ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն ԱԳ նախարարից հետաքրքրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տարրերով՝ հիմնված նախապես փոխանցված 5 սկզբունքների վրա:
«Կա՞ այս ուղղությամբ որեւէ զարգացում»,- հարցրել է պատգամավորը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ մարտի կեսերին Ադրբեջանի փոխանցած 5 սկզբունքները հայտնի են, դրանք հրապարակվել են, եւ հայկական կողմի համար դրանցում անընդունելի ոչինչ չկա: «Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի:
Մանրամասները՝ տեսանյութում: