National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
04.09.2023
«Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության՝ Հայաստանի կողմից վավերացումը կգնահատվի կարեւորագույն դրական առաջընթաց
1 / 9

Մահապատժի արգելքը` առանց սահմանափակումների, ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:  Հայաստանը հանձն է առել վերացնել մահապատիժը թե՛ համընդհանուր, թե՛ տարածաշրջանային միջազգային գործիքների միջոցով: 2003 թվականին Հայաստանը վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, համաձայն որի՝ մահապատժի վերացումն արդեն իսկ սահմանափակված է, սակայն այն չի բացառում մահապատիժը պատերազմի ժամանակ կամ պատերազմի անմիջական վտանգի պայմաններում կատարված արարքների համար: Այս ենթատեքստում 13-րդ արձանագրությունը դիտվում է որպես վերջնական քայլ՝ ուղղված բոլոր դեպքերում մահապատժի վերացմանը: Հայաստանի կողմից արձանագրության վավերացումը միջազգային մակարդակով կգնահատվի որպես կարեւորագույն դրական առաջընթաց՝ ամրապնդելով Հայաստանի վարկանիշը՝ որպես իր պարտավորությունները հարգող միջազգային անդամ պետություն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով ««Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում: Արձանագրությունը ստորագրվել է 2002 թվականի մայիսի 3-ին:

Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատժի ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը, սակայն շարունակում է մնալ Հայաստանի կողմից դեռեւս չկատարված կարեւորագույն միջազգային հանձնառություններից մեկը:

Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, որն ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանը մինչ այժմ չէր վավերացրել արձանագրությունը: Երկրորդ երկիրը, որ դեռեւս չի վավերացրել այն, Ադրբեջանն է: Արձանագրության վավերացման հարցը պարբերաբար դրվում է ինչպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, այնպես էլ՝ ԵԽԽՎ օրակարգերում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ այս հարցը չի քննարկվել: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ 2007 թվականին գործընթացը մեկ անգամ մեկնարկել է, նախագիծը ներկայացվել է ՍԴ եւ գնահատվել է Սահմանադրությանը համապատասխանող: Սակայն գործընթացն ինչ-ինչ պատճառներով կանգ է առել:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ, ընդհանրապես, անկախ ՀՀ-ի պատմության ընթացքում մահապատժի ի կատար ածման տեխնիկական հնարավորություններ չեն եղել, եւ մահապատիժը ՀՀ-ում երբեք ի կատար չի ածվել: Անդրադառնալով այսպես կոչված արտադատական մահապատիժներին՝ նա նշել է. «Մենք, ցավոք, բախվել ենք նման դեպքերի թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարված ագրեսիայի շրջանակում, երբ անձինք, ըստ էության, գնդակահարվել են առանց համապատասխան դատական ընթացակարգերի: Սա դիտարկվել է, դիտարկվում է եւ դիտարկվելու է որպես միջազգային հանցագործություն: Այս ընթացակարգը, որպես այդպիսին, արգելված է, եւ մեր հարեւանները պետք է հստակ հասկանան, որ այս կարգի գործողությունները դիտարկվում են որպես ռազմական հանցագործություններ»: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

«Կարեւոր է այս հարցի քննարկման շրջանակում գտնել մի մեխանիզմ՝ եւս մեկ անգամ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»,- ասել է հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաեւ պաշտոնավարող դատավորների համար: Նշվել է, որ բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն: 


04.09.2023
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակությանը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է աշխարհում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող ա...

04.09.2023
Oրենսդրական նախաձեռնությամբ Գլխավոր դատախազի միջնորդագիրը կքննարկվի նաեւ արտահերթ նստաշրջանում եւ նիստում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի...

04.09.2023
Առաջարկվում է բարեփոխել Քրեակատարողական ծառայության համակարգը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն ...

04.09.2023
Լիազոր մարմինը կվերահսկի ՀՀ օրենսդրությունը ԵՄ-ին մոտարկելու համապատասխանության գործընթացը
Նախագծի նպատակը ՀՀ եւ ԵՄ միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով՝ ՍԵՊԱ-ով, մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարումն է, մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու պարտավորության կատարումը: Այս մասին ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրաց...

04.09.2023
Հանձնաժողովը քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
Առաջարկվող փոփոխությունները չորս հիմնական նպատակ են հետապնդում՝ սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար 1 միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու հիմնական դեպքերի համար, երբ դիմողը չի ն...

04.09.2023
Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է տեսչական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների եւ վարչական ...

04.09.2023
Հարկադիր կատարողների շարունակական վերապատրաստումների համակարգ կներդրվի, կփոփոխվի նաեւ խրախուսման կարգը
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2004 թվականին, սակայն ներկայումս հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական եւ կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծառայության աշխատանքը բնականոն ու արդյունավետ կազմակերպելու, թափուր հաստիքները լրացնել...

04.09.2023
Նախատեսվում է քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր համակարգ ներդնել
Առաջարկվում է քրեակատարողական ծառայողների համար սահմանել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում...

04.09.2023
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների ռիսկերը կառավարելու համար
ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն` վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Ըստ այդմ՝ 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երեւանում, 8674 գործարք` մարզերում, 2021 թվականին՝ 5882 գործարք Երեւանում, 12.060՝ մարզերում, 2022 թվական...

04.09.2023
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը. փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինո...

04.09.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.09.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am