Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահել է կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ Ալեքսեյ Սանդիկովը:
Օրակարգում ընդգրկված 18 հարցերը Հարկային օրենսգրքին, թվային տեխնոլոգիաներին վերաբերող մոդելային օրենքների նախագծեր են եղել, որոնք քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: Խորհրդարանականները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ: Նախագծերի երրորդ ընթերցմանը պատգամավորները կանդրադառնան աշնանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ կազմակերպչական մի շարք հարցեր: