National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.06.2021
2020-ի պետական բյուջեի՝ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների կատարողականները
1 / 17

Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Եղիշե Սողոմոնյանի նախագահությամբ շարունակվեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների հատկացուները, տեղեկացրեց, որ 2020-ի նախատեսված միջոցներն օգտագործվել են գրեթե 95 տոկոսով կամ կազմել շուրջ 177 մլրդ դրամ: Անդրադառնալով պետական մարմինների կողմից իրականացված միջոցառումներին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ԿԳՄՍՆ-ն  հաշվետու տարում բյուջետային 20 ծրագրի վերջնարդյունքերին մոտենալու նկատառումով իրականացրել է 191 միջոցառում, որի բյուջեն փաստացի կազմել է շուրջ 171 մլրդ դրամ, ճշտված ծրագրի օգտագործումը կազմել է 95 տոկոս: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, ըստ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի գնահատականի, հաշվետու տարում ունեցել է  բյուջեի օգտագործման համեստ ցուցանիշ՝ 326?5 մլն դրամ կամ ճշտված ծրագրի 98.9 տոկոսը: Հանձնաժողովը գրեթե միջոցառումներ չի իրականացնում, դա պահպանման ծախսերի ֆինանսավորումն է: Հայաստանի հանրային հեռուստառադիո ընկերության խորհուրդը 2020-ին օգտագործել է պետական բյուջեից 7.1 մլրդ դրամ կամ իրականացրել նախատեսված միջոցներն ամբողջ ծավալով: Սփյուռի հանձնակատարի գրասենյակն իրականացրել է 5 միջոցառում, որը կազմել է 101 մլն դրամ, որը ծրագրային ցուցանիշից պակաս է 35 տոկոսով՝ պայմանավորված համավարակով:

Այնուհետեւ ոլորտների պատասխանատուները ներկայացրին օգտագործված բյուջետային միջոցները, թերակատարված կամ չկատարված ծրագրերն ու դրանց պատճառները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ 2020-ին շարունակվել են բարեփոխումները՝ ուղղված մատուցվող ծառայությունների որակի հասանելիությանն ու մատչելիությանը, միջազգային հարթակներում երկրի վարկանիշի բարձրացմանը, իրավական դաշտի կատարելագործմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ կադրերի պատրաստմանը: Միաժամանակ զգայի աշխատանքներ են տարվել՝ պայմանավորված արտակարգ եւ ռազմական դրություններով: 2020-ին մարզերում հիմնվել է  21 նախակրթարան՝ ապահովելով 462 հինգ եւ վեց տարեկան երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթական ծառայություններում: Հանրակրթության համակարգում գործել է 1335 պետական դպրոց, սովորողների փաստացի թիվը կազմել է 388422:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի խոսքով՝ իր ղեկավարած ոլորտի 2020-ի բյուջեի կատարողականը կազմել է 99 տոկոս: Նախորդ տարվա համեմատ՝ կառույցի ծախսերը նվազել են 19.4 %-ով կամ 1.7 մլրդ դրամով: Միջոցների գերակշիռ մասը՝ շուրջ 5.8 մլրդ դրամը, տրամադրվել է հեռուստատեսային ծառայություններին: Նախորդ տարվա համեմատ՝ հեռուստատեսային ծառայությունների ծախսերը նվազել են 3.7 %-ով կամ 221.2 մլն դրամով՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի համար 2020-ին ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր շուրջ 314 մլն դրամ, որը ՀՀ կառավարության կողմից ավելացվել է եւ կազմել շուրջ 330.3 մլն դրամ: Լրացուցիչ միջոցներն ուղղվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տեխնիկական հագեցածության բարելավմանը:

Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրի շրջանակներում վեց միջոցառումների իրականացման համար օրենքով նախատեսվել էր 450.1 մլն դրամ, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ երկրում հայտարարված ռազմական դրության հետեւանքով ծրագրով նախատեսված 296.6 մլն դրամի միջոցները վերաբաշխվել են այլ ծրագրերի միջեւ: Արդյունքում ծրագրային ցուցանիշը կազմել է 153.5 մլն դրամ հինգ միջոցառումների իրականացման համար, որոնց գծով ծախսերը կազմել են շուրջ 100.9 մլն դրամ՝ ապահովելով 65.7% կատարողական:

Բանախոսները պատասխանեցին նաեւ պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:


08.06.2021
Խորհրդարանի արարողակարգի թանգարան. Հուշանվեր Վրաստանից
Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված դրամ-հուշանվերը ԱԺ թանգարան է հասել վրացական պատվիրակության այցերից մեկի ընթացքում: Դիմերեսին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դրոշը եւ զինանշանն են, դարձերեսին՝ անվանական արժեքը, թողարկման տարեթիվը: Իսպանիայի ա...

08.06.2021
Հանձնաժողովի նիստը չի կայացել
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նախատեսված նիստը քվորումի բացակայության պատճառով տեղի չունեցավ:   ...

08.06.2021
Խորհրդարանում քննարկվեցին 2020 թվականի պետական բյուջեի՝ առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտների կատարողականները
ԱԺ առողջապահության եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների  հունիսի 8-ի համատեղ նիստում շարունակվեցին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝...

08.06.2021
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

08.06.2021
Բաբկեն Թունյանը հյուրընկալեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Ողջունելով հյուրին՝ Թունյանը շնորհավորեց Գալագերին մեր երկրում դեսպան նշանակվելու կապակցությամբ...

08.06.2021
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 13:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:...

08.06.2021
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

08.06.2021
«ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am