National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
25.04.2022
Հայաստանում նվիրված ենք եվրոպական արժեքներին եւ շարունակում ենք անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. Վլադիմիր Վարդանյան
1 / 1

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությանը եւ դատապարտող ելույթ է ունեցել:

«Ես կցանկանայի ձեզ մի բան ցույց տալ: Սա, այսպես կոչված, «Գորշ գայլեր» արմատական ահաբեկչական կազմակերպության նշանն է, որը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների եւ հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, այլ փոքրամասնությունների դեմ: Դուք կարող եք հարցնել՝ ինչո՞ւ եմ ցույց տալիս այս նշանը եւ ի՞նչ փոխկապակցվածություն կա իմ ելույթի եւ զեկույցի միջեւ: Ո՛չ, հարգելի՛ գործընկերներ, ես չեմ շեղվում քննարկումից: Ես դա ձեզ ցույց եմ տալիս, քանի որ ընդամենը երկու օր առաջ Թուրքիայի գործող արտգործնախարար պարոն Մեւլութ Չավուշօղլուն դա ցույց է տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին: Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման նշան է քարոզում: Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մի մարդ, ով այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության մասին: Այն մարդը, ում բոլորս աջակցություն ու իրավունք ենք տվել մեզ բոլորիս ներկայացնելու եւ Եվրոպայի խորհրդի գաղափարները տարածելու, եվրոպական արժեքները պաշտպանելու, իրեն թույլ է տալիս առաջ մղել նման արմատական խորհրդանիշ: Հարկ է նաեւ նշել, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջեւ վստահության հնարավոր ձեւավորման գործընթացը: Այստեղ ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակ նշել, որ մենք Հայաստանում շատ նվիրված ենք եվրոպական արժեքներին եւ շարունակում ենք անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ հույս հայտնելով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան բացելու սահմանը եւ նորմալ հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ, նպաստելու մեր տարածաշրջանում դեէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը»,-ասել է Վլադիմիր Վարդանյանը: