National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
18.02.2022
Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը
1 / 2

Փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը, որը վարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչները:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Էդուարդ Աղաջանյանը խոսել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման մասին:

Անդրադառնալով աշխատանքային հանդիպման նպատակներին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է միջազգային քաղաքականության եւ անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգումը, փոխադարձ աջակցությունը, ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցող պետությունների շահերն ու պարտավորությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում առանձնացրել է նաեւ ԵԱՀԿ միջազգային ձեւաչափում ՀԱՊԿ անդամ երկրների համար համագործակցային հավասար հարաբերությունների հաստատմանը նպաստելու, միասնական կառուցողական դիրքորոշման մշակման եւ ԵԱՀԿ ԽՎ նիստերի որոշ հարցերի վերաբերյալ հնարավոր հավաքական որոշումների կարեւորությունը:

Նշվել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների  համատեղ հանդիպումների անցկացման պրակտիկան հաստատվել է դեռեւս 2009թ.:

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` քանի որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանների ձեւաչափը չի նախատեսում բանաձեւերի քվեարկություն կամ որեւէ զեկույցի ընդունում, այսօրվա հանդիպմանը կներկայացվեն ընդհանուր տեսակետներ, ինչպես նաեւ կհամադրվեն կողմերի դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդրահարույց հարցերի շուրջ:

Նշվել է, որ այս հանդիպման, ձմեռային նստաշրջանում պատվիրակությունների աշխատանքի եւ դրա արդյունքների մասին տեղեկատվությունը ներառվելու է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում: Նիստը նախատեսվում է անցկացնել 2022թ. մարտի 11-ին` Երեւանում:

Միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների գործունեության համակարգման մասին ելույթում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը խոսել է խորհրդարանական դիվանագիտության ճկուն մեխանիզմների գործածման արդյունավետության մասին: Կարեւորվել է միջազգային տարբեր կառույցներում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների համակարգված եւ փոխհամաձայնեցված աշխատանքը` հաշվի առնելով նաեւ անդամ երկրների շահերը:

Այնուհետեւ հեռավար քննարկման մասնակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդիրներին եւ մտքեր փոխանակել արդիական հարցերի շուրջ: Նրանք խոսել են մի շարք մոդելային օրենքների մշակման ու ընդունման անհրաժեշտության մասին:


18.02.2022
Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը
Փետրվարի 19-ին Հայաստանում եւ Արցախում 2008 թվականից նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գեղեցիկ եւ յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպ...

18.02.2022
Քննիչ հանձնաժողովում կկայանա աշխատանքային քննարկում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, 330 դահլիճում կազմակերպում է աշխատանքային քննարկում:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am