National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
07.03.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման եւ Ուկրաինայի հայերի անվտանգության ապահովման հարցերին
1 / 3

Մարտի 7-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:

Լրագրողը  հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ն  է լինելու Հայաստանի դիրքորոշումն այն դեպքում, եթե Հայաստանի ռազմավարական գործընկեր ՀԱՊԿ-ն առաջարկի իրագործել ՀԱՊԿ մեխանիզմները:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ այժմ նման հարց չի քննարկվում, հետեւաբար, ենթադրյալ, գոյություն չունեցող օրակարգի վերաբերյալ չի կարող  դիրքորոշում ներկայացնել: «Եթե նման կոնկրետ իրավիճակ լինի, ըստ իրավիճակի եւ ըստ հիմնավորվածության՝ հարցը կքննարկվի»,- ասել է նա:

«Այստեղ նաեւ կարեւոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը, իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք  առնվազն այս պահին ես հավանական չեմ համարում»,- հավելել է Վահագն Ալեքսանյանը:

Լրագրողը հետաքրքրվել է, թե խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ի՞նչ է արվում Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների անվտանգության առումով, եւ արդյոք կա՞ն հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք պետության միջոցով տեղափոխվել են Հայաստան:

«Ես կապի մեջ եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, մեր դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի: Կարող եմ ասել, որ դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները մի տեղից տարհանվել են եւ այլ տեղ են տեղափոխվել»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ իր տեղեկությամբ՝ հայկական դեսպանությունը Կիեւից տեղափոխվել է Լվով:  Տեղափոխման պատճառը Կիեւում տեղի ունեցող ռազմական  գործողություններն են:

«Հայ համայնքի որեւէ ներկայացուցչի համար, ով ցանկություն ունի լքելու տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են՝ արեւմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: Եվ Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործընթացն առավել հեշտ տեղի ունենա»,- նշել է պատգամավորը:

Նա նաեւ հայտնել է, որ   ՀՀ բոլոր քաղաքացիների հետ կապված հարցերն ու ընթացիկ խնդիրները համակարգվում եւ լուծվում են Ուկրաինայում ՀՀ դեսպանության միջոցով:

Պատգամավորը վստահեցրել է՝ Հայաստանում բոլոր պայմանները կան, որպեսզի այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն կերպ այդ գործընթացի արդյունքում տուժել են, համապատասխան օգնություն տրամադրվի:


07.03.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմը կազմակերպել է կլոր սեղան քաղհասարակության կազմակերպությունների մասնակցությամբ
ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադական պառլամենտական կենտրոնի հետ համատեղ մարտի 7-ին կազմակերպել էր կլոր սեղան քաղհասարակության կազմակերպությունների հետ՝ քննարկելու ԱԺ աշխատակազմի կողմից ներդրվող Կորպորատիվ ռազմավարական ծրագրի ներառականության հարցերը: Կլոր սեղանին հրավիրվել էին կանանց, երիտասարդների, հաշմ...

07.03.2022
Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ 2022թ. մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային հ...

07.03.2022
Նամակ-համաձայնագրով սպասարկվելու է ՀՀ պետական բյուջեի պակասուրդը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագ...

07.03.2022
Ընդդիմադիր պատգամավորները` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր հետեւանքների մասին
Մարտի 7-ին կայացել են ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից ճեպազրույցին մասնակցել են խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը եւ Թադեւոս Ավետիսյանը: Պատգամավորները, խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, դա անվանել են Ուկրաինայի անհեռատես քաղաքա...

07.03.2022
Հայաստանը՝ որպես պատերազմի արհավիրք տեսած երկիր, դեմ է ցանկացած պատերազմի. Հայկ Մամիջանյան
ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով լրագրողի հարցադրմանը, խոսել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների եւ այդ հարցում հայկական կողմի արձագանքների մասին: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապե...

07.03.2022
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am