National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
10.06.2022
Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայում
1 / 10

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հրավերով հունիսի 6-9-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մարիա Կարապետյանը եւ Բաբկեն Թունյանն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայի Համադաշնությունում:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության եւ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համատեղ կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ընդունելությանը ներկա են եղել Շվեյցարիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, քաղաքացիական հասարակության եւ շվեյցարահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բանախոսները բարձր են գնահատել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորված երկկողմ հարաբերությունները, խոսել են համատեղ կատարված աշխատանքի եւ նախանշված ծրագրերի մասին, ներկայացրել Հայաստանի առաջնահերթությունները:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ աշխատանքային հանդիպումներ են ունեցել Շվեյցարիայի Պետական խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վերներ Զալցմանը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարլո Սոմարուգան, քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մաթիաս Ձոպֆին, Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մարկո Ռոմանոն, արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Հանս-Փեթեր Պորտմանը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Դամիան Կոտիեն:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը, եւ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Շվեյցարացի խորհրդարանականներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու 44-օրյա պատերազմի հումանիտար հետեւանքները: Զրույց է ծավալվել նաեւ Շվեյցարիայում ուղղակի ժողովրդավարության կազմակերպման ու իրականացման իրավական մեխանիզմների եւ գործառույթների շուրջ:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն առանձին աշխատանքային հանդիպում են ունեցել Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահների հետ: