National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
08.09.2022
Բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունն անհրաժեշտ պայման՝ լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար
1 / 4

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի գործող 16-րդ հոդվածի կիրառության ժամանակ առաջանում են իրավական անորոշություններ: Հոդվածի 1-ին մասով բժշկական միջամտության համար անհրաժեշտ պարտադիր պայման է համարվում մարդու գրավոր համաձայնությունը: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը: Առաջանում է տարընթերցում, քանի որ հասկանալի չէ, թե որ դեպքերի համար է անհրաժեշտ գրավոր համաձայնությունը՝ բժշկական միջամտության բոլոր դեպքերի՞, թե՞ միայն լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերի համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:

Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Էմմա Պալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի նիստում:

Տարընթերցումները, իրավական անորոշությունները եւ հակասությունները բացառելու համար նախագծով առաջարկվում է հստակ շարադրել, որ գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: Այդ պահանջը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքից՝ ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է նաեւ որոշ դեպքերում նախատեսված բժշկական միջամտությունների համաձայնությունների համար ամրագրել գրավոր լինելու պայմանը:

«Լիազոր մարմինը կսահմանի բոլոր այն դեպքերը, երբ իրականում քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից գրավոր համաձայնություն տալը կարեւոր է եւ պարտադիր հետագա խնդիրներից խուսափելու համար: Այս պարագայում բժիշկը եւս պաշտպանված կլինի»,- պարզաբանել է Նարեկ Զեյնալյանը:

Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները լուծելի են դարձնում խնդիրները, քանի որ ամբուլատոր եւ ստացիոնար պայմաններում հնարավոր չի լինելու բոլոր տեսակի բժշկական միջամտությունների համար գրավոր համաձայնություն վերցնել: Կառավարության կողմից առաջարկություններն ընդունելի են:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


08.09.2022
Առաջարկվում է ՇՄԶ նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանել բուժաշխատողների աշխատատեղը եւ աշխատավարձը
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացման պատճառը բուժաշխատողների պաշտպանության հարցն է: ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն առա...

08.09.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am