National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.12.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչների հետ
1 / 9

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Կանադայի խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի ու Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի, կենտրոնի զարգացման գլխավոր խորհրդական, Կանադայի սենատի նախկին գլխավոր քարտուղար Փոլ Բելայլի եւ վերոնշյալ ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Աննա Գրիգորյանը, Հեղինե Խաչիկյանը եւ Էդուարդ Խանզրադյանը:

Ողջունելով հյուրերին` Վահան Նարիբեկյանը բարձր է գնահատել կենտրոնի հետ արդյունավետ համագործակցությունը: «Ուրախ եմ, որ ունենք նման գործընկերներ, որոնք պատրաստ են աջակցել` զարգացնելու ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունները`  նպատակ ունենալով բարելավել խորհրդարանի բնականոն աշխատանքը»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը` հույս հայտնելով, որ փոխգործակցությունը կլինի երկարատեւ եւ բեղմնավոր:

Կարեւորելով երկկողմ համագործակցության զարգացումը եւ խորացումը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ կիրականացվեն տարբեր նախագծեր` ուղղված խորհրդարանի հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացմանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ առաջին անգամ ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադայի Խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Ռազմավարական զարգացման ծրագիր: Դրանում առանձնացվել են յոթ առանցքային ուղղություններ, որոնք առաջնահերթ են խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին առնչվող այլ հարցեր:

Նշվել է, որ օրեր անց տեղի կունենա ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառում: 
 


07.12.2021
Նախաձեռնություն՝ ուղղված աշխատողների առողջության պահպանմանը
Ազգային ժողովը  դեկտեմբերի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ՀՀ   աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փա...

07.12.2021
Առաջարկվում է ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ներքին գործերի նախարարության միջեւ տեղեկատվության փոխանակումը կազմակերպել առավել օպերատիվ եւ արդյունավետ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ՝  խորհրդարանը դեկտեմբերի 7-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը ...

07.12.2021
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում վերընտրվել է մահապատժի վերացման հարցով գլխավոր զեկուցող
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում միաձայն վերընտրվել է մահապատժի վերացման վերաբերյալ գլխավոր զեկուցող: ...

07.12.2021
Ազգային ժողովում ներկայացվել են սահմանամերձ համայնքների եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները
Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին ներկայացվել էին սահմանամերձ համայնքների եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Բարեգործական ցուցահանդես-վաճառքը նախաձեռնել էր «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը: Ապագա արվեստագետների աշխատանքներին ծանոթացել է ՀՀ ԱԺ նախ...

07.12.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.12.2021
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին
Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում  հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին, ինչպես նաեւ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին: Հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւել են ԱԺ նիստերի աշխատանքին, այցելել գրադարան ու թանգարան: ՀՀ...

07.12.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալի առաջադրման վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Սակայն «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորներ...

07.12.2021
Երկարաձգվում է ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

07.12.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ նախաձեռնության ընդունումից հետ...

07.12.2021
Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 7-ին խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝  հաստատելով  նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:  ԱԺ որոշմամբ՝ մի խումբ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Քննարկվել է...

07.12.2021
Պատգամավորները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի  անմեղ զոհերի հիշատակը: ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնել է լիազորությունները: Նա խոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am