National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.8.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
10.08.2023
Վլադիմիր Վարդանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու  կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության արդյունքում ավելի կխորանան դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները: «Դուք Հայաստանում դեսպան եք  նշանակվել  այն  ժամանակահատվածում, երբ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են վերելքի վրա: Միաժամանակ, մենք ունենք արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց մասին Դուք քաջատեղյակ եք, եւ որոնց դիմագրավելու հարցում մենք ակնկալում ենք Ֆրանսիայի աջակցությունը»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը:

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ պատրաստ է կատարել առավելագույնը` նպաստելու երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը: Դեսպանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում:

Վլադիմիր Վարդանյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել հայ-ֆրանսիական խորհրդարանական համագործակցության վերջին զարգացումները` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի խորհրդարանական գործընկերներին հայանպաստ դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ստանձնելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 


10.08.2023
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է հայ եւ գերմանացի ուսանողների հետ
Հայ-ռուսական համալսարանի եւ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի  կողմից կազմակերպված ամենամյա «Network East-West» ծրագրի շրջանակում օգոստոսի 10-ին ճանաչողական այցով Ազգային ժողով են այցելել հայ եւ գերմանացի ուսանողներ: Խորհրդարանում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հ...

10.08.2023
ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի հրաժարականի դիմումի մասին
  ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը 2023 թվականի օգոստոսի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am