Օգոստոսի 27-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Շնորհավորելով պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ձեւավորման կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովականներին մաղթեց բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը բաղկացած է 12 անդամից: Օրակարգի նախագիծը հաստատելուց հետո քննարկվեց եւ հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը:
Հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի ներկայացմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:
Վահագն Հովակիմյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հանձնաժողովի աշխատանքները բնականոն եւ արդյունավետ կազմակերպելու հարցում:
Վահագն Հովակիմյանն ընտրվեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: