National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
28.09.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը ստացել են դրական եզրակացություն
1 / 4

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Խոսելով նախաձեռնությամբ քրեակատարողական համակարգում ատեստավորման համակարգի ներդման մասին` հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարվել են միայն տեխնիկական շտկումներ:

Ըստ հարակից զեկուցող Արփինե Դավոյանի` նախաձեռնության ընդունմամբ քրեակատարողական ծառայողների համար նեդրվելու է նոր ատեստավորման կարգ, որը նպաստելու է համակարգում որակյալ կադրերի ներգրավմանը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը եւ աշխատանքի գրավչության բարձրացմանը: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել փաթեթին:

Հաջորդ` «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի նախագծով էլ գործադիրն առաջարկում է քրեակատարողական համակարգում գործող օպերատիվ բաժինները միավորել մեկ վարչությունում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի խոսքով փոփոխությունը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են տեխնիկական շտկումներ:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը, կարեւորելով նախաձեռնությունը, նշել է, որ փոփոխությունները դրական ազդեցություն կունենան քրեակատարողական ծառայության աշխատանքի վրա:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախաձեռնությամբ հնարավորություն է ընձեռվում հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով ներդնել շարունակական վերապատրաստման նոր համակարգ: Առաջարկվում է ստեղծել հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողով, ընդլայնվում են խրախուսման եղանակները եւ շրջանակը:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության առաջարկով նախատեսվել է նոր դրույթ, որի համաձայն` հարկադիր կատարման ծառայությունում կողմերի համաձայնությամբ հարկադիր կատարողին ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաեւ մինչեւ անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալը:

Հիմնական զեկուցողը խնդրել է նախաձեռնության քվեարկության ընթացքում հաշվի առնել վերոնշյալ փոփոխությունը:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է համակարգում իրականացվող փոփոխությունները եւ կոչ արել գործընկերներին կողմ քվեարկել նախաձեռնությանը: Նրա խոսքով փաթեթի ընդունմամբ կբարելավվեն հարկադիր կատարումն ապահովող ծառայողի կարգավիճակը, նրա աշխատանքային եւ վարձատրության պայմանները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
 


28.09.2023
Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հակամարտությունների լուծման հարցում իր ջանքերը ներդնելու պատրաստակամություն է հայտնել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Շոն Օ'Ֆերգհեյլին: Ալեն Սիմոնյանը, անչափ կարեւորելով Հայաստանի եւ Իռլանդիայի խորհրդարանների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը, հատուկ ընդգծել է ակտիվ համագործակցության հրամայականը: «Ինչպես տեղյակ ե...

28.09.2023
Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության եւ ագրեսիայի հարցում փաստացի իրականացել են ամե...

28.09.2023
Դրական եզրակացություն` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելուն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճա...

28.09.2023
ԵԱՀԿ ԽՎ նախատեսվող արտակարգ նիստում կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները. ԵԱՀԿ ԽՎ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահը կխրախուսի անդամ բոլոր պետությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը: Ալեն Սիմոնյանը ողջունել է ԵԱՀԿ ԽՎ աշնա...

28.09.2023
Քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված որոշակի հարցեր: Նախագծի հեղինակի հավաստմամբ գործող...

28.09.2023
Հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ-ում կքննարկվեն ԼՂ-ին եւ Հայաստանին առնչվող հարցեր. ԵԽԽՎ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսին:...

28.09.2023
Փոփոխություններ ու լրացումներ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք իրավական կարգավորման անհրաժեշտություն ունեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Հարց...

28.09.2023
Դատավորների աշխատավարձի բարձրացումը դրական ազդեցություն կունենա դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր ...

28.09.2023
Կնախատեսվի լիազորող նորմ` համապատասխան կարգ սահմանելու համար
Գործող օրենքի համաձայն վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Այս մասին ասել է Հ...

28.09.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am