National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
07.06.2022
Ներկայացվել են Հանրային հեռուստառադիոընկերության եւ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի գործունեության 2021 թ. կատարողականները
1 / 5

2021 թ. Հանրային հեռարձակողի խորհուրդն իրականացրել է «Ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակում» բյուջետային ծրագիրը` 6 միջոցառմամբ. նշել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հունիսի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:

Խորհրդի եւ աշխատակազմի գործունեության ֆինանսավորման նպատակով հաշվետու տարում նախատեսվել է 174 մլն 125 հազար դրամ: Կառավարության մի շարք որոշումների արդյունքում ճշտված պլանը կազմել է 144 մլն դրամ: Ծախսվել է 142 մլն, տնտեսվել` 1 մլն 419 հազար դրամ:

2021 թ. Հանրային հեռուստաընկերությունը մասնակցել է մայրաքաղաքային սփռման լիցենզիայի մրցույթին եւ Առաջինի լրատվական ալիքը գործարկելու իրավունք է ստացել` 24-ժամյա ամենօրյա լուրերով: Այս նպատակով Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվել է 427 մլն 467 հազար դրամ:

Արա Շիրինյանի խոսքով` Հայաստանի հանրային ռադիոընկերության գործունեության համար նախատեսվել է հատկացնել 959 մլն դրամ: Ճշտված պլանը կազմել է 863 մլն դրամ:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է այն փաստը, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական խաղերը կրկին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերության եթերով:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ 2021 թ. հանձնաժողովին հատկացվել է 324 մլն դրամ, կատարողականը կազմել է 97.3 տոկոս: Խնայողություններ են եղել աշխատավարձային ֆոնդի, գործուղումների հաշվին:

2021 թ. հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Տիգրան Հակոբյանի կարծիքով` լրացուցիչ գումարների առկայությունը թույլ կտար հանձնաժողովին առավել արդյունավետ իրականացնել գործառույթները:

«Այն հեռուստաընկերությունները, որոնք խախտում եմ լիցենզիայի պայմանները, օրենսդրությունը եւ հանձնաժողովի կարգերը, կենթարկվեն պատասխանատվության»,- ընդգծել է զեկուցողը:

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության» եւ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրերի կատարման համար հատկացվել է 890 մլն 930 հազար դրամ. այս մասին ասել է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման համար հաշվետու տարում հատկացվել է 815 մլն 915 հազար դրամ, սակայն ծախսերի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված` այդ գումարը նվազեցվել է: Արդյունքում` ծրագրի արժեքը կազմել է 359 մլն 435 հազար դրամ, ծախսը` 323 մլն 616 հազար դրամ:

Ծախսերը վերանայվել ու կրճատվել են նաեւ «Քայլ դեպի տուն» եւ այլ ծրագրերի գծով: Հաշվետու տարում «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցել է 400 պատանի եւ երիտասարդ:
 


07.06.2022
ԱԺ աշխատակազմը մշտապես կարեւորում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների հզորացումը
ՀՀ ԱԺ աշխատակազմը մշտապես կարեւորում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների հզորացումն ու ամրապնդումը: Այդ նպատակով Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ համատեղ արդյունավետ համագործակցության շրջանակում հունիսի 4-5-ը կազմակերպվել էր երկօրյա արտագնա հերթական դասընթացը` «Արտաքին եւ ներքի...

07.06.2022
Քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների 2021 թ. բյուջետային հատկացումները
2021 թ. ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է բյուջետային 21 ծրագրի 194 միջոցառում, որի բյուջեն փաստացի կազմել է շուրջ 174 մլրդ 809 մլն դրամ, ճշտված ծրագրի օգտագործումը կազմել է 97,7 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ 2,3 տոկոսով ավելի: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով գ...

07.06.2022
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մողթադայի Խորասգանիի գլխավորած պա...

07.06.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

07.06.2022
Առողջապահության ոլորտում նախատեսվում է ապահովագրական համակարգ ներդնել
Առողջապահության նախարարությունը 2021 թ.  իրականացրել է 12 ծրագիր՝ 53 միջոցառմամբ:  Տարեկան պլանը եղել է մոտ 114 մլրդ 496 մլն դրամ, սակայն ճշտված պլանով այն կազմել է 159 մլրդ 191 մլն դրամ: Սա պայմանավորված է եղել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորմամբ: Փաստացի...

07.06.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am