National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
04.05.2021
Պատգամավորները դատապարտում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ճարտարապետության աղավաղումները
1 / 5

Մայիսի 4-ին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը:

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը հաստատելու ժամանակ ելույթներ ունեցան ԱԺ պատգամավորները: Նրանք անդրադարձան մայիսի 3-ին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ աղավաղված հայկական հոգեւոր-մշակութային կարեւորագույն արժեքներից մեկին` Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն:

Վլադիմիր Վարդանյան. Ես չեմ կարող չանդրադառնալ այն շարունակական բարբարոսությանը, որը տեղի է ունենում Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես` Շուշիում: Խոսքը վերաբերում է շինարարական եւ վերանորոգման աշխատանքների շրջանակներում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելուն եւ 1992-ի վիճակին վերադարձնելուն: Սա արվում է մի շարք հստակ պատճառներով` վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշույլ, ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական կոթողը, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր եւ տեսանելի ամեն հատվածից, եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որեւէ եղանակով հանդուրժել որեւիցե էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում:

Լիլիթ Մակունց. Ես նույնպես պետք է անդրադառնամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թեմային: Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Այլ բառով որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, քան բարբարոսությունն է, հնարավոր չէ: Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այդ մարդիկ չունեն մշակութային պատմություն եւ հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին` փորձելով վերացնել  բոլոր հետքերը: Կարծում եմ` այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Այս հարցը նաեւ պետք է լինի Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում` հետագա լուծումների առումով, որովհետեւ հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան. Կարծում եմ եւ՛ այդ բարբարոսությունը, եւ՛ գերության մեջ կամ այլ կարգավիճակով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, եւ՛ խայտառակ պուրակի բացումը Բաքվում հերթական վկայությունն է, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնարին է, եւ աշխարհը պետք է ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը: Սա է այն քաղաքականությունն ու դիրքորոշումը, որը մենք` որպես Հայաստանի Հանրապետություն, ունենք, եւ այստեղ որեւէ փոփոխություն չկա: Մեր միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ պետք է սերտորեն աշխատենք:

Տարոն Սիմոնյան. Այն, ինչ որ տեղի է ունեցել Շուշիում եւ Արցախի օկուպացված մյուս տարածքներում, ցեղասպան քաղաքականության շարունակությունն է, եւ այդ քաղաքականությունը դրսեւորվում է էթնիկ զտումներով, գերիների նկատմամբ նման վերաբերմունքով, ինչին մենք ականատես ենք եղել: Սա մեկ անգամ եւս փաստում է, որ որեւէ քաղաքական գործիչ ՀՀ-ում, որի խոսքը հանրային նշանակություն ունի, իրավունք չունի բարեկամական հարաբերությունների մասին խոսելու Ադրբեջանի հետ: Այն մի պետություն է, որը նման ցեղասպան քաղաքականություն է վարում: Մենք պետք է մեր դիրքորոշումները հստակեցնենք եւ պարզ լինենք միջազգային հանրության առջեւ, որպեսզի նրանք արձագանքեն Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը: 


04.05.2021
Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից ռուսերենով` ուզում եմ նշել, որ Հայաստանի շատ հայերի համար այս լեզուն շարունակում է մնալ շփման հիմնական լեզուներից մեկը: Խոսքը մեր հայրենակիցների մասին է, որոնք ողբերգական հանգամանքների եւ ֆիզիկական բռնության սպա...

04.05.2021
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել ելույթներով
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում պատգամավորները կարող են հանդես գալ մինչեւ երեքական րոպե հայտարարությամբ: Արման Եղոյան. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցուղ Անդրեյ Կովա...

04.05.2021
Գործադիրը նպատակ ունի «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ համահունչ դարձնել գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասի» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ ներկայում «Բաժնետիրական ընկերությունն...

04.05.2021
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն եւ լրացումներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում
Մայիսի 4-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Գործադիրի առաջարկով նորմատիվ իրա...

04.05.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք նախաձեռնություններ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվեց, որ օրինագիծը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել, կատարվել են միայն խմբագրական բնույթի ...

04.05.2021
Առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով
Կառավարության հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց մայիսի 4-ի ԱԺ նիստում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` գործադիրն առաջարկում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա...

04.05.2021
Թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները ԱԺ-ում էին
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում մայիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպեց  Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ: «Ինձ համար խորհրդանշական դպրոց եք ներկայացնում: Ինքս ուսանել եմ թիվ 30 դպրոցում, որը հետագայում վերամիավորվեց թիվ ...

04.05.2021
Քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենսդրական փաթեթը
Մայիսի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստերի օրակարգում էր Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը, ««ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ...

04.05.2021
Վարդենիս քաղաքի Բադեյան պետական քոլեջի ուսանողները եւ դասախոսները հյուընկալվեցին ԱԺ-ում
Մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզի  Վարդենիս քաղաքի Բադեյան պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին հյուրընկալեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հանդիպումը սկսեց հաճելի անակնկալով. ուսանողները ծաղիկներ նվիրեցին պատգամավորին: Ողջունելով հյուրերին` նա նշեց. «Մեր երկիրը գտնվում է փորձությունների շր...

04.05.2021
Խորհրդարան այցելեցին Արմավիրի մարզի աշակերտները եւ ուսուցիչները
Մայիսի 4-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Գրիգորյանը եւ Հակոբ Ասլանյանը հյուրընկալեցին Արմավիրի մարզի Փարաքար  ու Ծիածան համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձեւաչափով: Դպրոցականներին հատկա...

04.05.2021
Փոփոխություններով հստակեցվում են ազատության մեջ գտնվող եւ խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալման տեսակները
Խորհրդարանը մայիսի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:   Նախաձեռնությամբ ձերբակալման հասկա...

04.05.2021
ԱԺ պատգամավորների ելույթները զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելուն վերաբերող նախագծի քննարկման ժամանակ
Մայիսի 4-ին Ազգային ժողովը քննարկեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ պատգամավորները: Շ...

04.05.2021
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ԱԺ փակ նիստում
Մայիսի 4-ին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերրորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է 2016-ի ապրիլին ծառալված ռազմական գործո...

04.05.2021
Նախատեսվում է հայտարարել համաներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի ներկայացմամբ խորհրդարանը մայիսի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համան...

04.05.2021
Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը
Մայիսի 4-ին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը: Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կարարելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Քննարկման ներկայացվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած հարց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am