National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.06.2021
Քննարկվեցին 2020-ի ընթացքում ՀՀ ոստիկանության եւ ԱԻՆ-ի բյուջետային հատկացումները եւ կատարողական ցուցանիշները
1 / 15

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությամբ նախատեսված ՀՀ ոստիկանության եւ ԱԻՆ-ի կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար 2020-ի բյուջեով նախատեսված է եղել սկզբնական ծրագրով օգտագործել 15.2 մլրդ դրամ: Տարվա ընթացքում ծրագիրը ճշտվել է՝ կազմելով 14.6 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 98.3 տոկոս կատարողական: Նախարարությունը պատասխանատու է եղել իրականացնելու 7 ծրագիր, որի շրջանակում նախանշված է եղել 15 միջոցառում: Հատկացված միջոցների մեծ մասը՝ շուրջ 78 տոկոսը կամ 11.2 մլրդ դրամը, ուղղվել է Փրկարար ծառայության ֆինանսավորմանը: Գերատեսչության աշխատակազմի պահպանման համար օգտագործվել է 1 մլրդ 96 մլն դրամ:

Ջանջուղազյանը նշեց, որ հաշվետու տարում ՀՀ ոստիկանությանը սկզբնական ծրագրով նախատեսված է եղել հատկացնել 65.3 մլրդ դրամ: Տարվա ընթացքում ծրագիրը ճշտվել է՝ կազմելով 65 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը եղել է 98.2 տոկոս: Ոստիկանությունը պատասխանատու է եղել 6 ծրագրի համար՝ անձնագրերի եւ վիզաների տրամադրում, բնակչության պետական ռեգիստրի միասնական համակարգի վարում, ոստիկանության աշխատողների եւ նրանց ընտանիքի անդամների առողջության ապահովում եւ ոստիկանության կրթական ծառայություններ: «Հասարակական անվտանգության ապահովում» ծրագրով ծախսվել է 3.7 մլրդ դրամ: 2020-ի ընթացքում 9.78 մլրդ դրամ էլ օգտագործվել է ոստիկանության աշխատակազմի պահպանման համար:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրին իրենց ղեկավարած կառույցների կողմից իրականացված ծրագրերն ու կատարողական ցուցանիշները:

Պատգամավորները բարձրացրին ապաստարանների կառուցման ու կահավորման, սեյսմիկ ծառայության տեխնիկական բազայի թարմացման հարցերը:

Անդրանիկ Փիլոյանը տեղեկացրեց, որ Քաղաքաշինության կոմիտեի հետ արդյունավետ համագործակցում են նախագծվող շենք-շինություններում ապաստարանների խնդիրը լուծելու հարցում: Նրա խոսքով՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն« ՊՈԱԿ-ը տարածաշրջանում լավագույններից է թե՛ տեխնիկական հագեցածության, թե՛ աշխատակազմի պատրաստվածության առումով:

Արա Ֆիդանյանը հավաստիացրեց, որ չնայած ոստիկանությունը 2020-ի ընթացքում ունեցել է գերծանրաբեռնված օրակարգ՝ այնուամենայնիվ կատարվել են լայնածավալ եւ բազմաբնույթ աշխատանքներ հանցավորության աճի զսպման, օպերատիվ իրավիճակի վերահսկման, հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: 
 
«ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ՀՀ պաշտպանության բնագավառի կատարողականը քննարկվեց դռնփակ նիստում:


01.06.2021
44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներ այցելեցին ԱԺ
Խորհրդարանը հունիսի մեկին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հյուրընկալեց երեխաներին: Հյուրերը 44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներն էին: Էքսկուրսը սկսվեց ԱԺ թանգարանից, հետո տոնի պատվիրակները եղան ԱԺ գրադարանում: Խորհրդարանի այգին  ...

01.06.2021
Խորհրդարանի արարողակարգի թանգարան. Արցախի ԱԺ-ից՝ ՀՀ ԱԺ-ին
2018-ին՝ Հայաստանի անկախության տոնին ընդառաջ ԱԺ արարողակարգի թանգարանի բացման առթիվ  Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նվիրեց «Ղարաբաղ կարպետ» ընկերության ձեռագործ գորգ: ...

01.06.2021
ԱԺ աշխատակիցների երեխաները՝ օրենսդիր մարմնի մասին
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, ԱԺ աշխատակիցների երեխաները պատասխանում են առաջին հայացքից պարզ, բայց իրականում բարդ հարցերի՝ տալով հասարակ, միեւնույն ժամանակ իմաստուն պատասխաններ:   ...

01.06.2021
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

01.06.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ներկայացրեց բյուջետային փաստաթղթի կազմման հիմնական առանձնահատկությունները եւ իրականացրած ծրագրե...

01.06.2021
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am