National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
31.03.2022
«Տարածելով պաշտպանության թեւերը» խորագրով սեմինար-քննարկում խորհրդարանում
1 / 26

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել «Տարածելով պաշտպանության թեւերը» խորհրդանշական խորագիրը կրող սեմինար, որի հիմնական թեման ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն է բնության պահպանության ոլորտում:

Սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից եւ գործադիրից, Եվրոպական միությունից, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ եւ լիազոր դեսպաններ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին խորհրդարանում, նշել է, որ ԵՄ Թվինինգ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ընձեռվել քննարկելու դարի ամենակարեւոր մարտահրավերներից մեկի՝ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

2020թ. դեկտեմբերից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվում է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագիրը, որի շրջանակում բավականին աշխատանքներ են տարվել խորհրդարանի աշխատակիցների վերապատրաստման, Հունաստանի խորհրդարանական փորձին ծանոթանալու ուղղությամբ:

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ չեխ գործընկերների հետ համագործակցությանը, նշելով, որ ակնկալվում են ոլորտային էական օրենսդրական բարեփոխումներ:

«Գաղտնիք չէ, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, եւ այս համատեքստում, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմամբ մեր համագործակցությունը թեւակոխել է նոր մակարդակ՝ բարեփոխումների լայն օրակարգով եւ հստակ գործողությունների ծրագրով: Համաձայնագրով մենք հանձնառել ենք ակտիվորեն համագործակցել մի շարք կարեւոր ոլորտներում, որոնց մեջ անկյունաքարային նշանակություն ունի շրջակա միջավայրի պաշտպանությունը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Նշվել է, որ ՀԸԳՀ-ով առաջնային կարեւորություն է տրվել շրջակա միջավայրի պահպանությանը, պաշտպանությանը, բարելավմանը եւ որակի վերականգնմանը, մարդու առողջության պաշտպանությանը, բնական պաշարների կայուն օգտահանմանը եւ տարածաշրջանային կամ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող՝ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների խթանմանը, որը մեծապես կնպաստի կանաչ տնտեսության եւ կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ իրականացվող ծրագրերն իշխող քաղաքական թիմի ստանձնած առաջնահերթություններից են, որոնք էական ազդեցություն են ունենալու յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա: Նա կարեւորել է փորձի փոխանակման նմանատիպ հնարավորությունները եւ հույս հայտնել, որ աշխատաժողովը նոր ու ամուր հարաբերությունների հիմք կհանդիսանա:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ընդգծել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ եւ բարեհաջող կիրարկման կարեւորությունը նախանշված բոլոր ոլորտներում, մասնավորապես` շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ոլորտում ազգային օրենսդրության ինտեգրումը եւ ներդաշնակեցումը ԵՄ դիրեկտիվներին:

Նա նշել է, որ Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը հիմնված է ազգային օրենսդրության վրա՝ լիովին համապատասխան վավերացված բազմակողմ եւ եվրոպական պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Ներկայացնելով ոլորտային առաջնահերթությունները՝ պատգամավորը կարեւորել է միջազգային ինստիտուցիոնալ համագործակցության մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, կարեւորելով նմանատիպ սեմինարների, քննարկումների անցկացումը, ընդգծել է նախատեսվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Ելույթներ են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեզինգերը, ՀՀ Ազգային ժողովի հետ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար ԵՄ անդամ պետության կողմից Էլենի Կանելոպուլուն, Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսը:

Չեխ պատգամավորներն ու մասնագետները ներկայացրել են բնության եւ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ԵՄ թռչունների եւ բնության միջավայրի վերաբերյալ դիրեկտիվների իրականացման իրենց փորձը, ԵՄ դիրեկտիվների գործնական ազդեցությունը բնության պահպանման վրա, ինչպես նաեւ ԵՄ բնության պահպանության կանոնակարգի կարեւորությունը:

Սեմինարին մասնակցել են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Չեխիայի խորհրդարանի Սենատի Պետական կառավարման, տարածաշրջանային զարգացման եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Զբինեկ Լինհարթը, հանձնաժողովների անդամներ:


31.03.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը
Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, դե...

31.03.2022
Քննարկում հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորների նախաձեռնությամբ մարտի 31-ին  տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հանրային  սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավ...

31.03.2022
«Պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում». Արթուր Հովհաննիսյան
Մարտի 31-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի եւ Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկ...

31.03.2022
Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Մաթեւոս Ասատրյանը եւ Սերգեյ Բագրատյանը մարտի 31-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որո...

31.03.2022
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am