National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.8.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
25.08.2023
Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ կարեւորություն ունեցող գործընկեր երկիր. Գեւորգ Պապոյան
1 / 7

Մենք անչափ կարեւորում ենք մեր երկուստեք փոխայցելություններն Իրան եւ Հայաստան, քանի որ դրանք առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջեւ բարձր մակարդակի համագործակցության զարգացմանը եւ հետագա առավել խորացմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ օգոստոսի 25-ին հանդիպելով Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Արա Շահվերդյանի, ԻԻՀ Մեջլիսի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանի, Հոյսեն Հաթամի, Մասումե Փաշայի, ինչպես նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան խորհրդական Ալի Ազղար Շահամաթդարի հետ:

Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ ինքն ուշադրությամբ հետեւում է ոչ միայն հայ եւ իրանցի խորհրդարանականների, այլեւ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտային գերատեսչությունների ղեկավարների պարբերաբար իրականացվող հանդիպումներին ու շփումներին, որոնք վստահաբար նպաստում են քաղաքական եւ տնտեսական բազմաշերտ համագործակցության էլ ավելի խորացմանը:

Ըստ Գեւորգ Պապոյանի՝ մեր երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները նոր չեն, դրանք հազարամյակների պատմություն ունեն, որի հիմքում ընկած է ոչ միայն աշխարհագրական հարեւանությունը, այլ նաեւ պատմամշակութային ընդհանրությունները, փոխադարձ տնտեսական շահերը, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ նույնական մոտեցում ունենալը:

«Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է որպես առանձնահատուկ կարեւորություն ունեցող գործընկեր, եւ մենք կարծում ենք, որ այն հավասարակշռված քաղաքականությունը, ինչը կա, նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- ասել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը: Նա հյուրերի ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:

«Մենք ընդգծում ենք արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը եւ մեծապես կարեւորում ենք, որ մեր բարեկամ գործընկեր խորհրդարաններում եւ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեն հասցեական եւ օբյեկտիվ գնահատականներ, ինչպես նաեւ լինեն ջանքեր՝ ուղղված խաղաղության օրակարգին եւ մեր տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- փաստել է Գեւորգ Պապոյանը:

ԱԺ պատգամավորը, հակիրճ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, շեշտել է հայկական կողմի ջանքերն ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը նրա կարծիքով, վստահաբար, օգտակար եւ շահեկան է տարածաշրջանի բոլոր պետությունների եւ ժողովուրդների համար:

«Կարծում եմ, որ հարկ է ընդգծել առկա խնդիրները խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցման կարեւորությունը»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Նա, անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի առեւտրատնտեսական հարաբերություններին, կարեւորել է վերջերս «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը, որը, ըստ պատգամավորի, շահավետ գործարք է երկու պետությունների համար: «Պայմանագրի երկարաձգումը հնարավորություն է տալիս մեզ ավելացնել գազի ներկրումն Իրանից եւ, իհարկե, էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան, որը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու երկու բարեկամ պետությունների տնտեսությունների զարգացման համար»,- ասել է Գեւորգ Պապոյանը եւ հավելել. «Ես տեղյակ եմ, որ տարբեր ոլորտներում եւս այժմ ինտենսիվ քննարկումներ են ընթանում համագործակցության ուղղությամբ, որոնք վերաբերում են թե՛ շինարարությանը, թե՛ կապիտալ ներդրումներին եւ այլ ոլորտներին»:

Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով Իրանի հայ համայնքին, փաստել է, որ հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին, ինչի վկայությունն է հայազգի պատգամավորների ներկայությունն Իրանի Մեջլիսում: Ընդգծվել է հայ համայնքի նկատմամբ Իրանի ժողովրդի ջերմ վերաբերմունքի կարեւորությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Արա Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը:

«Հայաստանը, լինելով Իրանի 15 հարեւան երկրներից մեկը, Իրանի կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է: Պետք է նշեմ, որ ե՛ւ Իրանի նախագահը, ե՛ւ հոգեւոր առաջնորդը, ե՛ւ բարձրաստիճան պաշտոնյանները բազմիցս փաստել են Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի կարեւորությունն ու նշել են, որ թույլ չեն տա՝ որեւէ փոփոխություն տեղի ունենա այդ սահմանում»,- ասել է Արա Շահվերդյանը:

Անդրադառնալով Իրանի՝ միջազգային կազմակերպություններին անդամակցությանը՝ նա հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի Իրանին դառնալու ԵԱՏՄ անդամ:

Արա Շահվերդյանը նաեւ ընդգծել է երկուստեք համագործակցության կարեւորությունը միջազգային կառույցներում:

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը կարեւորել է հայ-իրանական դարավոր բարեկամության ամրապնդումն ու զարգացումը, ընդգծել Հայոց ցեղասպանության տարիներին Իրանի ժողովրդի աջակցությունը ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Նա նույնպես շեշտել է հայ-իրանական տնտեսական համագործակցության ընդլայման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:


25.08.2023
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրերս հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Դեսպանի հետ քննարկվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգային մարտահրավերները: Պատգամավորը ներկայացրել է Հայաստանում, իր դիտարկմամբ, կեղծ ժողովրդա...

25.08.2023
Մշտապես ժամանակ հատկացրեք նոր գիտելիքին. ՀՀ ԱԺ նախագահը՝ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում նա խոսել է քաղաքական գործիչների պատասխանատվությունից, քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներից եւ այն դասերից, որոնք պետք է քաղել այդ դժվարին ուղին անցնելիս: «Ձե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am