National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
21.03.2022
Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձեւաչափերով բարձրաձայնել հայ ռազամագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը. Արարատ Միրզոյան
1 / 12

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ մարտի 21-ին գումարել է արտահերթ նիստ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը` արտաքին հարաբերությունների ուղղությամբ 2021թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նախարարի խոսքով` ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգային հնարավորինս բարենպաստ միջավայրի ձեւավորման, մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ եւ կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն: «2021թ. ընթացքում գերատեսչության գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն»,- նշել է Արարատ Միրզոյանը եւ հավելել, որ առաջնային է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո` Արցախի կարգավիճակի եւ արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ:

«Այս առումով տարվա ընթացքում մենք որոշակի հաջողությունների ենք հասել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում` 2021 թ. Նյու Յորքում եւ Փարիզում»,- ասել է զեկուցողը:

Կառավարությունը շարունակել է Արցախում միջազգային կազմակերպությունների եւ մարդասիրական առաքելությունների ներգրավմանն ուղղված աշխատանքները: Երկկողմ ձեւաչափով եւ միջազգային կառույցներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում տեղի ունեցող հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ԼՂ-ի դեմ ագրեսիայի ընթացքում եւ դրանից հետո ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կողմից հայատյացության դրսեւորումների, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման, ռազմավարի պուրակի, ինչպես նաեւ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների եւ այդ ընթացքում կատարված այլ հանցագործությունների վրա:

Ըստ արտաքին գերատեսչության ղեկավարի` Ադրբեջանում դեռեւս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք, եւ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձեւաչափերով բարձրաձայնել հայ ռազամագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը:

Գերատեսչության աշխատանքում կարեւոր ուղղություն է եղել տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը:

Նախարարը խոսել է նաեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, կարեւորել ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությանն ուղղված մեխանիզմների ներդրումը եւ բնակիչների անվտանգության ապահովումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը` Արարատ Միրզոյանը փաստել է, որ 2021թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող ուղերձով, իսկ մայիսի 6-ին Լատվիայի խորհրդարանն է պաշտոնապես ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Խոսելով ավանդական գործընկերային հարաբերություններից` զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակաբար զարգացել է հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային գործընկերությունը, ընդլայնվել է երկկողմ օրակարգը` ներառելով առեւտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ եւ տրանսպորտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման ու ընդլայնման նոր ուղղություններ:

Շարունակվել է Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի երկխոսությունը: 2021թ. ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, եւ մարտի 1-ից այն լիովին ուժի մեջ է մտել: Արեւելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով Եվրամիությունից Հայաստանին նախատեսված շուրջ 2,6 մլրդ եվրոյի աջակցության շրջանակում Կառավարությունը մշակել եւ կառույցին է փոխանցել ուղենշային նախաձեռնությունների փաթեթ: Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների եւ ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նախարարը խոսել է նաեւ Իրանի, Վրաստանի եւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված քայլերի մասին: «Տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համատեքստում կարեւոր զարգացում էր նաեւ այն, որ 2021թ. Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների շնորհիվ երկու երկրների միջեւ մեկնարկել է երկխոսության գործընթաց` հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,- ընդգծել է արտաքին գերատեսչության ղեկավարը:

Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը նաեւ քննարկել եւ հավանություն է տվել Հայաստան-Կատար բարեկամական խմբի ստեղծմանը:


21.03.2022
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական համագործակցության շրջանակում իրականացվող քայլերը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի արտահերթ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանությ...

21.03.2022
Խորհրդարանական լսումներ՝ ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը մարտի 21-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հեղինակն ընդդիմադիր խմբակցության  քարտուղար Հայկ Մամիջանյանն է: Լսումներին մասնակցել են Հայաստանի եւ...

21.03.2022
Հայաստան-ԵՄ. Կառավարության 2021թ. ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները
Մարտի 21-ին Արման Եղոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-...

21.03.2022
Մշակվել եւ Երեւանի քաղաքապետարանին է տրամադրվել Երեւան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 21-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության, «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021թ. նոյեմբերի 24-ին ստորա...

21.03.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց
Մարտի 21-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 22-ին գումարվող հերթական նի...

21.03.2022
Միջազգային հեղինակավոր «Ֆիտչ» եւ «Մուդիս» կազմակերպությունները 2021թ. վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, իսկ վարկունակության մակարդակը գնահատվել է որպես «վստահելի». Տիգրան Խաչատրյան
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 21-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի ե...

21.03.2022
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 20 մլն եվրո գումարով կֆինանսավորի «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը
Մարտի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբու...

21.03.2022
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում
Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 21-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում: Վեհաժողովի օրակարգի հիմնական ուղղվածությունը կլիմայական փոփոխությունների դեմ համախմբված պայքարն է, ինչը նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համակարգվ...

21.03.2022
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

21.03.2022
ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

21.03.2022
Առողջապահության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությանբ մարտի 21-ին հրավիրել է հերթական նիստ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարմ...

21.03.2022
«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: ...

21.03.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

21.03.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

21.03.2022
Մասնակցություն Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը  Նուսա Դուա, Բալիում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վեհաժողովին ներկա  110 երկրի խորհրդարանների պատվիրակները ներկայացված են առաջին դեմքերով, նախատեսված են առանձին ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am