National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
21.02.2022
Ամփոփվել են մրցույթի արդյունքները
1 / 19

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաեւ որպես գիրք նվիրելու օր, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր մրցույթ:

Հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով եւ հրավիրվել Ազգային ժողով:

Փետրվարի 21-ին Թագուհի Թովմասյանը հյուընկալել է մրցույթի հաղթողներին եւ նրանց  նվիրել «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» գիրքը: Պատգամավորը ներկայացրել է նաեւ խորհրդարանի աշխատանքները:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նվերների համար, կիսվել իրենց տպավորություններով: Նրանք նաեւ այցելել են ԱԺ թանգարան եւ ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը:

Պատգամավորի համար անակնկալ էին պատրաստել նաեւ այցելուները. նրանք գրքեր են նվիրել եւ մաղթել արդյունավետ աշխատանք: