունը ձեր ժողովրդին, ինչպես նաեւ ասելու՝ մենք չենք մոռանում Հայաստանը. այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն ՀՀ ԱԺ եվրոպական ...

05.12.2023
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները. հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում: ...

05.12.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել են դեկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետեւանքով զոհված զինծառայողի հիշատակը: Խորհրդարանի նա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am