National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
19.06.2021
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական պատվիրակության հետ
1 / 15

Հունիսի 19-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Ալեքսեյ Սանդիկովը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը հանդիպեցին հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքի եւ էներգետիկ համալիրի, տրանսպորտի եւ կապի մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր Կոմարովսկիի գլխավորած ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության հետ:

Խմբակցությունների ներկայացուցիչները կարեւորեցին դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ներկայությունը ընտրական գործընթացին:

Դիտորդական պատվիրակության անդամները ներկայացրին առաքելության մանդատը եւ ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները:

Խմբակցությունների ներկայացուցիչները, անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, նշեցին, որ թեեւ այն անցել է լարված մթնոլորտում, բայց, այդուամենայնիվ, հույս ունեն, որ դա չի անդրադառնա ընտրական գործընթացի վրա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ընդգծեցին, որ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են եղել նախընտրական քարոզչության հավասար պայմաններ:

Զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան՝ արդար, ազատ ու թափանցիկ: ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամները եւս լիահույս են, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն օբյեկտիվ, առանց խախտումների:
 


19.06.2021
Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանո...

19.06.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Տավերնային դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանելու կապակցությամբ եւ հիշեց, որ վերջինս դիտարկել է նաեւ 2018 թվականի դե...

19.06.2021
Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի եւ ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում եւ կարեւորեց պետության հավատարմությունն ազատ,...

19.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներն են` միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության,  Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանա...

19.06.2021
Արարատ Միրզոյանը հանդիպեց դիտորդական առաքելությամբ մեր երկրում գտնվող ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը: Ողջունելով գործընկերներին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս դիտորդական առաքելության ներկ...

19.06.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին: Ողջունելով գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը եւ հավաստիացրեց, որ ընտրու...

19.06.2021
ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ հանդիպեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր երկիր են ժամանել դիտորդական առաքելություն իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ: Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am