|
|
14.09.2022
Հանձնաժողովը դրական եզակացություն է տվել գործարար միջավայրի վրա բարելավվող ազդեցություն ունեցող նախագծին
Խոտան ապրանքի առկայության դեպքում հնարավորություն կտրվի տնտեսվարողներին ավելի քիչ հարկեր վճարել. ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:
Կառավարության հեղինակած նախաձեռնությունը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել սեպտեմբերի 14-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:
Գործարար միջավայրի վրա բարելավվող ազդեցություն ունեցող նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը չի ներկայացրել որեւէ առաջարկ: Գրավոր առաջարկներ չեն ներկայացրել նաեւ պատգամավորները:
14.09.2022 Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, ...
14.09.2022 Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է սեպտեմբերի 12-ին քննարկված օրինագծերը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության ներկայացրած ««Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էլեկտրոնային հաղորդակցության...
|